livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

rita«Իրավունք հետաքննություն» թերթի համարներից մեկում ընթերցողի ուշադրությանն էինք ներկայացրել գուշակ եւ պայծառատես տիկին Ռիտայի հետ կատարվող հետաքրքիր բացահայտումներ, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես մի գեղեցիկ օր նրան էր այցելել հոգեւորական, որպեսզի գուշակի իր ապագան: Որպես շարունակություն, «Զարուհի» ամսագրում կներկայացնենք պայծառատեսի հետ կատարվող նոր մոգական երեւույթների մասին:

- Տիկի՛ն Ռիտա, այդ ի՞նչ նոր երեւույթներ եք նկատել ձեր կյանքում այս վերջին շրջանում:

- Պարզվում է, որ ինձ դիմողների 50 տոկոսը տեսնում են ինձ իրենց երազներում: Տարբեր երկրներում, տարբեր մարդիկ, ովքեր նույնիսկ ինձ չեն ճանաչում եւ միայն իրենց տեսած երազների հիման վրա ինձ գտնում են ու հաճախում մոտս: Նրանք պատմում են, որ հայտնվում եմ իրենց երազներում, ինչ որ բաներ եմ ասում, զգուշացնում, ցույց տալիս եւ այլն: Հիմա այդ երեւույթներից հետո ինձ մոտ հարց է առաջացել, թե ո՞վ եմ ես, եւ ինչո՞ւ եմ հայտնվում տարբեր մարդկանց երազներում: Օրինակ, ինձ մոտ էին բերել մի երեք տարեկան երեխայի, ում երազներում ես հայտնվել եմ եւ ձեռքից բռնած տարել եւ ցույց եմ տվել երկրագունդը եւ ասել, որ սա կործանվելու է, բայց այդ պահին՝ նրա երազում, ամպերի միջից հայտնվում է մի մարդ, եւ ես ասում եմ, որ սա էլ Հիսուս պապիկն է: Այս երազը երեխան տեսնում է երկու անգամ եւ հետո մի օր մորն ասում է, որ Ռիտա տատիկը ինձ ամեն օր նույն երազն է ցույց տալիս, չի կարո՞ղ ուրիշ բան ցույց տալ: Ես դրանից հետո մտածեցի, որ երեխան երրորդ անգամ էլ կտեսնի նույն երազը եւ պարզվում է, որ տեսնում է ինձ երրորդ անգամ, թե իբրեւ թե այս անգամ էլ նրա հետ գնում եմ գերեզման, սկսում ենք այն քանդել, որտեղից դուրս է գալիս Հիսուս պապիկը, իսկ ես նրան ասում եմ, որ՝ տեսար, Հիսուս պապիկը դուրս եկավ ու էլ երկրագնդի կործանում չի լինի:

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԸ ՄԱՀԱՑԱՎ ԱՄՈՒՍՆՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ»

- Տիկի՛ն Ռիտա, հետաքրքիրն այն է, որ շատ տարբեր մոգեր կամ պայծառատեսներ էլ ասում են, որ իրենք են երազներում տեսնում իրենց հաճախորդներին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չէ, ես նման երազներ չեմ տեսնում, որովհետեւ ես չգիտեմ, թե իմ հաճախորդը ով կարող է լինել, բայց իմ պարագայում տեղի է ունենում հակառակը: Սակայն մի հետաքրքիր բան կարող եմ ասել, որ ես իմ հաճախորդին տեսնելուց հետո միայն տեսնում եմ երազ նրանց մասին, թե ինչ է տեղի ունենալու: Իմ երազներում ես սկզբում տեսնում եմ չարը, այսինքն այն վտանգը, ինչը սպասվում է իմ այցելուին, որպեսզի կարողանամ կանխել, իսկ հետո տեսնում եմ այդ վիճակից դուրս գալու ելքերը, որի օգնությամբ ես առաջնորդվում եմ եւ օգնում իմ հաճախորդներին: Պատմեմ մի դեպք, երբ մի ընտանիք, ովքեր ապրում են ՌԴ-ում, բայց հայ են եւ ՀՀ քաղաքացիներ, ինձ շատ են փնտրել ու հետո գտել: Նրանք երկու եղբայրներ էին եւ մայրը, երբ եկան ինձ մոտ, ես ասացի, որ տղաներից մեկը վտագի տակ է, եւ իսկապես նա հանկարծակի հիվանդացավ ու երիկամի մեկը հեռացրեցին: Սակայն երբ նայեցի նրան երկրորդ անգամ, տեսա Գ տառով մեկին, իսկ նրանցից մեկի անունը եւ մյուս եղբոր կնոջ անունը սկսվում էր այդ տառով: Բերեցին նաեւ հարսին ինձ մոտ, ով իբրեւ թե ուներ կրծքի հատվածում խնդիր, սակայն ես ասացի, որ նա նման խնդիր չունի, բայց ինչ խնդիր էլ որ ունի, պետք է նրան վիրահատեն ոչ օտար հողում: Ես երազումս տեսա այդ տղայի տատիկին եւ հորը, ովքեր եկան մեր տուն, տվեցին իրենց անունները: Երբ հաջորդ օրը ես տվեցի իրենց հարազատների անունները, նրանք զարմանքից քար կտրեցին, եւ անգամ ասացի, որ նրանք թաղված են Շահումյանի գերեզմանոցում: Երազում այդ մարդիկ ինձ դիմեցին ու ասացին, որ օգնեմ նրանց, քանի որ վտանգ կա եւ օտար հողում չպետք է օպերացիան անեն: Ես նրանց նույնիսկ ասել էի, թե որ օրը պետք է անեն օպերացիան եւ նստած սպասում եմ, որ պետք է զանգահարեն ինձ, որպեսզի մնացած ցուցումները եւս տամ: Նրանք ինձ չզանգեցին, որից ես նեղվեցի՝ մտածելով, մի՞թե ինձ չեն վստահում: Այնուհետ մի քանի օր անց ես զանգահարեցի նրանց Մոսկվա, տղան չի պատասխանում, հետո զանգեցի մորը, նա վերցրեց լսափողը ու զարմացած ասաց, մի՞թե դուք գիտեիք, որ այսօր իմ հարսին տարել են լեղապարկի վիրահատման: Այդ պահին ինձ հարմար չէր խոսելը եւ միայն հաջորդ օրը առավոտյան իրենք են ինձ զանգահարել ու սարսափած ձայնով ասում, որ հարսը մահանում է եւ որ լեղապարկի օպերացիան պունկցիայով են արել, որի հետեւանքով լյարդի երակը պայթացրել են, արյունը լցվել էր փորի մեջ՝ 4 լիտր: Դրանից հետո տարել են վերակենդանացման բաժին ու փորձել արհեստական արյուն ներարկել, որից ուղեղի զեղում էր ստացել, եւ ցավոք մահացավ 32 տարեկան երիտասարդ կինը հենց ամուսնու ծննդյան օրը: Ինձ է զանգահարում ամուսինը եւ սկսում խնդրել, որ մի բան անեմ, որ կինը չմահանա, իսկ ես նրան ասացի, բայց չէ՞ որ ես ձեզ խնդրեցի, որ օտար հողում չանեք այդ գործողությունները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում