livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

astxikԱյս խորագրի ներքո, պարբերաբար զրուցելով Աստղիկ Հակոբյանի հետ, մեզ համար նորանոր բացահայտումներ ենք կատարում: Վերջին զրույցներից մեկի ժամանակ խիրոմանտ Աստղիկը շատ հետաքրքիր համեմատական անցկացրեց հայոց այբուբենի կոնկրետ «կ» տառի եւ մարդու նմանության միջեւ: Եվ իրոք, եթե ուշադիր նայենք. ապա կտեսնենք, որ «կ» տառը նման է մարդու կողին: Այս մասին առավել մանրամասն Աստղիկը «Զարուհի» ամսագրին ներկայացրեց մի շարք գիտական բացահայտումներ.

-Մեր զրույցներից մեկի ժամանակ, երբ պատահաբար խոսեցի գրաբարյան 36 տառերի նշանակության մասին, դա ձեզ շատ  հետաքրքրեց եւ կարծես մինչ օրս հանգիստ չի տալիս: Սիրով այսօր կներկայացնեմ այն ինֆորմացիան, ինչին տիրապետում եմ, սակայն շատերի համար նորություն չի լինի այն: Կպատմեմ ամենասկզբից: Հայրս, ով գրող էր, Հայաստանում առաջին բնաբույժ մասնագետը նաեւ էզոթերիկ գիտությունների ասպարեզում, իմ առաջին ուսուցիչը, ուներ շատ մտերիմ ընկեր: Անցյալ ժամանակով եմ խոսում, քանի որ հայրս արդեն ողջ չէ, իսկ նրա ընկերը, ում մասին պետք է խոսեմ` ողջ է: Նա մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Խաչիկ Պողոսյանն է: Ազնվագույն եւ նվիրյալ մի անձնավորություն: Լինելով մշեցիների որդի, տիրապետում է տասնյակ բարբառների, կամ, եթե ավելի ճիշտ արտահայտվեմ, ապա գրաբարին:

Շատ տարիներ առաջ, մեր հանդիպումներից մեկի ժամանակ խոսակցություն բացվեց բառարմատների մասին, եւ հայրս ճիշտ ժամանակին եւ տեղին ներկայացրեց «թվերի թագավորության» համակարգը, որն է Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը: Ընդհանուր վերլուծության ընթացքում կատարվեց շատ հետաքրքիր բացահայտում: Քննարկվում էր «կող» բառը` իր իմաստային առումով: Գտանք «կ» տառի թվային արժեքը, որը հավասար է 60-ի: Այսինքն` 60 ող: Հասկացանք, որ «կ» տառը ասես թե կոդ լինի: Քիչ անց հաշվեցինք մարդու ողերի քանակը եւ ստացանք ճշգրիտ արդյունք.

ողնաշարի 34 ողեր

24 կող

ստորին ծնոտ` 1

կոնք` 1

astxik1Ընդհանուր գումարը հավասար է 60-ի: Հ. Պողոսյանին վաղուց էր հետաքրքրում բառարմատների վերլուծությունը, սակայն այդ օրը նրա համար ավելի իմաստավորվեց, եւ նա լծվեց գիտական աշխատանքի: Երկար տարիների ընթացքում նա ուսումնասիրում էր (նույնիսկ մինչ օրս) Հայոց Հարուստ Բանն ու Բառը, դասական Գրաբար լեզվի 36 տառանոց Ա=1, Բ=2, ... Փ=8000, Ք=9000 այբուբենը, նրա թվային համարժեքները, նաեւ Սուրբ գրքերը (Աստվածաշունչը), որոնք վերջինիս ճշմարիտ կարծիքով` մինչ այժմ դիտվել  են որպես հավատի բնագավառ` զերծ մնալով գիտական վերծանումից: Այս վերծանումների, այսինքն` հայկական հնագույն արմատական եւ վանկային բառերի տրոհմամբ բացահայտվեց հայոց լեզվի, նաեւ աշխարհի մյուս ժողովուրդների լեզուների ծագումը: (Բացահայտվեց նաեւ, որ աշխարհի հնագույն քաղաքականությունները լցվում են հայկական 36 տառանոց շտեմարանը):

Կարեւոր է նշել այն մասին, որ մարդ-մարդ եւ մարդ-բնություն կապն ապահովվել է բնաձայն հնչյուններով, այսինքն` երկհնչյուն կապակցությամբ: Գրաբարի Ա-Ք 36 հնչյուններից մաթեմատիկական մեթոդով ստացվել է 1260 երկհնչյուն կապակցություններ, որոնք ինքնուրույն բառեր են եւ բնութագրում են մարդ-բնության փոխհարաբերությունները` որպես երկկողմ կապի անհրաժեշտ պայման:

Պետք է նշել նաեւ այն մասին, որ ԳՐԱԲԱՐԸ հայոց գիտնականների (կամ քրմերի) կողմից բնական լեզվի վրա կառուցված գիտական համակարգ է, բնական գիտությունների տիրապետման եւ մաթեմատիկական մտածողության դրսեւորման հանրագիտարանային փաստ, ի դեմս Ա=1.... Ք=9000 հնչյունների եւ դրանց թվային համարժեքների, որոնց վերծանման ժամանակ բացահայտվել են եւ դեռ բացահայտվում են տեղեկություններ` մարդու, երկրի եւ տիեզերքի վերաբերյալ:

Այսպիսով, հին հայոց լեզուն, որպես հանրագիտական համակարգ, համոզում է մեզ անցյալում զարգացած քաղաքականության գոյության փաստում: Չեմ հոգնեցնի լեզվական համակարգում այս հրաշք բացահայտումների մասին խոսելով, որոնք կատարվել են աշխարհում միակ եւ ճիշտ գիտության, այն է` մաթեմատիկայի միջոցով, քանի որ դա ավելի մանրակրկիտ նկարագրում է Հ. Պողոսյանը իր «Հայոց լեզուն թվերով, գրաբառը` օրենք, լեզվի ծագումը եւ Աստվածաշունչը» գրքում:

- Որպեսզի առավել պարզ լինի ընթերցողի համար, կարող եք օրինակներ բերել:

- Այո, կնշեմ մի քանի օրինակ, որոնք կարող են հետաքրքրել ընթերցողներին:

Ինչպես վերը նշվեց, մարդիկ սկզբում հաղորդակցվել են երկհնչյուն-երկտառ կապակցություններով: Որպես օրինակ, կարող է ծառայել ԱԴԱՄ բառը, որը տրոհելով` ստացվում են ԱԴ եւ ԱՄ` առանձին ինքնուրույն իմաստ ունեցող բառեր: ԱՄ նշանակում է` տարի, ԱԴ-ը արեւմտահայերենում (կամ ԴԱ` արեւելահայերենում) ցուցական դերանուն է: Հետեւենք «թվերի թագավորության» համակարգին կամ, այլ կերպ ասած, մաթեմատիկայի օրենքներին.

ԱԴԱՄ= ԱԴxԱՄ=ԱxԴxAM=1x4xԱՄ=4x1x200=800 տարի, որտեղ ԱԴ=Ա.Դ=1x4=4 եւ ԱՄ= ԱxՄ=1x200=200:

Պարզվում է, որ ԱՄ-ը պարբերական ժամանակաշրջան է, որը բաղկացած է 200 արեգակնային տարիներից: Հետեւաբար, ԱԴԱՄ=1x4x1x200=800 տարի: Սա համապատասխանում է Աստվածաշնչի ԱԴԱՄ-ի ապրած տարիների քանակին. «Ադամի օրերը Սեթը ծնալեն ետքը ութ հարիւր տարի եղան եւ տղաքներ ու աղջիկներ ծնաւ» (Աստվածաշունչ, ծննդոց 5.4): Բերեմ մեկ այլ օրինակ. ԲԱՌ-ը, որտեղ առաջին Բ տառը խորհրդանշում է (եթե կողքից դիտենք) բերան` որպես գծապատկերային երեւույթ, եւ Բ-ն ունի 2 թվային արժեքը (շուրթերը, ծնոտները, ձայնի արձակման երկու անցքերը): ԱՌ-ը նշանակում է` առնել, վերցնել, այս բառերը մինչ այժմ կան մեր գործնական խոսակցականում: Հետեւաբար` Բ=2 թվային արժեքը պատվիրում է մեզ այբուբենի 36 հնչյուններից վերցնել զույգ առ զույգ եւ կարդալ, օրինակ` ԲՌԲՌԱԼ, ԲԱՌԱՉԵԼ, ԲԶԶՈՑ, ԲՈՒՌՈՒՄ եւ այլն:

Հետաքրքիր է նաեւ ՕՁ բառի վերծանումը: Ձ տառի թվային արժեքն է` 80: Մեր այբուբենի մեծատառ Ձ-ն պատկերում է գլուխը վեր պահած, պոչի վրա կանգնած եւ հարձակման պատրաստ օձի (կենսաբանները պնդում են, որ օձն իր հարձակման ժամանակ արձակում է Ձ ձայնը): Ձ տառի 80 թվային արժեքը բնութագրում է ողերի թիվը, որոնք պարունակում են օձի իրանի այն մասում, որը նա կարողանում է բարձրացնել հարձակման պահին (իսկ Օ տառը ինքնըստինքյան խոսում է օձի գալարումներից առաջացած օղակների մասին), իսկ փոքրատառ ձ-ն ԳՐԱԲԱՐ-ում իր տեսքով հիշեցնում է օձի ձագին:

Եվս մեկ օրինակ` ԲՈՒՌ (ԲԻՌ) բառը: Արդեն գիտեք,որ Բ տառի արժեքն է` 2 եւ ցույց է տալիս, որ ԻՌ (ՈՒՌ) հիմքը որպես գումարելի` կրկնվում է 2 անգամ (ընդ որում, խոսում է այն մասին, որ մարդու բուռը կամ ձեռքը երկուսն է), բացի այդ, ԻՌ ծառ, ուռենի կամ խաղողի որթ բնական երեւույթն իր ճյուղավորվածությամբ, ճկունությամբ եւ առաձգականությամբ համատեղելի է մարդու անատոմիական, այսինքն` անոթների կամ մկանային համակարգի հետ:

Իմ կողմից նշեմ, որ տվյալ բառի դեպքում Բ տառը նաեւ նման է (կողքից) հենց բուռ արած ձեռքին:

- Այսինքն` այս դեպքում մենք գործ ունենք Արարչի հրաշագործությունների հե՞տ:

- Այո, թե՛ տիեզերքը, թե՛ մարդիկ, թե՛ մոլորակներն ու բնությունը վերլուծվում են մաթեմատիկական հաշվարկներով, պարզապես չես կարողանում զսպել հիացմունքդ Արարչի նկատմամբ, թե  որքան կատարյալ եւ ճիշտ է ստեղծել ամենը: Ամեն ինչ մեզ տվել է Արարիչը, մաթեմատիկան` նույնպես: Նշեմ նաեւ, որ դեռ ռենեսանսի նկարիչները բացեցին պատկերների մաթեմատիկական օրենքները, որոնք հետագայում դարձան ակադեմիական կանոններ:

Այն, ինչ շրջապատում է մեզ, եւ մենք ինքներս դիտվում ենք մաթեմատիկական համաչափության մեջ: Մեր թվարկությունից առաջ 1-ին դարում դրա մասին  նշել է ճարտարապետ Վիտրուվին` իր «Տասը գիրք ճարտարապետության մասին» աշխատությունում: Նա գտնում էր, որ հատկապես մարդու ֆիզիկական մարմնի մեջ են թաքնված համաչափության բոլոր գաղտնիքները, եւ, եթե դեմքը կզակից մինչեւ գլխի մազածածկ մասը կազմում է մարդու մարմնի տասներորդական մասը, իսկ կրծքավանդակի վերին մասից մինչեւ մազերը` մեկ վեցերորդ, ապա մոտավորապես նույն կերպ են նախագծվել կառույցները, շինությունները, տները եւ այլն:

- Արդյո՞ք կարելի  մաթեմատիկական այդ հաշվարկները կապել նաեւ խիրոմանտիայի հետ:

- Նույն մաթեմատիկական վերլուծությունները համապատասխանում են խիրոմանտիայի կանոններին, որոնք, վերջին հաշվով, նաեւ կենսաբանական առումով են դիտվում որպես օրենք: Եվ եթե օրինակ բերեմ, ապա կասեմ, որ նույն մաթեմատիկական հաշվարկներն են, որոնց միջոցով մարդու ափում կարող են կարդալ եւ հաշվարկել շատ ու շատ երեւույթներ: Հետաքրքիր են այդ գծերը, հատկապես առողջությանը վերաբերող, որոնք կարծես թե այլ հատվածում չէին կարող տեղակայվել, իսկ թե որտե՞ղ, շուտով կասեմ:

Տե՛ս նկ.

Մեծ կամ բութ մատը մատնանշում է մարդու անձը, «ես»-ը: Մարդուն վերաբերող կենսականորեն  կարեւոր բոլոր օրգանների մասին տեղեկություն կարելի է իմանալ մեծ մատից սկսվող եւ նույն մատի բլրակով մինչեւ ենթադաստակ հասնող հատվածից: Ուշադրություն դարձրեք նաեւ այն երեւույթին, երբ վեր ենք բարձրացնում բութ մատը, ապա մյուս մատները մեխանիկորեն փակվում են: Տվյալ դեպքում կարեւորվում է մարդու անձը, ես-ը, իսկ մյուս մատները մեխանիկորեն փակվելով` ասես պաշտպանում են այն ամենը, ինչ վերաբերում է «ես»-ին:

1-ին գծին համապատասխանում է կրծքավանդակը (նաեւ սիրտ)

2 լեղապարկ

3 լյարդ

4 փայծաղ

5 թոքեր

6 սիրտ

7 ստամոքս

8 աղիներ

9 երիկամ

10 միզուղի, միզապարկ

11 արգանդ, ձվարան (տղամարդկանց մոտ` շագանակագեղձ)

12 մաշկ

13 գլուխ

Դե ինչ, առաջ չընկնենք, բայց ասենք, որ մեր զրույցի վերջում, Աստղիկ Հակոբյանը մեզ մի փոքր ինֆորմացրեց մարմնի խաղի, այսինքն` ժողովրդի լեզվով ասած, աչքը խաղալու կամ թեւի ու ոտքի թրթռալու իր մեկնաբանությունը, որը կներկայացնենք «Զարուհի» ամսագրի առաջիկա համարում:

Զրույցը ներկայացրեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում