livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

model1Այսօր՝ Model Scout Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ, Իսպանիա է մեկնել հայաստանյան պատվիրակությունը «Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ - Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել» միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնին մասնակցելու համար, որը կկայանա հուլիսի20-30-ը:

Օրերս կայացած ասուլիսի ժամանակ «INTERNATIONAL BEST MALE AND FEMALE MODEL WORLD» եւ «COSTA BLANCA FASHION WEEK» մրցույթների պաշտոնական եւ բացառիկ ներկայացուցիչ, ինչպես նաեւ «Sukier Model International» միջազգային մոդելային գործակալության միջազգային կորդինատոր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ նախ ներկայացրեց մրցույթի մասնակիցներին.

 -  «Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել» տիտղոսի համար կպայքարեն Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը: «COSTA BLANCA FASHION WEEK»  մրցույթին առաջին անգամ տղամարդու եւ կանացի ազգային զգեստի իր հավաքածուն կներկայացնի Թումաս Երանոսյանը, իսկ երեկոյան զգեստի ու լոգազգեստի իր հավաքածուն կներկայացնի ճանաչված դիզայներ Ալիսա Հարությունյանը: 

 - Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մրցույթի մասնակիցները:;

- Կոնկրետ կապված մոդելների հետ ընտրությունը եղել է օնլայն, այսինքն՝ ես՝ լինելով Model Scout (մոդելներին փնտրող), ներկայացրել եմ իսպանական կողմին մեր հայաստանայան շուկայի մոդելներից եւ իրենք արդեն «Թոփ-10» սխեմայով ինտերնետային քվեարկություն են անցկացրել: Իսկ դիզայների ընտրությունը ես եմ կատարել, որովհետեւ Ալիսա Հարությունյանի հավաքածուն նախ շատ եմ հավանում, եւ հետո, կարծում եմ, որ նրա հաղթելու շանսերը մեծ են: Մյուս տարի շատ ավելի ճոխ ենք պատրաստվելու, ուղղակի, ցավոք սրտի, այս տարի նախընտրական փուլը օնլայն եղավ: Արդեն նախագծել էի ու ուզում էի կազմակերպել նախընտրական փուլ Հայաստանում՝ հրավիրելով բոլոր այն մոդելներին, ովքեր այսօրվա շուկայում կան, բայց չկարողացա: Խնդիրներ կային, չէին հովանավորում, որպեսզի այդ ամենն իրականացվեր: Այդ իսկ պատճառով այս տարի այդպես եղավ, բայց մյուս տարի ամեն ինչ կանենք, որ նախընտրական փուլը լինի եւ Հայաստանում նույնպես նախընտրական մրցույթ-փառատոնը տեղի ունենա:

- Հաղթանակից բացի, մասնակիցներին ի՞նչ կտա մրցույթը:

model- Սա մեծ շանս է տալիս մոդելներին եւ դառնում է նոր կարերայի սկիզբ նորահայտ մոդելների համար: Մրցույթ-փառատոնի ժամանակ ներկա են գտնվում տարբեր երկրների թե՛ բրենդային հագուստների, թե ՛ օծանելիքի խանութների ներկայացուցիչներ, որոնք պայմանագրեր են առաջարկում մոդելներին տարբեր ժամկետներով՝  վեց ամիս, մեկ տարի, երկու տարի: Ամեն ինչ կախված է առաջին հերթին  մոդելից, թե ինչպես կներկայացնի իրեն մրցույթի շրջանակներում:

-  Իսկ ինչո՞վ է մյուս միջազգային մրցույթներից տարբերվում իսպանական մրցույթը:    

-  Նախ տարբերվում է նրանով, որ առաջին մրցույթն  է, որտեղ մասնակցում են մոդել տղաներ եւ աղջիկներ, դիզայներներ, շուտով կավելանա նաեւ լուսանկարիչների մրցույթը, այսինքն՝ բոլորը մեկ տեղում են:

- Ո՞վքեր են լինելու ժուրիի կազմում:

-  Ժուրիի անդամների մեջ լինելու է Իսպանիայում  հայակական համայնքի նախագահ Հասմիկ Քոչարյանը, մի հայտնի իսպանացի պլաստիկ վիրաբույժ  եւ Ռումինյայի ազգային դիրեկտոր Ռոբերտ Բրաուվմենը, որը երկար տարիներ մոդել է եղել: Մի խոսքով ժուրիի կազմը զուտ մասնագետներ են, որոնք միանշանակ կընտրեն լավագույնին:

 -Ըստ Ձեզ, Հայաստանն ունի՞ ռեալ շանսեր համաշխարհային մոդելինգի ասպարեզում: 

-  Թեպետ այդքան էլ զարգացած չէ մոդելինգը Հայաստանում, բայց  շատ մարդիկ ջանքեր չեն խնայում, որպեսզի այն զարգանա: Իմ նպատակներից մեկն այն է, որ կոնկրետ Երեւանը դառնա մոդելային կենտրոններից մեկն աշխարհում, ինչն էլ կփորձեմ իրականացնել իմ գործունեության ընթացքում:

Իսկ մրցույթի մասնակից դիզայներ  ԱԼԻՍԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ «Զարուհին» պարզեց հետեւյալը.  

 - «Հավերժություն» կոչվող հավաքածույիս մեջ շեշտը հիմնականում դրել եմ գույների վրա, այսինքն՝  ես հավերժությունը գույներով եմ պատկերացնում: Իսպանիայում կայանալիք մրցույթի համար պատրաստել եմ 22 զգեստ, որի մեջ ներառում է երեկոյան երկար փեշավոր, կիպ երկար, կարճ, տարբեր բացվածքներով զգեստներ: Ներկայացնելու ենք նաեւ լողազգեստներ՝ 28 կտորից բաղկացած, որոնք նույնպես կլինեն ամառային գույների մեջ:

model2Ի դեպ, թեպետ մոդելային մրցույթներում արգելված չեն, նույնիսկ ցանկալի են պլաստիկ վիրահատությունները, բայց միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մոդելներ Արթուր Մուրադյանն ու Սեդա Տոնոյանը աշխարհը կգրավեն իրենց բնական գեղեցկությամբ: «Աշխարհի լավագույն տղամարդ մոդել» տիտղոսի համար պայքարող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ գտնում է. «Այն արտահայտությունը, որ Հայաստանում մոդելինգը զարգացած չէ, մի քիչ հերքելի է, որովհետեւ, ինչպես տեսնում եք, արդեն քանի տարի է Հայաստանը ներկայանում է տարբեր միջազգային մրցույթների: Սա արդեն մեծ արդյունք է: Ինչ վերաբերում է ընդհանուր տղամարդ մոդելների քանակին, ասեմ, որ, իրոք, Հայաստանում աղջիկներն ավելի շատ են, բայց այնպես չէ, որ տղաները դիֆիցիտ են կամ չեն հերիքում: Հաստատ ունենք արժանի մոդելներ, որոնք կարող են ներկայացնել Հայաստանը արտերկրում կազմակերպվող տարբեր մրցույթներում: Հուսով եմ, որ այս մրցույթը կլինի սկիզբը, որ մեր շոու-բիզնեսում հայտնվի մոդելային առաջընթաց: Մրցույթին իմ մասնակցության հետ կապված նշեմ, որ մի կես տարի առաջ տեղի ունեցավ իմ առաջին ֆոտոսեսիան, որից հետո հրավիրվեցի առաջին ցուցադրությանը: Այնուհետեւ, ինքս ինձ ասացի՝ ինչո՞ւ ոչ, եթե ունեմ տվյալներ, ապա կարելի է մասնակցել: Տեսնենք ինչ կստացվի»:

«Աշխարհի լավագույն կին մոդել» տիտղոսի համար պայքարող ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԻ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել Իսպանիայում. «Մեծ սպասումներ ունեմ մրցույթից, որովհետեւ հուսով եմ, որ լավագույնս կներկայանամ Իսպանիայի մրցավարներին: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, քանի որ դեֆիլեյի դասեր ինձ տվել է Աշխարհի մայրիկների մրցույթում առաջին տեղը գրաված Ալլա Գրիգորյանը, վերջինս էլ ինձ խորհուրդ տվեց մասնակցել այս մրցույթին»:

Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել Հայաստանը ներկայացնող մոդելներին եւ դիզայներներին ու սպասել օգոստոսի 7-ին՝ մեր պատվիրակության հաղթանակած վերադարձին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում