livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

NovencԻնչպես տեղեկացնում է Հայաստանի Թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) կայքը այսօր, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:

Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատեց Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած "Համազգային" թատրոններում:

Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր: Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը, նրա տառապանքներն ու լուռ հեծեծանքները, հոգու յուրատեսակ պոռթկումները դարձրեց իր ստեղծագործության հիմքն ու ակունքը: Նրան համեմատեցին համաշխարհային կինոյի այնպիսի հռչակավոր անհատականության, ինչպիսին Աննա Մանյանին է, հետո, նրան դիտարկեցին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը... Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ, բայց այս ամենի կողքին դերասանուհու մեծագույն ներկայությունը կինոյում էր, ուր նա նկարահանվեց "Բարև, ես եմ" , "Մենք ենք, մեր սարերը" , "Այս խաչմերուկում" , "Հին օրերի երգը" , "Նահապետ" , "Մեր մանկության տանգոն" , "Գիքորը" , "Սպիտակ անուրջներ" , "Կտոր մը երկինք"  , մոտ երեք տասնյակ ֆիլմերում:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում