livemarks sitemap
Շաբաթ, Նոյեմբերի 16, 2019

mog1Շարունակում ենք «Զարուհի» ամսագրի ընթերցաերներին ներկայացնել խիրոմանտ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ մեր հետաքրքիր հարցազրույցը: Նախորդ համարում տիկին Հակոբյանը մեզ ներկայացրեց իր կյանքում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք նրան ուղղորդեցին` դառնալու խիրոմանտ ու կարդալու մարդկանց ճակատագրերը ձեռքի ափում տեղակայված գծերով: Ինչ խոսք, այս գիտությունը ստեղծվել է մարդկության կողմից ու դարձել հարգի, սակայն հոգեբանները նման դեպքերում ասում են` եթե դու մարդուն տալիս ես մի որեւէ ինֆորմացիա, դա մտնում է նրա ենթագիտակցական կամ գիտակցական ոլորտ, ակամայից մարդը շարժվում է այդ ինֆորմացիայով, եւ արդյունքում ստացվում է, որ ճակատագիր կարդացողը կամ տեսնողը ճիշտ է:

Այս հարցի մեկնաբանության համար Աստղիկը տվեց յուրօրինակ պատասխան` կրկին վերհիշելով իր կյանքի դրվագներից. «Ես կրկին պետք է ներկայացնեմ իմ կյանքից մեկ դրվագ, որը կտա ձեր այս հարցի պատասխանը: շատ երկար տարիներ չէի հանդիպել իմ մորեղբոր տղային ու վերջին անգամ տեսել էի յոթ տարեկանում: Մի օր խանութում պատահական տեսնում եմ մի տղամարդու, որը ինձ ծանոթ է թվում, եւ այդ նույն մտայնությամբ նա է ինձ սկսում նայել: Չգիտես ինչու, սկսում եմ մտածել, որ նա իմ մորեղբոր տղան է ու շտապելով տուն` հավաքում եմ նրանց հեռախոսի համարը եւ լսափողը վերցնելուն պես տալիս եմ նրա անունը, իսկ ինքը տալիս է իմ անունը: Չգիտես ինչու, ես նրան ասացի, որ ցանկանում եմ նայել իր ձեռքը, իսկ նա միանգամից ասաց, որ չի հավատում նման բաների, սակայն, այնուամենայնիվ` համաձայնեց: Նայելով նրա ձեռքը, նկատեցի, որ նա օժտված է արտառոց ունակությամբ, իսկ դա այն էր, որ իմ մորեղբոր որդին` կարողանում է երեխայի դեմքին նայելով` ախտորոշել հիվանդությունը մինչ անալիզներ հանձնելը կամ որեւէ հարց տալը: Երբ ես շարունակում էի կարդալ նրա ձեռքը, վերջինս չթողեց, որ որեւէ բան ասեմ իր ապագայից` նշելով, թե երբ մարդուն ասում են իր ապագան, այդ ինֆորմացիան ֆիքսվում է նրա ուղեղում եւ այդպես էլ տեղի է ունենում: Ես նրան ասացի հետեւյալը. բայց չէ՞ որ ես քեզ ներկայացրեցի քո անցյալը, որի հետ դու համաձայնվեցիր, ի՞նչ կապ ունեի ես քո անցյալի հետ, չէ՞ որ դա ծրագրավորված չէր եւ տեղի է ունեցել այնպես, ինչպես որ ես կարդացի քո ձեռքում: Այնուհետեւ, որպեսզի ես ապացուցեի, որ ձեռքի մեջ իր ապագան կարդալը որեւէ կապ չունի ուղեղում ֆիքսվելու հետ, առաջարկեցի` ասելով, որ քո ձեռքում հաջորդ տարվա հետ կապված մի բան եմ տեսնում, արի այդ ինֆորմացիան գրեմ թղթի վրա, եւ դա հանձնենք մի երրորդ մարդու, իսկ մեկ տարի անց, երբ դա տեղի կունենա, դու գնա, վերցրու այդ թուղթը եւ կարդա, թե ինչ է այնտեղ գրված: Նա համաձայնվեց, եւ մենք այդպես էլ արեցինք: Հաջորդ տարի նա եկավ ինձ մոտ այդ թղթով ու ներողություն խնդրեց, որ չէր հավատացել ինձ: Ինչեւէ, ես ուզում եմ ասել, որ մարդը ինքը իր կամքով կարող է ծրագրավորել իրեն: Այսինքն` այնքան ցանկանա այն բանը, որը իրեն հարկավոր է, մինչեւ որ հասնի դրան: Բերեմ մեկ այլ օրինակ: Նայելով 80 տարեկան մի մարդու ձեռք` ես պատմում եմ նրան իր ողջ կյանքը, եւ նա համաձայնում է` ասելով, որ ճիշտ եմ, կարո՞ղ եք ասել, թե այս դեպքում ես ի՞նչը ծրագրավորեցի, երբ այդ ամենը արդեն կատարված էր»:

Լսելով խիրոմանտ Աստղիկին` անընդմեջ կարելի է զարմանալ ու զարմանալ այս գիտությամբ, սակայն մեզ հետաքրքրեց, թե կա՞ն արդյոք ձեռքի ափի մեջ հստակ գծեր, որը կարելի է տեսնել յուրաքանչյուր մարդու ձեռքում: Այս մասին Աստղիկը մեզ փոխանցեց հետեւյալը. «Այո, կան, դա սրտի, կյանքի եւ գլխի գծերն են: Գլխի գծի միջոցով իմանում ենք մարդու ժառանգական կամ գլխի հիվանդությունների մասին, բնավորության գծերի ու նյարդային հիվանդությունների մասին: Գլխի գիծը խոսում է նրա էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ լինելու, նրա մարդասպան կամ ոչ մարդասպան լինելու մասին, եւ ընդհանրապես` մարդու ընդհանուր ընդունակությունների մասին կարող ենք իմանալ այդ գծով: Մարդու ձեռքում երբեք չի բացակայում գլխի եւ կյանքի գիծը, չնայած որ ընդհանուր խիրոմանտիան ասում է, որ սրտի, գլխի ու կյանքի գծերն են, որոնք միշտ կան, սակայն կան մարդիկ, որոնց ձեռքում սրտի եւ գլխի գծերը միասնական են: Փաստորեն ամենահիմնական գծերն են ` սրտի, գլխի կյանքի ու ճակատագրի գծերը, սակայն կան մարդիկ, ում մոտ բացակայում է սրտի գիծը: Ճակատագրի գիծը ամենեւին էլ չի վերաբերում մարդու կյանքի տեւողությանը, բայց քանի որ այն գտնվում է Սատուրն մոլորակի հովանու ներքո, այն խոսում է մարդու ընկերության, ամուսնության, բաժանության, էմիգրացիաների, գործնականի, հաջողությունների, վերելքների ու վայրէջքների մասին: Օրինակ` Նապոլեոնը իր ձեռքում ունեցել է ճակատագրի գիծ, որը սկսվում է ափի կենտրոնից եւ բարձրանում դեպի միջնամատի վերեւը, ու նրա մոտ այդ գիծը հասել է մինչեւ երկրորդ ֆալանգի կեսը, որը նշանակում է ունենալ համարյա բացարձակ իշխանություն: Սրտի գիծը խոսում է մարդու սիրո պատմությունների, հիասթափությունների, ինչպես նաեւ հենց սրտի ֆիզիկական ֆունկցիոնալ խանգարումների մասին, ցույց է տալիս նաեւ, թե ինչպիսին կլինի նրա ամուսնական կյանքը, ինչպիսի կին կամ ամուսին կարող է ունենալ: Եվ այդ բոլոր գծերի ձեւերը, դիրքերը, կողքերում կղզյակները, թեքությունները, կետերը, ունեն որեւէ նշանակություն, եւ դրանք խոսում են մարդու կյանքի ծրագրերի մասին: Կարելի է խիրոմանտիայի գծերը համեմատել նաեւ մորզեի այբուբենի կամ չինական տառերի հետ»: Իսկ ի՞նչ տարերություն կա ճակատագիր եւ կարմա բառերի միջեւ` Աստղիկը բացատրեց հետեւյալ կերպ. «Դրանք բավականին տարբեր բաներ են, քանի որ կարմա բառը նույնիսկ չի թարգմանվում: Հնդկական աստրոհոգեբանության սահմաններում երբ ասում են` կարմա, դա նշանակում է չփոխվող եւ անխուսափելի բան: Օրինակ` եթե երկու մարդ գտնվում են աշխարհի տարբեր ծայրամասերում, եւ եթե նախատեսված է, որ նրանք պետք է հանդիպեն, ուրեմն աշխարհն էլ շուռ գա, նրանք պետք է հանդիպեն: Կամ եթե մի մարդ պետք է մահանա, ու դու նրան ասես` դուրս չգաս տանից, դա անխուսափելի է, նրա հետ անպայման տանը մի բան կկատարվի: Իսկ ճակատագիրը կամ ինֆորմացիան, որը դեռ մոր արգանդում ստանում է սաղմը, դա կարելի է ենթարկել փոփոխության: Իսկ այն իմանալու համար մարդը պետք է նախապես իմանա, թե ինչ է կատարվելու նրա հետ, որ փոխի կամ չփոխի»:

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՇՈՒՏ ԻՄԱՆԱԼ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ»

Հետաքրքիր է իմանալ, թե որքանո՞վ է հարմար այն մարդկանց, ովքեր կարողանում են կարդալ հենց իրենց ճակատագիրը, արդյոք դա չի՞ խանգարում հանգիստ mog2ապրելուն, եթե, օրինակ, իմանաս, որ քեզ մնացել է ապրելու մի քանի օր կամ ժամ: Այս մասին Աստղիկը պատասխանեց. «Ոչ մի հարմար եւ հաճելի բան չկա, քանի որ կան ինֆորմացիաներ, որոնք վատն են, բայց ես կողմնակիցն են այն բանի, որ ավելի լավ է շուտ իմանալ եւ պաշտպանվել, քան չիմանալ եւ կուրորեն այդ ծովի կամ գետի փրփուրներին տրված` խարխափելով առաջնորդվել:  Օրինակ` աստրալոգիայում կա այսպիսի մի բան, որտեղ ասվում է, որ եթե զգուշացված ես, ուրեմն փրկված ես: Այսինքն եթե տանից դուրս գալուց առաջ ես գիտեմ, որ անձրեւ է գալու, գոնե տաք կհագնվեմ եւ անձրեւանոց կվերցնեմ: Իսկ լավ ինֆորմացիա ունենալով, մարդը իրեն լավ զգալով հանդերձ` ավելի է լավացնում իր կյանքը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից, նորմալ կամ մեղսունակ մարդ գոնե կյանքում մեկ անգամ պետք է լսի եւ իմանա իր հետագա կյանքի մասին: Այն մարդիկ, ովքեր չեն հավատում, կամ մտածում են` դե խիրոմանտն ով է, որ գնամ նրա մոտ, սա այն մարդիկ են, ում մոտ դեռ ամեն բան լավ է: Եվ բավական է նրանք մի խնդիր ունենան, միանգամից դիմում են կամ գուշակի, կամ հստակատեսի, կամ խիրոմանտի: Ես չէի ցանկանա նույնացնել ինձ գուշակի հետ, սակայն մի բան կարող եմ ասել, որ այդ բոլորը կապված են վերեւի կամ վերեւից եկած ծրագրի հետ: Այսինքն` հստակատեսը մտնելով քո  ենթագիտակցական ոլորտ` կարդում է քո ծրագիրը, սովորաբար նրանց մոտից դուրս գալուց մարդը բավականին հյուծվում է, քանի որ վերջինս մտնում, քո ներսից է կարդում ինֆորմացիան, իսկ աստղագետը կարդում է կոսմոսի հետ կապված իր զեթ ծրագրով, այսինքն` թե ինչ մոլորակների հետ նա կապ ունի եւ ինչ կկատարվի նրա հետ, իսկ ես կարդում եմ մարդու ձեռքը»:

Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե մեր ազգի ներկայացուցիչները հիմնականում ի՞նչ պրոբլեմների ու խնդիրների առաջացման դեպքում են դիմում խիրոմանտին ու հատկապես ո՞ր տարիքի են խիրոմանտին այցելողները:Ի՞նչ առանձնահատկություններ ու նմանություններ կան  այցելուների միջեւ: Այս հարցին Ա. Հակոբյանը տվեց շատ հետաքրքիր պատասխան. «Հիմնականում երիտասարդները դիմում են ինձ ամուսնությունների ու ընտանիք կազմելու հարցերով, երկրորդ տեղում է նրանց կարիերան, երրորդ տեղում` էմիգրացիան եւ այլն: Ցավալին  այն  է, որ շատերն են ցանկանում փախչել մեր երկրից, իսկ ամենացավոտն այն է, որ երբ նայում եւ ասում եմ, որ ճիշտ է, դուք ունեք էմիգրացիա, սակայն խորհուրդ չեմ տա, որ մեկնեք, այսինքն` ձեզ արգելված է դա անելը, հակացուցված է, բայց միեւնույն է` չեն լսում, մեկնում են ու շատ հաճախ կանգնում փաստի առաջ: Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ տղամարդիկ ավելի լուրջ են վերաբերվում խիրոմանտիային, քան կանայք. նրանք երբ գալիս են ինձ մոտ, բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ պահին ունենան խնդիր, այլ մինչ ինձ մոտ գալը ամեն բան նորմալ է, եւ ուզում են իմանալ` կշարունակվի՞ այդ տեմպով նրանց կյանքը, թե՞ ոչ: Օրինակ` ժամանակին մի ինչ-որ խիրոմանտ Կարեն Դեմիրճյանին զգուշացրել էր, որ քեզ կսպանեն քո դեմքից եւ հենց քո աթոռի վրա: Ճիշտ է, նրան հետաքրքրել էր դա, բայց փաստորեն նա չխուսափեց դրանից: Հետաքրքիրն այն է, որ ինձ դիմած պաշտոնյաները երբեք չեն հարցնում, թե ինչպիսին կլինի իրենց ապագան, այլ ինչպես հոգեբաններն են ասում` հարց դռների մոտ, այսինքն` երբ խոսում ես խնդրի մասին, բայց պտտվում ես դրա շուրջը, այլ ոչ թե կոնկրետ հարցեր ես տալիս, եւ հանկարծ արդեն դուրս գալուց  շատ իմիջիայլոց տոնով հարցնում են` իսկ ի՞նչ կասեք այս բանի մասին, որը ըստ էության ամենահետաքրքրող հարցն է: Ուղղակի, երբ նրանք ունենում են տագնապային հարցեր, խելացի մարդը տալիս է այդ հարցը, թե ինչ անել: Սա արդեն այլ վիճակ է, երբ ես տվյալ դեպքում սկսում եմ խորհուրդ տալ որպես խիրոմանտ, այսինքն` տեսնելով նրա մոլորակային ազդեցությունը կամ ձեռքում գտնվող բլրակները` ասում եմ, թե ինչ կարող եք անել: Ես, օրինակ, շատ-շատ ափսոսում եմ այն մարդկանց համար, ովքեր Սոչի մեկնեցին` չլսելով ինձ, եւ ողբերգական մահ ունեցան: Այդ վթարի արդյունքում մահացան իմ երեք հաճախորդները: Նույն բանը եղավ նաեւ Թեհրան մեկնող ինքնաթիռում գտնվող իմ հաճախորդի հետ, որին եւս զգուշացված էր չմեկնել: Ուզում եմ ասել, որ հատկապես ճանապարհային ողբերգությունները կարելի է կանխել` ուղղակի չմեկնելով, բայց զգացել եմ, որ մարդկանց մեջ մի ներքին մղում կա, որը տանում է նրանց ճակատագրին ընդառաջ»:

«ԻՆՉ ՄԵԾ ՀՐԱՇՔ Է ԱՍՏՎԱԾ»

mogԻնչ խոսք, լավ է իմանալ եւ խուսափել ողբերգական դեպքերից, սակայն այս առումով կամ սրան  զուգահեռ կա մեկ այլ եւ անխուսափելի ճշմարտություն. դա Աստվածաշունչն է, որը արգելում եւ խիստ դատապարտում է այն մարդկանց, ովքեր հաճախում են գուշակների, պայծառատեսների եւ առհասարակ այն մարդկանց մոտ, ովքեր գուշակում, նայում կամ կարդում են մեր ապագան: Իսկ տվյալ դեպքում, եթե խիրոմանտիան համարվում է գիտություն, ապա ինչպե՞ս է հարկավոր վերաբերվել սրան եւ ի՞նչ կարծիք ունի հենց խիրոմանտ Աստղիկը այս մասին, վերջինս պատասխանեց հետեւյալ կերպ. «Անկեղծ ասած` ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ հոգեւորականները որեւէ բան ասեն խիրոմանտների մասին, բայց աստղագուշակության ու գուշակության մասին լսել եմ մեղադրանքներ, որը եւ ընդունում եմ, եւ չեմ ընդունում: Եվ ինչու չեմ ընդունում: Երբ ես Վրաստանում էի, ամբողջ իրենց հոգեւոր դասի ներկայացուցիչները, սկսած եպիսկոպոսից, վերջացրած սարկագակով, ինձ հրավիրեցին իրենց մոտ, որոնց յուրաքանչյուրի սեղանի վրա ես տեսել եմ խիրոմանտիայի գիրքը: Ի դեպ, երբ ես նայում էի նրանց ձեռքը, զարմանալիորեն նկատեցի, որ նրանց ձեռքի գծերը բավականին նման են իրար, բոլորը բավականին խաղաղ, հանգիստ եւ առանց ինչ-որ ամպլիտուդաների էին: Այդ հոգեւորական լինելը նրանց արդեն տրված է, եւ ամեն մեկը չի կարող դառնալ հոգեւորական: Նրանք ուսումնասիրում են բոլոր գիտությունները, այդ թվում նաեւ խիրոմանտիան: Այդ բանը ես նկատել եմ նաեւ մեր հոգեւորականների մոտ: Նրանք, սկսած թվաբանությունից, ուսումնասիրում են եւ հեռու չեն այդ գիտություններից եւ հավանաբար ուսումնասիրում են պարզապես իմանալու համար: Ընդհանրապես մարդկության ստեղծման օրվանից նրանց մեջ միշտ եղել են հակասություններ ամեն հարցում, բայց մենք գիտենք մի շատ հայտնի արտահայտություն` «ճանաչել զիմաստությիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ես մի օր շատ պատահական մի լեզվաբանի կողմից իմացա այս արտահայտության բացատրությունը, որը հետեւյալն է. Աստվածաշունչը մեզ համար մի յուրահատուկ կոդ է, որը հարկավոր չի բառացի ընկալել:  Ի՞նչ է նշանակում հանճար, ո՞վ է հանճարը: Այդ լեզվաբանը նշեց, որ այդ բառի համար կա ընդամենը մեկ հոմանիշ բառարանում, որը նշանակում է աստվածային: Իրոք հանճար լինելը դա աստվածային շնորհ է, եւ եթե իմանալ զբանս հանճարոյ, նշանակում է ունենալ ուղեղ, չլինել կույր, նա մեզ տվել է դիապազոն, հնարավորություն, որպեսզի մենք բոլոր այդ մարդկային եւ ոչ մարդկային գիտությունների մեջ խորանանք, ուսումնասիրենք եւ իմանանք: Այս ձեւով մենք էլ ավելի ենք մոտենում Աստծուն: Ամեն մի մարդու ձեռքը կարդալիս ես արտահայտում եմ հետեւյալ միտքը, թե ինչ մեծ հրաշք է Աստված, որը կարողանում է ստեղծել նմանատիպ ծրագիր: Ի դեպ, ժամանակին արգելված են եղել նաեւ ֆիզիկա, թվաբանություն, երկրաչափություն առարկաները, որոնք հիմա ընդունված են շատ նորմալ ձեւով: Նույն ինկվիզիցիայի ժամանակաշրջանում մարդկանց այրում էին այն բանի համար, որ նրանք գիտությամբ էին զբաղվում:Նույն  Աստվածաշնչից մենք գիտենք, որ ստեղծվեց ուրինոթերապիան (միզաբուժությունը), երբ  ասվում է` խմիր ջուրդ քո տակառից: Մինչ այդ երեւի հասկանում էինք, որ տակառը դա սովորական տակառն է, սակայն վերջին հաշվով ուրինոթերապիա ստեղծողները հասկացան, որ այդ տակառը մարդու անձնական տակառն է, եւ խմելով քո ջուրը` դա էլ մեզն է, որը փաստորեն շատ բուժիչ է: Ասեմ մեկ այլ բան. Աստվածաշնչում ասվում է` «Մի շնացիր», որը ենթադրում է, որ հարկավոր չէ անբարոյականություն անել, բայց ոչ, դա նշանակում է, որ քույր եւ եղբայր չպետք է մոտ հարաբերություններ ունենան իրար հետ: Աստվածաշունչը մի մեծ ու հրաշք շտեմարան է:  Այս շնորհը, որ ես ունեմ, դա եւս Աստծու կողմից է տրված»:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին, օրինակ` հոգեբանները ասում են, որ զերծ մնանք «չ» տառով սկսվող բառերից, կամ եթե վատ վիճակում ես գտնվում, պետք է մտածել ճիշտ հակառակը` լավը, այս մասին խիրոմանտ Աստղիկը ասաց. «Այո, հարկավոր է միշտ լավատես լինել, նույնիսկ ամենավատ վիճակների ժամանակ, եւ դուք կզգաք այդ հրաշքը:  Չպետք է լինել քինախնդիր, նախանձ, այլ ներողամիտ ու բարի: Եվ ի վերջո մարդը ինչքան դրական շնչի, այդքան դրական արտաշնչելու է»:

Խիրոմանտ Աստղիկի հետ մեր հաջորդ հարցազրույցը կլինի, անունների նշանակությունը մարդու ճակատագրի վրա` թեմայով:


Նյութը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

# MILENA 2016-01-28 21:43
BAREV DEZ,kxndrei tramadreiq ASTXIK HAKOBYANIC HERAXOSAHAMAR NAXAPES SHNORHAKAL EM
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում