livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

mogՊայծառատես ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ, ի տարբերություն հայտնի գրբացների, թուղթուգրի ծառայություններ չի մատուցում: Վերջինս համոզված է, որ չարիքով՝ բարիք չես ստեղծի: Մելքումյանը պնդում է, որ սերն ու մոգությունն անհամատեղելի են: Մոգերից շատերը սիրո գիրը համարում են բարի գիր, այդպե՞ս է:

-Ոչ, բարի գիր գոյություն չունի: Ինչպես կարող է չարիքը՝ բարիք ստեղծի: Մոտ 1-2 տարի է տեւում այդ թվացյալ երջանկությունը: Երկարացնելու համար պետք կրկնել նույն գիրը, ինչն էլ հղի է մի շարք հետեւանքներով: Չի բացառվում, որ դրա արդյունքում խանգարվի մարդու հոգեկանը:

-Ո՞ւմ հոգեկանը:

-Ում վրա պատվիրված է գիրը:

-Փաստորեն, պատվիրատուն, ըստ Ձեզ, զերծ է մնում հոգեկան խանգարումից:

-Մոգությամբ զբաղվող անձը միշտ էլ հարվածի տակ է: Այն կարող է նույնիսկ փոխանցվել ընտանիքի անդամներին:

-Իսկ ի՞նչ տեսակի հարվածի մասին է խոսքը:

-Աստծո կամքն է, հնարավոր է, որեւէ հիվանդություն ձեռք բերի: Առհասարակ, սիրային կապերը պատկանում են սեւ ուժերին: Սեւ ուժերի միջոցով են մարդուն դարձնում ռոբոտ ու ենթարկում իրենց: Աննկարագրելի բան է տեղի ունենում մարդու ենթագիտակցության մեջ: Նա շարունակ որսում է միայն ՆՐԱՆ (նկատի ունի, պատվիրատուին,-հեղինակ)... ՆՐԱ պատկերը (պատվիրատուի,-հեղինակ)  հայելու պես շարունակ դիմացն է հայտնվում:

-Դուք մատուցո՞ւմ եք նման ծառայություն:

-Ես ընդհանրապես թուղթուգրից հեռու մարդ եմ: Չեմ ընդունում այդ թուղթուգիր ասվածը: Բոլորը գիտեն դրա մասին: Եթե խնդրեն նման ծառայություն մատուցել, չի բացառվում, կարող է կոպիտ պատասխան ստանան: Ես ծառայում եմ միայն Աստծուն:

-Իսկ ինչպե՞ս են սիրային գրերը մատուցվում մարդուն:

mog1-Ընդհանրապես սիրային գրերը արվում են ուտելիքի վրա: Մարդուն, այսպես ասած, «կերցնում» են: Առաջին չափաբաժինը, հնարավոր է, մարդու վրա թեթեւ ազդեցություն թողնի:  Բացի կերակրատեսակի միջոցով մատուցելուց, սիրային գիր արվում է լուսանկարի վրա, տվյալ անհատի զգեստի: Վտանգավոր է, երբ գիր են «կերցրած» լինում 25-26 տարեկան հասակի մարդուն: 30-33 տարեկան հասակում նման մարդիկ ենթարկվում են կամ վթարի, կամ հիվանդություն են ձեռքբերում, կամ էլ մահանում են:

-Ի դեպ, համացանցում այսօր առաջարկվում են մոգության ձեռնարկներ, աղոթքներ: Կարո՞ղ են նրանք ազդեցիկ լինել, եթե այդ մոգական աղոթքներն արտաբերի սովորական անհատը:

-Այսպես ասեմ, եթե տվյալ մարդը չունի ուժերի հետ շփում, նրա մտքով անգամ չի կարող անցնել, թե այդ մոգական գրքերի շարադրանքը, ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Բանն այն է, որ մարդը, անկախ իր կամքից սկսում է կապ հաստատել սեւ ուժերի հետ:

-Փաստորեն, նման ձեռնարկների աղոթքները՝ ազդեցիկ են:

-Ազդեցիկ են: Սակայն այդ ամենը դեմ է Աստծո կամքին: Որեւէ կապանք անթուլատրելի է:

-Դուք քննադատում եք այն մոգերին, որոնց հաջողվում է սրտեր «միացնել» ու «բաժանել»:

-Մոգությունը չարիք է: Մարդկանց 40-60 % դիմում է նրանց: Թուղթուգրով սեր չեն որսում: Ամեն մարդ ունի իր օրը շաբաթն ու ժամը: Մարդ պետք է համբերատար սպասի այդ պահին:

-Որքան գումար է անհրաժեշտ թուղթուգրի ծառայության դիմաց:

-Ամեն մոգ իր գնային քաղաքականությունն ունի, տարբեր են գները: Որքան գիտեմ, թուղթուգրի ծառայությունը սկսում է 30.000 դրամից:

-Ինչ խորհուրդ կտաք «Զարուհու» ընթերցողին:

-Լինել զգոն, որեւէ խոստում տալուց առաջ, մտածեն: Խոսքը, ավելի շատ տղամարդկանց է վերաբերվում (սովորաբար, թուղթուգրի պատվիրատուները իգական սեռի ներկայացուցիչներ են, թեպետ գրաբացի շեմին հաճախ հայտնվում են նաեւ արական սեռի ներկայացուցիչները,-հեղինակ):  

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում