astxik«Զարուհի» ամսագրի ընթերցողին արդեն հայտնի խիրոմանտ, գրող եւ էզոթերիկ գիտության մասնագետ` ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով այս անգամ կխոսի այն մասին, թե ինչ չի կարելի: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս արտահայտությունը հարցեր կառաջացնի ընթերցողի մոտ, սակայն միանգամից նշենք, որ խոսքը վերաբերում է այն դեղաբույսերին, սննդամթերքին, որոնք մենք հաճախ օգտագործում ենք չիմանալով դրանց օգտակարության կամ անհրաժեշտության չափի մասին: Աստղիկի հետ մեր զրույցը ընթանալու է դեղաբույսերի, դրանց կառուցվածքի եւ թե որքանո՞վ է տեղին ու անհրաժեշտ դրանց օգտագործումը:

-Աշխարհի բոլոր մեծերը ասել են «ժողովուրդը իմաստուն է»: Իսկապես ժողովուրդն է դարեր շարունակ մշակում եւ փոխանցում եկող սերունդներին այն ամենը, ինչ այսօր ունենք մեր քաղաքակիրթ դարում: Եկեք չմոռանանք, որ մեր ունեցածի համար պետք է շնորհակալ լինենք անցյալում ապրած մարդկանց, քանի որ դարեր շարունակ ցանկացած ասպարեզից եկող հարցեր մշակել եւ հասցրել են մեզ, դրանցից մեկը ժողովրդական բժշկությունն է: Այն ինչ ժառանգել է մեզ ժողովուրդը, չի կարելի դրանով չհրճվել: Մեր դարում ստեղծված Ֆարմակոլոգիան եւ Ֆարմակոգնոզիան, գիտություններ, որոնք ուսումնասիրում են բույսերի կազմությունը ու քիմիական հատկությունները,  ապացուցել են ժողովրդի իմաստնությունը, ճշգրտությունը, մի բան, որին նրանք հասել են անցյալում էմպիրիկ (փորձարարական) եղանակով: Չկրկնվեմ, սակայն եւ չեմ կարող չհիշեցնել, որ պարտական ենք այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են՝ Ամիրդովլաթ Ամասիացին, Հիպոկրատը, Գալենոսը եւ շատ այլ ուրիշ մեծեր, ովքեր թե՛ ժողովրդի եւ թե՛ իրենց անձնական փորձերը ժառանգել են մեզ:

- Աստղիկ, ի՞նչ հետաքրքիր եւ շատ օգտական բույսերից պետք է խոսեք այսօր:

- Ցանկանում եմ խոսել այն բույսերից, որոնց մասին ժողովուրդը շատ է լսել կամ ճանաչում է եւ, ինչու չէ, նաեւ օգտագործում, սակայն ոչ բոլորը գիտեն դրանց հակացուցման մասին: Շատերը անգիտակցաբար ասում են «դե խոտ է էլի», սակայն մոռանում են, որ այդ խոտ կոչվածը ունի քիմիական կառուցվածք: Շատ բույսեր, որոնք արտաքինից «անմեղ» են երեւում, պարունակում են թունավոր կամ ոչ թունավոր ալկալոիդներ: Ի դեպ, ալկալոիդները իրենցից ներկայացնում են ազոտ պարունակող կամ որոշ բույսերում երբեմն թթուներ պարունակող բուսական հիմքեր, որոնք բույսերի մեջ շաղկապված են թթուների հետ, որոնք, ինչպես արդեն շեշտեցի, լինում են թունավոր եւ ոչ թունավոր:

mog1Այդպիսի բույսերից է ծիծեռնախոտը (чистотел), որը վերջին ժամանակաշրջանում մեծ գործածում է ձեռք բերել: Շատերն առանց իմանալու գնում են այն եւ օգտագործում այս կամ այն հիվանդության համար: Ծիծեռնախոտը իր մեջ պարունակում  է մի շարք ալկալոիդներ, որոնցից են՝ խելիդոնինը, սանգվինարինը, խելարիդրինը, պրոտոպինը եւ այլն, որոնք իրենց ազդեցությամբ մոտ են կակաչի մեջ պարունակող ալկալոիդներին,եւ  որոնք կարող են նյարդային համակարգի եւ սրտի վրա շատ վատ ազդեցություն թողնել ու երբեմն էլ՝ հասցնել կաթվածի: Այնպես որ, բույսի գործածումը պետք է համապատասխանի մարդու անհատական ֆիզիոլոգիական վիճակին:
Հաջորդ բույսը, որի մասին կցանկանայի խոսել, դա վահանապտերն է (папоротник), որը համարվում է թունավոր, եւ այն, մասնավորապես, օգտագործում են աղիներից ճիճուներ արտաքսելու համար, ինչպես նաեւ արտաքին վերքերի, եւ, առհասարակ, այս բույսի ցուցակը, օգտակարության առումով, շատ մեծ է: Չափաբաժինը բարձր կամ երկար օգտագործելու դեպքում կարող է ստամոքսում լուրջ խնդիրներ առաջացնել, գրգռել նյարդային համակարգը, եւ քանի որ բույսը պարունակում է ֆիլիքսաթթուներ, որոնք ունեն խիստ գրգռիչ հատկություններ: Այս շարքին է պատկանում նաեւ սորնջանը (безвременник), որը խիստ թունավոր բույս է, այն շատերն օգտագործում են հոդատապի (պոդագրա), կամ ռեւմատիկ հիվանդությունների դեպքում, որի չափաբաժինը չպետք է գերազանցի օրական 0,0001 գրամը եւ անպայման ուղեկցվի բժշկի հսկողությամբ:

Սորնջանը պարունակում է կոլխիցին՝ մի ակալոիդ, որը թթուների հետ աղեր չի առաջացնում եւ հեշտությամբ տարրալուծվում է ջրում: Այս բույսը լայնացնում է անոթները եւ կանգնեցնում չարորակ ուռուցքների աճը, բայց չափաբաժինը չարաշահելուց օրգանիզմը կարող է պարզապես մահանալ:

- Ձեր ասածից հասկացանք, որ կան թե թունավոր եւ թե ոչ թունավոր բույսեր: Իսկ ոչ թունավոր բույսերը եւս ունե՞ն հակացուցումներ:

- Այո՛, խոսքը չի վերաբերում միայն այն բույսերին, որոնք թունավոր են, ընդհանրապես նույնիսկ ոչ թունավոր բույսերը պետք է մարդիկ օգտագործեն խիստ հաշվի առնելով իրենց օրգանիզմի անհատականությունը եւ զուգահեռաբար ուղեկցվող հիվանդություններն ու վիճակը:

- Լավ կլիներ, եթե մի քանի օրինակներ բերեիք:

- Այո, սիրով, դա հանրաճանաչ հալվեն է, կամ ինչպես շատերին է հայտնի алоэ անունը, որը օգտագործում են որպես մարսողությունը կարգավորող, փորկապության, թոքախտի դաշտանի խանգարման, լյարդ-լեղապարկի հիվանդությունների դեմ: Չպետք է մոռանալ կամ ավելի շուտ պետք է իմանալ, որ հալվեն իրավունք չունեն օգտագործեն այն մարդիկ ում մոտ լյարդի եւ լեղապարկի հիվանդությունը ուղեկցվում է լեղանյութի լյարդացմամբ կամ խտությամբ, թութքի դեպքում, հղիության, արյունահոսության, երիկամների հիվանդությունների դեպքում:
Ցանկանում եմ շեշտել մեկ այլ բույսի մասին, որի արմատները շատ հաճախ է օգտագործում են, այն է մատուտակը (слотка голая), որը շատ հրաշալի բույս է, պարունակում է մեծաթիվ քանակությամբ գլուկոզիդներ, այն օգտակար է հատկապես նյարդային համակարգի, ստամոքսի, աղիների համար եւ առհասարակ այս բույսը օգտակար է մինչեւ 200 հիվանդությունների համար: Դեռ վաղուցվանից, Հիպոկրատը եւ Ամասիացին համարել են մատուտակը կյանքի էլիքսիր, քանի որ նրա բուժման սպեկտորը շատ մեծ է, բայց երկարատեւ ժամանակով այն ոչ մեկ չպետք է օգտագործի, որովհետեւ նրա մեջ պարունակող գլուկոզիդները գրգռում են երիկամները եւ կարող են նույնիսկ շարքից հանել:

- Որքա՞ն ժամանակն է համարվում բավարար բույսերի օգտագործման համար:

- Երեքից վեց ամիսը լրիվ բավարար է: Հաջորդը մեզ մոտ խնկածաղիկն է (душица), որը հիանալի խխահան, քրտնաբեր միջոց է, օգտագործում են մի շարք հիվանդությունների դեմ, օրինակ աղիների թուլության, հոգեկան հիվանդությունների, արյունահոսության, նյարդային հիվանդությունների, ուշաթափության, ստամոքսահյութի ցածր թթվայնության եւ այլն: Սա չպետք է օգտագործեն այն մարդիկ, ում մոտ վերը նշված հիվանդությունները ուղեկցվում են զուգահեռ արյան բարձր ճնշմամբ, հղիության, ստամոքսահյութի բարձր թթվայնության եւ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման դեպքում, քանի որ խնկածաղիկը պարունակում է հզոր եթերայուղ, ընդ որում    ՝ դիպենտեն եւ տերպինեն, որոնք ունեն անեսթեզիկ եւ հակասեպտիկ ազդեցություն (նարկոզային ազդեցություն): Նմանապես կարելի է ասել անանուխի մասին, որն օգտագործում ենք ցանկացած ժամանակ, պատրաստում ենք թեյ, ավելացնում խմորեղենների, հյութերի եւ որոշ կերակրատեսակների մեջ կարծելով, թե այն բոլորովին անվնաս է եւ չկա մեկը ում կարող է նեղություն տալ:

mog2Թեեւ անանուխի գործածման ասպարեզը շատ լայն է, սակայն խիստ բրոնխիտով եւ ասթմատիկ հիվանդներին, կամ այն մարդկանց, ովքեր ունեն հակում վերը նշվածի հանդեպ, չի կարելի օգտագործել: Անանուխի մեջ պարունակող մենթոլը գրգռում եւ ուժեղ հազ է առաջացնում այդ հիվանդների մոտ: Իսկ եթե մարդու մոտ հանգիստ վիճակ է, ապա կարող են օգտագործել, բայց քիչ քանակությամբ:
Բոլոր բույսերը ունեն հակացուցումներ, օրինակ՝ հայտնի արեւքուրիկը (ջՉպՐՏոՏռ), որը շատ-շատերին թվում է անվնաս, սակայն երկարատեւ գործածումը բերում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռման, կարող է առաջացնել խիստ ցավեր ու ծակոցներ: Այս ծաղկի թուրմը ընդունելուց հետո չի կարելի անմիջապես դուրս գալ արեւին, սա մի փաստ է, որ քիչ մարդ գիտի: Այն ուժեղացնում է օրգանիզմում արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման գործընթացը եւ հատկապես բաց մաշկ ունեցողները ավելի պետք է զգուշանան: Տվյալ հատկության համար արեւքուրիկը պարտական է իր քիմիական կազմում առկա հիպերիցինին, որը ունի ֆոտոսենսիբիլիզացնող հատկություն: Իսկ եթե խոսենք այդ դեղաբույսի բուժիչ հատկությունների մասին, ինչ խոսք, որ դրանք շատ են այն կիրառում են լայնորեն, ինչի մասին կարիք կա խոսելու:

- Աստղիկ, եթե շարունակենք այս տրամաբանությամբ, ապա կարելի՞ է ասել, որ ոչ միայն դեղաբույսերը օգտագործելուց մենք պետք է ուշադիր լինենք: Ի՞նչ կասեք մրգերի կամ բանջարեղենի մասին:

- Այո, ինչ խոսք, դրանք եւս պետք է օգտագործել չափի մեջ եւ ճիշտ: Հաճախ լսում ենք արտահայտություն, երբ ասում են՝ «Միրգ կերա եւ վատ զգացի», կամ «Ընդամենը կարտոֆիլ եմ կերել, բայց սրտխառնոց ունեմ»: Այդպիսի մրգերից են նարինջը, որը լավ է ազդում փորկապության բուժմանը ու հատկապես՝ նրա կեղեւը: Սակայն հակացուցված է ստամոքսախոցի, 12-մատնյա աղիի խոցի, աղիների քրոնիկ բորբոքումների, ստամոքսահյութի բարձր թթվայնության հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ ալերգիկ մարդկանց: Նարնջում պարունակվող թթուները սրում են վերը նշված հիվանդությունները: Խաղողը կարծես թե բուն հայկական միրգ է, բայց սա եւս չեն կարող օգտագործել ստամոքսի խոցի, շաքարախտի, աղիների բորբոքման, լուծի դեպքում: Ի դեպ, կցանկանայի նշել, որ սեւ խաղողը շաքարախտով հիվանդների համար չափավոր արգելված չէ, իսկ սպիտակ, դեղին կամ կարմրավուն խաղողները հակացուցված են:
Խնձորը նույնպես լյարդի որոշ հիվանդությունների դեպքում ծանր ազդեցություն է թողնում եւ շատ հիվանդներ դա զգում են հենց իրենց վրա:

- Այդ դեպքում, ի՞նչ կասեք կանաչեղենի մասին, քանի որ հայերը այն շատ են օգտագործում:

- Ամենաշատ գործածվող կանաչին մաղադանոսն է (պետրուշկա), եւ քչերը գիտեն, որ հատկապես հղիության ընթացքում այն շատ քանակությամբ չի կարելի ուտել կամ հյութը խմել, քանի որ կարող է պտղի վիժում առաջացնել: Սամիթը առաջացնում է արյունատար անոթների լայնացում, բնականաբար, այն կարող են օգտագործել հենց  հակառակ հիվանդությունների դեպքում, որը նաեւ իջեցնում է արյան ճնշումը, այսինքն՝ հիպոտոնիկներին (արյան ցածր ճնշում) արգելվում է: Թարխունը արգելվում է ասթմատիկներին՝ նրա մեջ պարունակող գրգռիչ եթերայուղերի պատճառով, չնայած որ թարխունը լավացնում է մարսողությունը, սակայն ամեն բան չափի մեջ է ճիշտ: Եվ, առհասարակ, ցանկացած կանաչի համարվում է դժվարամարս ուտելիք, եւ պետք է չծանրաբեռնել աղիները: Մեզանում հայտնի սխտորը չի կարելի հոդակապով տառապողներին, թութքի, երիկամների բորբոքման, դրանց անբավարարության, ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, խոցի դեպքում: Սակայն հայտնի է, որ սխտորով բուժում են սակավարյունությունը, ճիճուներ են արտաքսում, թոքախտի բուժմանն է նպաստում  եւ այլն:

Կցանկանայի խոսել եղինջի մասին, որը մենք շատ ենք օգտագործում, այն նույնպես հակացուցված է արյունահոսության բարձր հակումներով  եւ երիկամահիվանդություններովտառապողներին: Երբ գիտակցում ենք, թե որքան շատ բան պետք է իմանա մարդը իր օրգանիզմի ներքին խնամքի մասին, միmog պահ ափսոսում ենք, որ ծնվել ենք, որն, իհարկե,ասում եմ կատակով: Բայց կյանքը ամենաթանկն է եւ պահպանելու համար պետք է իրնքներս մեզ փոքր-ինչ նեղություն տանք: Հարկավոր է գիտենալ այն բոլոր վտանգավոր եւ համատեղելի սննդատեսակների անունները, որոնք կարող են մեր օրգանիզմին բերել տհաճ անակնկալի: Յուրաքանչյուր անհատ, ըստ իր օրգանիզմի նյարդային համակարգի բնույթի, գենետիկ տվյալների, տարվա եղանակների, այս կամ այն ուտելիքի նկատմամբ ունենում են նորմալ, պասիվ կամ արտակարգ մեծ պահանջ: Այնտեղ որտեղ օդը մաքուր է եւ տոգորված է եթերայուղերով այդ միջավայրում մարդն ավելի լավ է սնվում կամ յուրացնում սնունդը: Սակայն խոսքն այսօր սրա մասին չէ: Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես համատեղել սնունդի տեսակները, եւ կան դրանց տեսակներ, որոնց վրա ազդում են ըստ տարվա եղանակի: Աշնանը, ձմռանը եւ գարնանը հեշտությամբ  յուրացվում է  խաշը, խորովածը, տապակած միսը, քյուֆթան, ձվածեղը եւ այլն: Իսկ ամռանը սրանք չեն յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ օդի բարձր ջերմաստիճանը բացասաբար է անդրադառնում լյարդի աշխատանքի վրա, թանձրացնում լեղին եւ դրանով թուլացնում ստամոքսի գործունեությունը: Բայց կան պիտանի ուտելիքներ, որոնք անկախ վերը նշվածի անհամատեղելի են սննդի մեջ, սա բացատրվում է նրանով, որ դրաց մեջ պարունակող քիմիական նյութերը ստամոքսի «քիմիական լաբորատորիայում» «ալքիմիայի չեն ենթարկվում»: Չնայած նրան, որ ստամոքսի մարսողական ուժը մեծ է, որտեղ հանդես են գալիս թքի մեջ պարունակող ֆերմենտները, ենթաստամոքսային գեղձի արտահյութը, լյարդից-լեղապարկից արտադրվող լեղին, 12 ժամվա ընթացքում մարդու ստամոքսը յուրացնում է երկու գրամ պողպատի կամ երկաթի փոշի: Սակայն անհամատեղելի սննդի տեսակները, որոնք հազար անգամ ավելի փափուկ են, քան երկաթը, ազդում են ստամոքսի վրա, բերում թունավորման եւ շատ հաճախ հիվանդությունների: Օրինակ՝ խաշը երբեք չի կարելի համատեղել կաթի հետ, խիստ անհամատեղելի են ձվամթերքը ծիրանի հետ, որից առաջանում է թունավորում: Չի կարելի ուտել ձուկը մեղրի հետ, այն կարող է բերել մահվան: Միաժամանակ անհամատեղելի են թարմ ձկան հետ կաթը, ձուն, ոսպը սպիտակ միսը, սեխը, պանիրը, եւ, հատուկ շեշտեմ այն, որ ձուկ եւ պանիր օգտագործող մարդկանց մոտ լեղապարկում քար է առաջանում: Սեխը, ինչպես եւ դեղձը ձկան կամ մեղրի հետ չի կարելի, սա արտակարգ թունավորում է: Իսկ նոր քաշած տաք օղին խմել եւ

վրայից մեղր ուտել կարող է նույնիսկ մարդուն մահվան հասցնել՝ պայթելով լեղապարկը: Նշեմ նաեւ, որ խաղողից պատրաստած դեռահաս գինին կամ մաճառը, խաղողի հետ օգտագործելիս կարճ ժամանակում առաջանում է թունավորում: Միանգամայն անհամատեղելի են գինին եւ գարեջուրը օգտագործել տաք կերակուրների հետ, որը անմիջապես զգացնել չի տալիս, բայց ժամանակի ընթացքում բերում է ստամոսքի լորձաթաղանթի կամ հաստաղիքի բորբոքման:

- Ի՞նչ խորհուրդներ կտաք Աստղիկ, որպեսզի մարդիկ օգտագործեն ամեն օր եւ չվախենան թունավորումներից կամ վատ անակնկալներից:

- Խնձորի, նռան, սերկեւիլի օշարակները, որոնք պատրաստվում են մեղրով, սննդի հետ ամեն օր օգտագործելով ամրացնում են ստամոքսը: Իսկ անիսոնը, անանուխը, դաղձը, ուրցը, մոշը, կեռասը, կիտրոնը չափավոր օգտագործելով սննդի հետ ամրացնում են սիրտը, լյարդը եւ երիկամները: Սիսեռի ոսկեգույն ջուրը, վարդի ջուրը օգտակար են աղիներին, թոքերին, սրտին: Յուրաքանչյուր մարդ պետք է լավ գիտենա այս խառնուրդները եւ ընտրի իր համար օգտակարը, թեեւ պետք է հիշի, որ որքան համախառն ու բազմատեսակ է, որքան համատեղելի է սնունդը, այնքան բարձրարժեք է օրգանիզմի համար ու անվնաս:

- Ի՞նչ է նշանակում սննդի բազմազանություն:

- Օրինակ՝ չի կարելի համատեղել տաքը սառի հետ, չի կարելի ուտելու ընթացքում կամ անմիջապես հետո խմել ջուր, հեղուկներ, որը շատ է ընդունված մեր ազգի մոտ: Սա խանգարում է մեր ստամոքսահյութի նորմալ գործունեությանը: Կարելի է դրանք օգտագործել ուտելուց մեկ ժամ անց:

- Իսկ ընդհանուր, առմամբ բոլոր մարդկանց կարելի՞ Է օգտագործել դեղաբույսեր:

- Լամբլեոզով հիվանդներին բացառապես արգելվում է դիմել դեղաբույսերի, սա մազից հազար անգամ բարակ ու շատ երկար ճիճու է, որը հայտնաբերելուց եւ բուժումից հետո նա այնպիսի անջնջելի հետք է թողնում լյարդի վրա, որ նման մարդիկ իրավունք չունեն ոչ մի դեղաբույսի մոտ գնալ: Նրանց մոտ պարտադիր առաջանում է դեղնախտ, բարձրանում է բիլիռուբինը եւ այլն:  
Դե ինչ, կարելի է շարունակ խոսել չի կարելիների թեմաներով, եւ հարկավոր է միայն սիրել ու հարգել մեր օրգանզմը, որը մեզ ուժ եւ եռանդ կտա ապրելու եւ արարելու:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ