livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

mog1Հարգելի «Զարուհի» ամսագրի ընթերցողներ խիրոմանտ, (ձեռնագետ) ֆիտոթերապեւտ, (բնաբույժ), գրող, էզոթերիկ գիտությունների մասնագետ եւ մեր ամսագրի բարեկամ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ամփոփիչ ձեր ուշադրությանը կներկայացնի, թե ինչպես է հարկավոր ճիշտ դասավորել ձեր բնակարանը եւ նրանում տեղ գտած իրերն ու առարկաները, որպեսզի ձեր հաջողությունները, կարիերան, առողջությունն ու երջանկությունն անտարբեր չանցնեն ձեր եւ ձեր ընտանիքի անդամների կողքով:

-Մեր վերջին հանդիպման ժամանակ արդեն խոսել ենք բնակարանների եւ մուտքերի մոտ գտնվող արգելապատնեշների մասին: Դրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել այսպես կոչված «հակաթույն»: Օրինակ, եթե դեպի ձեր ննջասենյակի պատուհանին է նայում հեռուստատեսային ալեհավաք, ապա դրա բացասական ազդեցությունը կկասեցնի հայելին: Փոքր չափի արգելքները կարելի է վնասազերծել հայելիով, իսկ մեծերի համար հարկավոր են մեծ «հակաթույներ»: Նշեմ նաեւ, որ հայելիով պաշտպանվելու դեպքում պետք զգույշ լինել, այսինքն, դրա արտացոլանքը չպետք է ուղղված լինի դեպի կործանարար էներգիայի աղբյուրը, այլ մեկ ուրիշ կողմ, թեեւ այս դեպքում եւս չի կարելի սխալ թույլ տալ, բացասական էներգիան կարող է ներթափանցել տուն:

- Աստղիկ, նախորդ համարում, դուք բավական հանգամանալի ներկայացրել եք «ցի» էներգիայի մասին տեսականորեն: Որպեսզի ընթերցողին պարզ լինի, մի քիչ խոսենք դրա իրական ազդեցության մասին:

- «Ցի» էներգիան քամու նման ներթափանցում է մուտքի դռնով` շրջանառվելով տան ներսում, անցնում է միջանցքներով եւ պատուհանից դուրս գալիս: Սա է պատճառը, որ ստիպում է յուրահատուկ ուշադրություն դարձնել բնակարանի կամ տան ներսում առկա դռներին: Եթե վերջիններս տեղակայված են իրար հանդեպ` մեկ գծի վրա, այսինքն` մեկը մյուսին հանդիպակաց կամ պատուհանների դիմաց, ապա «ցի» էներգիայի հոսքը տան մեջ արագ կկատարվի: Արագ հոսքը կարելի է դանդաղեցնել, նրա ճանապարհին տեղադրելով որեւէ հողմահար զանգակ կամ այլ արգելք: Օրինակ` երկար ձգվող միջանցքում կարելի է տեղադրել փոքր սեղան` ծաղկամանով: Վերջինիս հանդիպելով «ցի» էներգիան «կխոնարհվի» եւ կդանդաղեցնի իր հոսքը: Այս տեսակետից ամենավատ նշանակություն ունեցող հանգամանքը թափթփված բնակարանն է, ինչը համարվում է «ցի» էներգիայի լճացման նախապայման: Մինչդեռ «ցի»-ն պետք է ազատ կերպով անցնի սենյակներով, ընդ որում` ոչ մի տեղ երկար կանգ չառնելով եւ մեծ արգելքների չհանդիպելով:

shuy

- Իսկ կա՞ն սենյակներ, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել կամ ինչ որ տեղափոխություններ կատարել:

- Շատ կարեւոր է տան սենյակների` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի ճիշտ տեղադրվածությունը, թեեւ հատուկ ուշադրություն է պետք դարձնել զուգարանին, քանի որ վերջինիս ֆունկցիան կապված է ջուրը տանից դուրս բերելու հետ: Որպեսզի կողմնորոշվեք, թե տան որ հատվածն ուժեղացման կարիք ունի, կարող եք օգտվել բա-գուայից: Օրինակ` եթե ուզում եք լավացնել մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները եւ գտնել ընտանեկան երջանկություն` ուժեղացրեք սենյակի հարավ-արեւմտյան հատվածը: Իսկ եթե տան մեջ այդ ուղղությամբ տեղակայված է զուգարանը, ապա ստացվում է, կներեք, իհարկե, ասածս սիմվոլիկ կերպով հասակացեք, ձեր ամուսնական երջանկությունը, սիրած տղամարդու հետ կապը լցնում եք զուգարանի մեջ: Իհարկե, հեշտ չէ եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում փոխել ոչ ճիշտ տեղակայված զուգարանի տեղը, նման դեպքում, ուղղակի անհրաժեշտ է «ծածկել» զուգարանը, այսինքն` միշտ փակ վիճակում պահել դրա դուռը կամ դռան ողջ երկարությամբ հայելի փակցնել:

- Ասես ավանդույթ դարձած մի կարծիք կա, որ ոչ երջանիկ ճակատագրով մարդկանց բնակարանները ավելի դժվարությամբ են վաճառվում: Ի՞նչ է պետք անել բնակարան գնելուց, կամ պատրաստելուց առաջ:

- Ճիշտ է, ֆեն-շույում հաստատագրված կարգախոս է դա, այն տները, որոնցում նախկին բնակիչները մահացել են վաղ, հիվանդ են եղել, կամ ավելին` որտեղ ոճրագործություններ են տեղի ունեցել, նույն անդրադարձն են ունենում նոր բնակիչների վրա: Բնակարան կամ տուն գնելիս առաջին հերթին պետք է ճշտել նախկին բնակիչների հեռանալու պատճառը` եւ ովքեր են եղել նրանք: Հատկապես նրանց, ովքեր չեն ընդունում այս կարծիքը, պետք է ասեմ, որ գոյություն ունեն բացասական երեւույթներ` իրենց մեջ հզոր ուժ պարունակող, որ նույնիսկ այդ տները քանդելուց եւ հողին հավասարեցնելու հետո, անգամ իր մեջ հողն է պահում այդ բացասական եւ կործանարար ուժը: Որպեսզի մաքրեք այսպիսի տների «ճակատագիրը», հարկավոր է դիմել ֆեն-շույի մասնագետի:

ՁԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՖԵՆ-ՇՈՒՅԸ

* Հյուրասենյակն ու ճաշասենյակը տան մեջ համարվում են շփման կենտրոն, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ «ցի»-ն ազատ հոսի այնտեղ:

Խուսափեք L տեսք ունեցող սենյակներից եւ տներից: Ֆեն-շույում ամեն ինչ հավասարակշռման մեջ է, իսկ վերը նշածներս համարվում են անավարտ, որովհետեւ դրանցում մեկ անկյուն բացակայում է: Կահույքը կարելի է տեղադրել շրջանաձեւ, քառակուսու կամ ութանկյուն կազմող խմբերով` սրահի, սենյակի կենտրոնում:

Աթոռներն ու բազմոցները տեղադրեք այնպես, որ դրանց թիկնամասը չնայի դռան կողմը: Պարզապես, աշխատեք տան մեջ ստեղծել, ասես համախմբված կետ: Հնում այսպիսի համախմբման կետ համարվում էր օջախը, իսկ այժմ` հեռուստացույցը: Փորձեք այնպես դասավորել կահույքը, որ սուրճի սեղանը դիտվի կենտրոնում, իսկ սրանից քիչ հեռու` հեռուստացույցը:

* Հյուրասենյակը պետք չէ մեկուսացնել բնակարանի մյուս հատվածներից, թեեւ սխալ է համարվում մյուս ծայրահեղությունը` չափից շատ դռների առկայությունը հյուրասենյակում, ինչը ասես արագ հեռացնում է «ցի» էներգիան: Դրական է, երբ հյուրասենյակը գտնվի հարավային կամ մեկ այլ բարենպաստ հատվածում, որը ձեզ ցույց կտա բա-գուան: Ցանկալի չէ, երբ սենյակում առկա են սրածայր թիկնակներով աթոռներ: Եվ նույնիսկ ցանկացած տեսակի աթոռների թիկնակները պետք է շրջված լինեն դեպի պատը: Լավ լուսավորման ապահովումը նույնպես բերում է դրական էներգիա:

* Ննջասենյակ - այստեղ մենք անցկացնում ենք մեր կյանքի 1/3 մասը: Տան մեջ այս սենյակի տեղակայվածությունը շատ կարեւոր է: Ննջասենյակի ամենակատարյալ տեղը կարելի է ընտրել գուայում գտնելով ձեր անհատական թիվը (գուայի բացատրությունը կբերվի վերջում)` օգտվելով N 1 աղյուսակից:

Քնելիս ոչ մի դեպքում չի կարելի օգտվել էլէկտրական վերմակներից, քանի որ դրանց ներքո գտնվում եք մագնիսական դաշտի մեջ: Հակառակ դեպքում, գոնե տաքացնելուց հետո անպայման անջատեք այն, հետո անկողին մտեք: Գլխի դիրքը չպետք է լինի դեպի դուռը: Մուտքը դեպի ննջասենյակ պետք է լինի մեկը: Իսկ ճիշտ ու սխալ դասավորվածությունը տեսեք նկար N 1-ում:

* Լոգասենյակ եւ զուգարան-լոգարանի տեղը այնքան էլ մեծ նշանակություն չունի, կարեւր է զուգարանի տեղակայումը: Վերջինս իրենից ներկայացնում է «շացի»-ի հզոր աղբյուր եւ ճիշտ կլինի, որ այն քիչ նկատելի լինի: Զուգարանին վերաբերող ֆեն-շույի առաջին կանոնն է. միշտ փակ պահել նրա դուռը, ինչպես նաեւ զուգարանի կափարիչը: Իմանալով գուայի ձեր անհատական թիվը` ստուգեք, որքանով բարեհաջող տեղում է գտնվում ձեր զուգարանը (աղյուսակ N2):

* Խոհանոց - սա եւս տան կարեւոր հատվածներից մեկն է, եթե այն ոչ ճիշտ տեղում է գտնվում, ապա տան բնակիչները կարող են հիվանդանալ: Ֆեն-շույի կանոնի համաձայն, խոհանոցը չպետք է երեւա շքամուտքի դռնից, առավել եւս, ուտելիք պատրաստողը չպետք է երկար ժամանակ կանգնած լինի դեպի մուտքը: Ցանկալի է, երբ խոհանոցի դուռը մեծ է, ունի ճիշտ ձեւ:

Խոհանոցային յուրաքանչյուր հարմարանք համապատասխանում է հինգ տարերքներից մեկին: Օրինակ գազօջախը` կրակին, սառնարանը եւ լվացարանը` ջրին, օդափոխիչն ու շոգեհանիչը` օդին եւ այլն: Գազօջախը չպետք է գտնվի սառնարանի կամ լվացարանի դիմաց: Խոհանոցի համար լավագույն տարբերակը կարող եք ընտրել օգտվելով N3 աղյուսակից:

ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՄՈԳԱԿԱՆ ԹԻՎԸ

mog

----1Ձեր երջանիկ կամ ոչ երջանիկ ուղղությունը գտնելու համար սկզբում պետք հաշվել եւ իմանալ գուայի ձեր թիվը: Կատարենք դրա օրինակը ցույց տալով:

1. Նարինեն ծնվել է 1973թ.: Գումարում ենք ծննդյան թվի վերջին երկու թվերը:

2. 7+3= 10

Եթե այս թիվը 9-ից բարձր է, իսկ տվյալ դեպքում այդպես է, ուրեմն պետք է գումարել այս թվերը եւս:

3. 1+0= 1

Քանի որ Նարինեն իգական սեռի ներկայացուցիչ է` հարկավոր է այս թվին ավելացնել 5 (կանանց դեպքում միշտ այդպես է):

4. 1+5= 6 (այս թիվը 9-ից բարձր չէ, ուրեմն Նարինեի գուայի թիվը` 6-ն է):

Եթե ստացված թիվը 9-ից բարձր է լինում, ապա հարկավոր է գումարել այդ թվերը եւ ստանալ միանիշ թիվ, որն էլ կհամարվի գուայի թիվը:

Տղամարդկանց համար հաշվարկը փոքր-ինչ այլ է: Գումարում ենք ծննդյան թվի վերջին երկու թվերը, օրինակ` 1971:

1. 7+1= 8

Եթե թիվը 9-ից բարձր է, ապա պետք է գումարվեն թվերը, միանիշ թիվ ստանլու համար, այնուհետեւ այդ թիվը հանել 10-ից: Տարբերությունը հենց տղամարդու գուայի թիվն է: Իսկ եթե վերը նշված թիվը 9-ից բարձր չէ, ապա այն պետք է հանել 10-ից եւ ստացված թիվը համարել գուայի թիվը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք գործնական ասպարեզում հաջողություններ ունենալու համար:

- Մարդու գործնական հաջողության, կարիերայի համար պատասխանատու է հյուսիսային բաժինը: Բարեհաջող վիճակ ստեղծելու համար հարկավոր է ուժեղացնել հենց այդ բաժինը: Առաջին հերթին պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել տան հյուսիսային բաժինը, թե ինչ արտաքին ազդեցություններ է այն կրում իր վրա: Եթե նայեք բա-գուային, ապա կտեսնեք, որ հյուսիսի տարերքը ջուրն է, իսկ հետեւելով ծնունդի ցիկլին, կհասկանք, որ ջուրը ծնում է մետաղը: Ամենալավ խորհրդանիշը, որը մետաղից է պատրաստվում, համարվում է պայտը: Դրա մասին շատերը գիտեն, սակայն պետք է զգուշացնեմ, որ այն հարկավոր է կախել վերջույթը դեպի վեր, որպեսզի հաջողությունը «կուտակվի», լցվի, այլ ոչ թե «հոսի», թափվի:

Պայտի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ մետաղից պատրաստված մեծ զանգակ: Քանի որ հյուսիսային մասի ջրի տարերքին համապատասխանում են կապույտ եւ սեւ գույները, ապա եւս մեկ ավելացում կլինի այդ անկյան համար, եթե դրվի կապույտ լույս:

Վատ չէր լինի, եթե այնտեղ դրվեր ակվարիում, որը անմիջապես ջրի սիմվոլն է, սակայն այս դեպքում ձկները պետք է լինեն միայն սեւ եւ մուգ կապույտ գույնի: Հյուսիսային բաժնում չի կարելի դնել ծաղիկներ, քանի որ դրանք կկլանեն ջրի էներգիան: Կարիերայի լավացման համար կարեւոր դեր են խաղում նաեւ պատուհանները: Այն պատուհաններ, որոնք դեպի ներս են բացվում` խանգարում են կարիերայի վերելքին:

Ներկայացրեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում