livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

maskaՄարտ ամսին կայացած ՙԹատրոն X՚ թատերական փառատոնի շրջանակներում Լեւոն Մութաֆյանի պիեսի հիման վրա բեմադրված Արփի Սուքիասյանի ՙՇամիրամը՚ մոնոներկայացման ավարտից հետո (որտեղ բավականին կրքոտ Շամիրամին մարմնավորում էր Լ. Մութաֆյանի դուստր Անահիտ Մութաֆյանը) կայացած քննարկման ժամանակ, երբ Կարինե Խոդիկյանը երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանին առաջարկեց կարծիք հայտնել, վերջինս ասաց, որ երդվել է ՙԹատրոն X՚-ի շրջանակներում կարծիք չարտահայտել: Սակայն կարծիքը եւ թատերական շրջանակներում կատարվող խոհանոցային զարգացումների մասին վերաբերմունքն արտահայտեց ամիսներ անց` երկու հոդվածով, որտեղ երիտասարդ թատերագետը ՙփակեց աչքերն ու բացեց բերանը՚.

ՙԲոլորովին վերջերս ՙԵրկաթ՚ մշակութային ակումբում տեղի ունեցավ արդի հայ բեմական արվեստի խնդիրների վերաբերյալ ՙՄասնագիտական հեռանկարի փակուղում՚ թեմայով քննարկումը, որի հիմքում ընկած էին ՙԹատրոն-X՚ փառատոնի 5-րդ թատերաշրջանի արդյունքներն ու դիտարկումները: Քննարկման բանախոսներից էր Լեւոն Մութաֆյանը, ով փառատոնին միայն վերջին երեք տարիներին է մասնակցում, սակայն, իրեն հայտնի պատճառներով, որոշեց հինգ տարիների հեռավորությունից դիտարկել փառատոնային իր գործունեությունը: Լինելով վերոգրյալ փառատոնի ամենաակտիվ մասնակիցներից մեկը` իսկույն գլխի ընկա, որ թատերագետն իր տարերքի մեջ է. փորձում է չեղածը եղածի տեղ անցկացնել: Ու երբ նրան հասկացրեցի, որ իր այդ սուտը չեմ պատրաստվում որպես ավետարանական ճշմարտություն ընդունել եւ  բացատրություն պահանջեցի, թե ինչպես կարող է երեքը հինգի վերաճել, դիմեց ՙամենալավ պաշտպանությունը հարձակումն է՚, կարգախոսին: Վստահությամբ կարող եմ պնդել, որ առաջին երկու տարիներին Լ. Մութաֆյանի հետքն անգամ չի եղել փառատոնում, հետեւաբար, նա, մեծ ցանկություն ունենալու դեպքում էլ չէր կարող հետեւել ներկայացումների քննարկումներին: Էժանագին ինքնաներկայացման ձախողվածությունն էլ ավելի համոզիչ կոծկելու համար նա մեկ ուրիշ վիրավորանք նետեց` ներկաներին հավաստիացնելով, որ Տիգրանը պրոֆեսիոնալ թատերագետ չէ: Եվ որպես իր ընդվզման հիմնավորում վկայակոչում է ՙԱզգային գաղափար՚ ամսագրում հեղինակածս ՙԱրդի հայ թատերագիտության կարգավիճակն ու խնդիրները՚ հոդվածը, որում ներկայացրել եմ իր, որդու եւ դստեր պահվածքը ՙԹատրոն-X՚-ի 4-րդ թատերաշրջանի ընթացքում: Ըստ նրա` պրոֆեսիոնալ չէ, երբ թատերագիտության մասին հոդվածում խոսվում է իր դստեր մասին: ՙԹատրոն-X՚ փառատոնի ձեւաչափը թատերագիտական է, քանի որ ներկայացումներին հաջորդում են քննարկումները: Հենց այդ քննարկումներից մեկի ժամանակ էլ դուստրն է ինքնանպատակ ու անհիմն հակադարձում անցանկալի թատերագետին կամ էլ արհեստական ծիծաղով երիտասարդի խոսելուն է խանգարում: Մեկ ուրիշ քննարկման ընթացքում էլ հայրը թաքնվում է աստիճանների տակ, որ, չմասնակցելով քննարկմանը, այն միայնակ վարող նույն երիտասարդ թատերագետի տապալումը տեսնելու հաճույքից հանկարծ չզրկվի՚:

Լ. Մութաֆյանը հետեւյալ մեկնաբանությունն է տվել. ՙՊատասխանել Տիգրան Մարտիրոսյանի զրպարտությանն ու հերյուրանքին` նշանակում է` իսկապես լինել անսկզբունքային… Ուղղակի զզվելի է, որ, չունենալով որեւէ կռվան` ինձ մեղադրելու մասնագիտական հարցերում, այս տղան անցել է ակնհայտ զազրախոսության… Հին առած կա. ՙՇունը հաչի, քամին փչի՚… Չափազանց ուրախ եմ, որ ոմանց գրգռում եմ` շարժելով նրանց չարությունն ու նախանձը` երեւան հանելով ոմանց մոտ նիրհող մի հատկանիշ, ինչի համար օգտագործեմ ռուսական արտահայտություն` օբիժնիկություն… Եվ մի ասացվածք էլ. ՙԱղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է՚… Երբ քեզ չեն ընդունում, երբ էթիկայի խախտումների համար փակում են քո առջեւ դռները, ուրեմն ավելի լավ է անցնել զրպարտության…՚:

ՙՊատասխան` Մութաֆյանի ինքնապաշտպանությանը՚ վերնագրով մեկնաբանություն է ավելացրել երիտասարդ թատերագետը. ՙԲոլորն ինձ էլ են ճանաչում, քեզ էլ: Գիտեն նաեւ, թե մեզանից ով է ստախոսը եւ ով` անուղղելի ճշմարտախոսը: Փորձիր ազնիվ լինել եւ ինքդ քեզ հարց ուղղել` ինչի՞դ պետք է նախանձեմ: Ինքնօրինակ հեղինակությանդ երեւի… Եթե ընդունելու պայմանը պետք է լինի մի քանի ինքնավաճառների անձնական օգտագործման թատերագետ դառնալը, ապա դաշտը հոժարակամ թողնում եմ սողալու բնական պահանջ ունեցող ստրկամիտներին...  Դստերդ խաղի մասին դիֆերամբն էլ, որին հաղթաթղթի նշանակություն ես տալիս, ապա ասեմ` կարդացի, բայց մոտավորապես կեսից դադարեցրի ընթերցանությունը. չէի ցանկանում այն կարդալով այդ վեհափուչիկի փչման մասնակիցը դառնալ: Նույնիսկ կասկածներ առաջացան, որ հավանական է` ինքդ զերծ չես մնացել հեղինակային մասնակցությունից:

Հ.Գ. Անուն ազգանունը փոքրատառով գրելու էժանագին հնարքով էլ այսուհետ երեխաներիդ մասին խոսելիս կարտահայտվես՚:

Շարունակվում են փոխադարձ վիրավորանքները, որոնց անմիջական մասնակցություն է ցուցաբերում նաեւ Անահիտ Մութաֆյանը... Հետագա զարգացումների մասին կներկայացնենք առաջիկա համարներում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում