livemarks sitemap
Շաբաթ, Նոյեմբերի 16, 2019

Մոգ և պայ­ծա­ռա­տես տի­կին ՌԻ­ՏԱ­ՅԻ` ՌԻ­ՏԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ մեր զրույ­ցը սկսել էինք «Հե­տաքն­նու­թյան» թիվ 4 հա­մա­րում, որ­տեղ նա ներ­կա­յաց­րել էր իր հա­մոզ­մուն­քը որոշ հար­ցե­րի շուրջ, թե առա­ջի­կա­յում ինչ է սպաս­վում երկ­րին: Շա­րու­նա­կե­լով տի­կին Ռի­տա­յի հետ մեր զրույ­ցը, փոր­ձե­ցինք հաս­կա­նալ, թե, ի վեր­ջո, իրե­նից ի՞նչ է ներ­կա­յաց­նում մո­գու­թյունն ու պայ­ծա­ռա­տե­սու­թյու­նը:

- Ասա­ցիք, որ միշտ եք տի­րա­պե­տել Ձեր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րին: Ինչ­պե՞ս դրանք Ձեր մեջ բա­ցա­հայտ­վե­ցին:

- Ոչ ոք չէր կա­րող իմ ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը հայտ­նա­բե­րել. ես եմ հայտ­նա­բե­րել: Սա­կայն փաս­տե­րը ցույց են տա­լիս, որ մար­դու մեջ եղած այս հատ­կու­թյուն­նե­րը առա­վե­լա­գույնս բա­ցա­հայտ­վե­լու հա­մար ինչ-որ խթան է պետք, ասենք՝ մի սթրե­սա­յին իրա­վի­ճակ կամ նման այլ բան: Ես էլ, թե­և ման­կուց ինչ-որ բան զգում էի, սա­կայն դա  ավե­լի խտա­ցավ, բա­ցա­հայտ­վեց, երբ բախ­վե­ցի մի ծանր սթրե­սա­յին վի­ճա­կի:

- Կպատ­մե՞ք:

- 1995թ.-ի մարտն էր: Այդ ժա­մա­նակ Մոսկ­վա­յում էինք ապ­րում, սա­կայն գտնվում էինք Երե­ւա­նում, և մեր բնա­կա­րա­նը են­թարկ­վեց ավա­զա­կա­յին հար­ձակ­ման: Հար­ձակ­վող­նե­րը մտա­ծել էին, թե վա­ճա­ռել ենք Մոսկ­վա­յի բնա­կա­րա­նը, ու­րեմն տա­նը շատ փող կա, և որո­շել էին դրան տի­րա­նալ: Հար­ձակ­վող­նե­րից մե­կը երեք ան­գամ կրա­կեց: Ավե­լի ճիշտ՝ ատր­ճա­նա­կը դեմ­քիցս հա­զիվ կես մետր հե­ռու էր, սա­կայն երեք փոր­ձի դեպ­քում էլ զեն­քը պար­զա­պես չկրա­կեց: Իմ հո­վա­նա­վոր սրբե՞րն էին, որ թույլ չտվե­ցին, թե՞ մի այլ բան էր դա. ով իմա­նա: Սա­կայն այդ կրա­կո­ցի փոր­ձերն էլ բա­վա­կան էին ինձ ծանր սթրե­սի մեջ գցե­լու հա­մար: Մի­այն մի բա­րակ շղարշ տե­սա, և ինձ թվաց՝ ար­դեն զոհ­վել եմ, մահն այդ­պի­սին էլ պետք է լի­նի: Կա­մաց-կա­մաց ուշ­քի եկա, և տպա­վո­րու­թյունս այն­պի­սին էր, որ այդ սթրե­սից ու­ղե­ղիս աշ­խա­տան­քը փոխ­վել է:

- Այ­սինքն՝ Ձեր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը նա­և պայ­մա­նա­վո­րում եք ու­ղե­ղի աշ­խա­տան­քի, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հե՞տ:

- Այո, դու ու­ղե­ղի մի­ջո­ցով ես հա­ղոր­դակց­վում, ու­ղե­ղի մի­ջո­ցով ես ըն­դու­նում այն էներ­գի­ան, այն աու­րան, որն ու­նի դի­մացս գտնվող ան­ձը:

- Ձեր հա­ճա­խորդ­նե­րը հիմ­նա­կա­նում ի՞նչ հար­ցե­րով են դի­մում:

- Ամե­նա­տար­բեր: Չեմ կա­րող ասել, որ բո­լո­րին օգ­նում եմ, քա­նի որ եր­բեմն այն­պի­սի բա­ներ են ու­զում, որ կա­րո­ղա­նա­լու դեպ­քում էլ չեմ անի:  Ինձ ավե­լի հա­ճախ դի­մում են ոչ թե գու­շա­կու­թյան հա­մար, այլ խոր­հուրդ­նե­րի: Եթե կա­րող եմ օգ­նել, կամ առ­հա­սա­րակ, եթե ցան­կա­ցած մարդ կա­րող է մյու­սին օգ­նել, ին­չո՞ւ չա­նի: Մի­այն թե ոչ թե վա­տու­թյուն, այլ լա­վու­թյուն անի: Չնա­յած դրան՝ շատ են դի­մում չար հար­ցե­րով:

- Այ­սինքն՝ մար­դուն վա­տու­թյուն անե­լո՞ւ:

- Այո: Բե­րեմ մեկ պատ­մու­թյուն. մեկ շատ հայտ­նի պաշ­տո­նյա դի­մեց ինձ, թե ու­զում եմ այն­պես անես, որ եղ­բայրս մա­հա­նա: Պա­տաս­խա­նում եմ՝ ինձ ո՞ւմ տեղն ես դրել: Նա էլ, թե՝ եղ­բայրս իմ ըն­տա­նի­քը քայ­քա­յեց, ինձ ստո­րաց­րեց... Սա­կայն այս պատ­մու­թյան օրի­նա­կով տես­նենք, թե այ­սօր մար­դիկ ին­չի են վե­րած­վել, ան­գամ եղ­բայր­ներն իրար հետ ինչ­պես են վար­վում, ինչ­քան են չա­րա­ցել:

- Ու­րեմն նա­և բարձ­րաս­տի­ճան հա­ճա­խորդ­նե՞ր ու­նեք:

- Շատ:

- Անուն­ներ կտա՞ք, և նրանք հիմ­նա­կա­նում ի՞նչ հար­ցե­րով են դի­մում:

- Բնականաբար, անուններ տալն անթույլատրելի է:

Դիմում են հիմնականում իրենց պաշտոնեկան դիրքը, բիզնեսը պահպանելու մտահոգություններով: Շատերը վախենում են կյանքի, պաշտոնի, բիզնեսի համար, փորձում պարզել, թե իրենց ինչ վտանգներ են սպառնում: Սիրուհիների, կանանց հետ կապված խնդիրներով: Քիչ չեն նրանք, ովքեր փորձում են մրցակիցներին վնասել, սակայն նման հարցերով ես չեմ զբաղվում. մեկ ուրիշին վատություն, չարություն երբեք չեմ անի:

- Բայց կան, չէ՞, վատություն անողներ: Օրինակ՝ Ձեր մասնագիտության մեջ կա թուղթ ու գիր անել կամ այն վերացնել արտահայտությունը: Թուղթ ու գիր անելն էլ վատության պես մի բան չէ՞: Սակայն դա ի՞նչ է իրենից ներկայացնում:

- Իհարկե՝ թուղթ ու գիրը գոյություն ունի, և դրա բացասական ազդեցությունը կարելի է չեզոքացնել հատուկ աղոթքների միջոցով: Սակայն այս կերպ էլ հարցին մոտենանք. ինչքա՞ն պետք է հզոր լինել, մեծ էներգիա ունենալ, որ կարողանաս մեկ-երկու բառ գրելով մարդու կյանքը խորտակել կամ մեկ այլ բան: Հասկանալի է, որ դա կատարվում է հատուկ հաշվարկներով, օրվա չար ժամին. օրվա ժամերն էլ են բաժանվում բարի և չար ժամերի, բարի ժամերին գերիշխում են բարի ոգիները, չար ժամերին՝ չար: Թուղթ ու գիր անողը նաև պետք է ընտրի չար ժամը, կանչի այդ չար ոգուն և հատուկ մեթոդներով չարիքն ուղղի մեկ այլ անձի դեմ: Այդ չարիքը չեզոքացնելու համար մենք էլ պետք է տիրապետենք այդ սև մոգությանը, հակառակ դեպքում դրա դեմ պայքարել չենք կարող:

Իմ պրակտիկայում նման դեպքերի քանիցս հանդիպել եմ. մարդիկ, ասենք, գտել են այս-այս իրերը, և արդյունքում պարզվել է, որ նրանց հետևել են բազում դժբախտություններ: Դրանից ես հասկացել եմ, որ այն մասնագետը, որն այդ բանն արել է, շատ ուժեղ է: Իսկ թուղթ ու գիր ասվածը, ի վերջո, կարելի է համարել չար ուժերի կամ ավելի ժամանակակից տերմինով ասված՝ բացասական էներգիայի ուղղորդումը  որևէ անձի ուղղությամբ՝ նրան վնասելու նպատակով: Դրանում կարող է օգտագործվել տվյալ անձին պատկանող ինչ-որ իր, մազերը, արյունը և այլն:

Սակայն նման իրավիճակ էլ կա: Տեսեք, ես ճանաչված մասնագետ եմ, և եթե մի թղթի վրա մեկ-երկու բառ գրեմ ու դա փոխանցեմ մեկին, նա նույնիսկ հոգեբանորեն կտրամադրվի դրա դեմ, կհայտնվի դեպրեսիվ վիճակի մեջ: Իսկ այդ վիճակում մարդ ինչ դժվարություններ ասես, որ ինքն իր գլխին կարող է ստեղծել: Բայց չէ՞ որ իրականում ոչ մի թուղթ ու գիր էլ չէր արվել: Այսինքն՝ հոգեբանական կողմը ևս պետք է հաշվի առնել:

- Բայց ժողովրդի մեջ մի փոքր այլ տարբերակն է շրջանառվում: Կարելի է, օրինակ, լսել, թե սրա այս բարեկամը թուղթ ու գիր արեց կամ արել էր, դրել բարձի մեջ, և դրան հաջորդել են դժբախտություններ: Իսկ Ձեր խոսքից ստացվում է, որ միայն մասնագետը, այն էլ՝ բավականին ուժեղ, կարող է այդպիսի բաներ անել:

- Պատահական մարդը նման բան, միանշանակ, չի կարող անել: Պարզապես կարող է դիմել մասնագետին և նրա միջոցով կամ սովորեցրածով անել:

- Իսկ նման մասնագետներ, այսինքն՝ մարդկանց չարիք պատճառողներ Հայաստանում շա՞տ կան:

- Գիտեք, ես նույնիսկ չեմ էլ փորձել գնալ ու պարզել, թե ով ինչ մասնագետ է: Ես պատասխանատու եմ իմ գործունեության համար, և դրա ընթացքում մարդուն չարիք պատճառելը բացառվում է, թեև հաճախակի են դիմում նման խնդրանքներով: Ավելին ասեմ, որ սպիտակ մոգությամբ թույլատրվում է նույնիսկ նման հարցերով դիմողներին կամ այլ տեսակի չարիք իրականացնողներին, ցանկացողներին պատժել: Ասենք՝ վերցնել նրա գումարը և հակառակն անել, ու տվյալ անձը մի երկու օրից գալիս, ներողություն է խնդրում իր չար ցանկության համար:

- Սակայն եթե Դուք նաև թուղթ ու գիր կոչվածն եք չեզոքացնում, դե, նշանակում է, որ մեր երկրում քիչ չեն այն չար մասնագետները, որ դրանք անում են:

- Շատ են, թե քիչ՝ չեմ կարող ասել: Պատահականորեն չխոսեցի այս հարցի հոգեբանական կողմից: Մարդիկ հաճախ իրենք են ինչ-որ աննշան բանից սկսում մտածել, թե իրենց վրա թուղթ ու գիր է արված: Գալիս են, սկսում համոզել: Հազար անգամ ասում ես, թե նման բան չկա, բայց մեկ է՝ իր համոզմունքին է՝ չէ որ չէ, ինձ թուղթ ու գիր են արել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ այդ մտատանջությունը, համոզմունքը դառնում է ներշնչանքի պատճառ՝ և տվյալ անձն այդ դեպքում կարող է բախվել ոչ պակաս դժբախտությունների և դժվարությունների, քան իրական թուղթ ու գրի ժամանակ: Իրենն է պնդում այնքան, մինչև որ ստիպված ասում ես, թե լավ՝ ես քեզ այդ թուղթ ու գրից կազատեմ: Եվ նոր միայն մարդը հոգեպես հանգստացած հեռանում է, արդյունքում վիճակը բարելավվում է, ու նա էլ սկսում է ամեն տեղ պատմել իր չեղած թուղթ ու գրի և դրանից ազատվելու մասին: Դե, պատկերացրեք, նման քանի՜-քանի՜ պատմություններ կարող են լինել, տարածվել, և դրանցից տպավորություն կառաջանա, թե մեզ մոտ թուղթ ու գրերն ու այն անողներն ամեն քայլափոխի են: Իսկ սև մոգը կամ պարզապես շառլատանը կարող է այդ հոգեբանական կողմից շատ լավ օգտվել:

- Կարելի է՞ մարդու հետ զրուցելով իմանալ, թե նրա վրա թուղթ ու գրի կա, թե ոչ:

- Մոգը, տեսնելով մարդուն, կարող է նաև նրա հոգեվիճակից զգալ, որ վերջինս գտնվում է բացասական, չար ուժերի ներգործության ներքո: Թուղթ ու գրի, թե այլ պատճառո՞վ է այդ անձը հայտնվել այդ վիճակում, դա հարցի մյուս կողմն է, և ավելի կարևոր է այդ ուժերը չեզոքացնել: Այսինքն՝ պետք է կարողանաս ոչ միայն տեսնել այդ ամենը, այլև տիրապետես դրա դեմ պայքարելու ձևերին: Օրինակ, յուրաքանչյուր մարդ ունի իր կոդը, և որպեսզի կարողանաս օգնել նրան, նախ պետք է տեսնես, իմանաս այդ կոդը: Մարդու լավ և վատ հատկությունները արտացոլվում են այդ կոդում, և նրան վատ հատկություններից զերծ պահելու համար պետք է, այսպես ասած, նրան կոդավորել, դնել չակերտների մեջ: Ասենք` հարբեցող է կամ չի սիրում աշխատել, և որոշակի գործողություններով փոխում ենք նրա այդ հատկանիշները: Մեր ուսմունքը կապված է նաև տարբեր այլ գործոնների հետ. օրվա, ամիսների, լուսնի, նման այլ երևույթների հետ, թե, պատկերավոր ասած, որոշակի խնդիրների դեպքում, ասենք՝ լիալուսնի դեպքում տվյալ անձը ինչպես վարվի:

Ինչպե՞ս է հնարավոր տեսնել, զգալ այդ բացասական աուրան՝ ես չեմ կարող բացատրել: Դա պրակտիկ, կիրառական գիտություն չէ, որ փորձ կատարեմ, և Ձեր աչքով տեսնեք դրա արդյունքը:

Սակայն աշխարհում ճանաչված, հայտնի մոգերը չեն էլ փորձում նման ապացույցներ գտնել և մատուցել հանրությանը. նրանք իրենց գաղտնիքները պահում են: Գիտեք, ես սովորել եմ որոշ մոգերի մոտ, սակայն նրանց ուսմունքը երբեք չեմ օգտագործում: Ավելի շատ պրակտիկայում էլ կիրառում եմ այն մեթոդները, հատկությունները, որոնք ունեմ:

- Ասացիք՝ թույլ մոգ, ուժեղ մոգ: Դա ի՞նչ կերպ է արտահայտվում:

- Կան շատ ուժեղ մարդիկ, ովքեր մի առանձնահատուկ կապ ունեն ոգիների, այդ կարգի ուժերի հետ: Ինչ ուժեղ ներքին էներգիա է պետք դրա համար: Միգուցե այդ էներգիայի ուժն էլ Ձեր հարցի պատասխա՞նն է:

- Սև՞ մոգությունն է ավելի ուժեղ համարվում, թե՞ սպիտակ:

- Կան շատ ուժեղ և՛ սև մոգեր, և՛ սպիտակ. ուժեղն ու թույլը կախված է տվյալ մոգից: Մեր երկրում, իհարկե, չի կարելի ասել, թե մոգությունը շատ զարգացած է: Սակայն կան երկրներ, որտեղ մոգությունը զարգացել է դարերի ընթացքում: Կարելի է տեսնել մոգերի, որոնք յուրահատուկ են: Ես նման մոգերի հետ հանդիպելու առիթներ ունեցել եմ. անգամ հայացքին նայելով՝ ակամա մտածում ես, թե նրանք մա՞րդ են, թե՞ այլ բան: Կան կենտրոններ, որտեղ մոգությունն իրոք շատ է զարգացած: Օրինակ՝ տիբեթյան մոգությունը, աֆրիկյան շամաններն են շատ ուժեղ, Հնդկաստանը, Ռուսաստանում կա բավականին զարգացած դպրոց:

- Իսկ մոգի ուժն ինչո՞վ է պայմանավորված, ավելի շատ տվյալ անձի՞ց, թե՞ նաև այդ կենտրոններից, սովորելուց:

- Իհարկե, ներքուստ պետք է մոգն իր ուժը, հատկություններն ունենա: Բայց պատկերացրեք մի շատ հանճարեղ երեխայի, որին տառերը չեն սովորեցնում: Կարո՞ղ է այդ երեխան իր հանճարը դրսևորել: Նույնպես մոգը: Այստեղ էլ գիտելիքները փոխանցվում են, և հիշատակածս կենտրոնների զարգացվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դարեր շարունակ փոխանցվել և զարգացել են այդ գիտելիքները: Բայց առանց բնածին ընդունակությունների էլ հնարավոր չէ մարդուն սովորեցնել:

- Ի վերջո, ի՞նչ բան է մոգը: Դա կախարդի նման ինչ-որ հասկացություն չէ՞:

- Իհարկե՝ ոչ: Չմոռանանք, որ մոգ հասկացությունը նույնիսկ Աստվածաշնչում գոյություն ունի. երեք մոգերը առաջինը հաշվարկներ կատարելով՝ կռահեցին, որ ծնվելու է Հիսուսը, և հետևելով աստղին՝ գտան և երկրպագեցին նորածին Հիսուսին: Դա չի՞ նշանակում, որ Աստվածաշունչն անգամ, ընդունելով մոգերի գոյության փաստը, նրանց համարում է դրական անձինք, որոնց Հիսուսին առաջինը տեսնելու և նրան ընծաներ տալու պատիվը տրվեց: Եվ այդ պատմությունը նաև չի՞ նշանակում, որ մոգերը մյուսներից ավելի շուտ էին հաղորդակցվում Աստծո հետ:

- Թեկուզև դրական, սակայն Դուք էլ խոսեցիք նաև վատ, չար մոգերի առկայության մասին, թե ինչպես են նրանք մարդկանց չարիքներ պատճառում:

- Կարող եք նույնիսկ չհավատալ, սակայն սև մոգությանը տիրապետելով հանդերձ՝ ես չեմ ցանկանում որևէ մեկին վատություն անել: Նախ, տարիքս դա թույլ չի տալիս: Եվ հետո, չէ՞ որ բոլորս էլ մահկանացուներ ենք և պետք է Աստծո վախն ունենանք:

Սակայն կան և սովորական մարդիկ, որոնք վատն են. սպանում են, գողանում և այլն: Եվ ինչո՞ւ չի կարող լինել, որ նման վատ հակումներ ունեցող անձը նաև մոգական հատկություններով օժտված է լույս աշխարհ եկել: Դրանք, կոպիտ ասած, «ուղեղներն անջատած» մարդկանց եմ նմանեցնում, «մանյակների»: Հնարավոր է՝ սատանաներ են: Հիվանդ մարդն ընդունակ է ամեն ինչի, ցանկացած չարիքի և ոճրագործության, իսկ մենք էլ հենց այդ չարի հետքերն են մաքրում:

- Գաղտնիք չէ, որ Ձեր մասնագիտության մեջ քիչ չեն շառլատանները...

- Իհարկե, շատ են:

- Նրանք, այսպես ասած, վերջին հաշվով, ազդում են հենց մասնագիտության հեղինակության վրա: Նրանց պատժել կամ նման այլ ցանկություն չե՞ք ունենում:

- Կարելի է միայն նրանց կանգնեցնել, նրանց միջից չարությունը, շահադիտական նկրտումներով մարդկանց խաբելու մոլուցքը հանել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

# StevcyMn 2019-09-09 08:32
Acquistare Viagra Con Paypal Costo Cialis 10 E 20 Mg cialis online: http://adrugo.com Amoxil 20mg Uk Cialis Le Tadacip
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# Anna 2019-09-21 19:58
Inchpes kapnvel dzes het tikin Rita
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# Susie 2019-10-09 04:32
Valuable info. Lucky me I discovered your website accidentally, and I'm shocked why this twist of fate did not took
place earlier! I bookmarked it.

My web blog: cialis online: http://buyonlinecial.com
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում