livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԵՂՆԻԿ

Եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում:

ԵԿԵՂԵՑԻ

Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ կաջակցեն դժվարին կացության դեպքում: Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է: Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության: Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում:

ԵՐԵԽԱ

Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն եւ հոգսեր: Երազում հաճելի երեխա տեսնել եւ հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության: Կեղտոտ եւ անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են:

ԵՐԵԿՈ

Հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բանի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասում է երջանկություն կամ ինչ-որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի արդյունքից:

ԵՐԵԿՈՒՅԹ

Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ գլխացավի նախանշան է:

ԵՐԿԻՆՔ

Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն: Մռայլ եւ ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է: Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր: Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրո նշան է:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Եթե տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեք ճիշտ հակառակը:

ԶԱՅՐՈՒՅԹ

Ինչ-որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է: Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ:

ԶԱՐԴԱՏՈՒՓ

Զարդատուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն եւ բարեկեցություն: Որքան թանկ եւ բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերի ձեզ այդ երազը:

ԶԵՆՔ

Եթե տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասում են վեճեր, մութ գործերի մասնակցություն: Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք: Մաքուր եւ փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց են տալիս ձեր ֆիզիկական ուժը եւ ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած եւ անխնամ վիճակում տեսնելը հիվանդության եւ անօգնական լինելու նշան է: Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին: Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է` ձեզ սպասում են վեճեր:

ԶՈՒԳԱՐԱՆ

Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ:

ԷՇ

Երազում էշ տեսնելը նշանակում Է համբերություն եւ համառություն:

ԸՆԿԵՐ

Ընկերուհուն երազում տեսնելը բամբասանք է, վիճաբանություն, երբեմն էլ այդ մարդուց նորություն ստանալ: Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու եւ լավ օր անցկացնելու նախանշան է: Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում է վատ լուր ստանալ:

ԸՆԿՆԵԼ

Երազում ընկնելը նշանակում է կորուստ, հիվանդություն, վիրավորանք եւ անախորժություններ:

ԸՆՏԱՆԻՔ

Ձեր ընտանիքը տեսնելը նշանակում է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն: Եթե երազում տեսել եք, որ ընտանիքի անդամներն ուրախ են եւ երջանիկ, ապա ձեզ սպասում են բարեկեցություն եւ ընտանիքի բացակայող անդամներից մեկից հաճելի նորություն:

ԹԱԿԱՐԴ

Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է: Թակարդ լարելը նշանակում Է, որ նպատակին հասնելու համար ոչնչի առաջ կանգ չեք առնի: Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է:

ԹԱԿՈՑ

Երազում թակոց լսելը նշանակում Է վտանգի նախազգուշացում: Եթե թակոցը ձեզ վախեցրել Է, ապա դուք չեք կարող խուսափել վտանգից:

ԹԱՂՈՒՄ

Եթե դուք ներկա գտնվեք ուրիշի թաղմանը, ապա երազը կանխատեսում է մոտ մարդու մահ: Հարազատ մարդու կամ կարեւոր ինչ-որ մեկի թաղմանը ներկա գտնվելը նշանակում է, որ դուք կհարստանաք: Երազում ձեր թաղումը տեսնելը մեծ հաջողության եւ երկարակեցության նշան է:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐ

Թանկարժեք իրեր տեսնելը նշանակում է հարազատներից լավ լուր լսել: Երազում իրեր գնելը նշանակում է տառապել ձեր իսկ մեղքով: Նվեր ստանալը նախազգուշացում է այն մասին, որ ձեզ շրջապատում են կեղծավոր մարդիկ: Կոտրված, վնասված կամ քարերը կորցրած զարդերը կորստի, անհաջողության, մեծ ապրումների նշան է: Երազում կրել զարդերով զարդարված հագուստ` նշանակում է հաջողություն, մեծ փոփոխություններ եւ հասարակության մեջ հաստատուն դիրքի ձեռքբերում:

ԹԱՇԿԻՆԱԿ

Մաքուր թաշկինակ տեսնելը սիրելիի հավատարմության նշան է: Կեղտոտ, ճմրթված, պատռված թաշկինակը նախազգուշացնում է խաբեության եւ անհավատարմության մասին:

ԹԱՏՐՈՆ, ԽԱՂԱՏՈՒՆ

Երազում թատրոն, խաղատուն տեսնելը կանխատեսում է անսպասելի միջադեպ, որի հետեւանքում ձեզ կխաբեն կամ դուք կկորցնեք ձեր գումարը:

ԹԱՔՆՎԵԼ, ԹԱՔՑՆԵԼ

Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկից թաքնվում եք կամ ինչ-որ բան եք թաքցնում, ապա ձեր խիղճը մաքուր չէ, դուք թաքցնելու բան ունեք: Այսպիսի երազը խորհուրդ է տալիս զգուշանալ, կանխատեսում է դժվարություններ եւ խոչընդոտներ:

ԹԵՅ

Ընտանիքի անդամների հետ թեյ խմելը բարեկեցության նշան է: Երազում թեյ թափելը կանխատեսում է վատ նորություն ստանալ:

ԹԵՐԹ

Թերթ կարդալը նշանակում է նորություն, բամբասանք կամ խաբեություն:

ԹԻԹԵՂ

Թռչող թիթեռ տեսնելը նշանակում է, որ դուք շուտով հաճելի նորություն կստանաք:

ԹԽՎԱԾՔ

Թխվածք պատրաստելը նշանակում է ուրախություն եւ եկամտաբեր գործարքից մեծ եկամուտներ ստանալ: Երազում թխվածք ուտելը նշանակում է ինչ-որ մեկի հետ հանդիպում կամ ճանապարհ:

ԹՄԲՈՒԿ

Թմբուկ տեսնելը նշանակում է կեղծիք կամ խաբեություն ընկերների հետ հարաբերություններում: Եթե դուք թմբուկի ձայնը լսում եք հեռվում, ապա | ձեր հարազատներից մեկը վտանգի մեջ է եւ ձեր կարիքն ունի:

ԹՄՐԱԴԵՂ

Թմրադեղերի ազդեցության տակ գտնվելը նշանակում է հուսալքություն եւ խաբեբաների լարած ծուղակ:

ԹՇՆԱՄԻ

Երազում թշնամուն տեսնելը ձեզ համար լավ, իսկ նրա համար վատ նշան է: Եթե թշնամին ծանոթ մարդ է, ապա երազը կանխատեսում է դժվարին գործի բարեհաջող ավարտ:

ԹՌՉԵԼ

Երազում թռչելը հաջողության կամ մեծ նպատակների նշան է: Թռճել եւ ընկնելը վտանգի, գործերում անախորժությունների եւ անհաջողության նշան է: Թեւերով թռչելն ավելի լավ է, քան առանց թեւերի: Այս դեպքում այն նշանակում է աջակցություն: Չափազանց բարձր թռչելը նշանակում է, որ ձեր երազանքներն անիրագործելի են:

ԹՌՉՈՒՆՆԵՐ

Թռչունները միշտ խորհրդանշում են նորություն ստանալ կամ հյուրեր ընդունել: Երազում սավառնող թռչուն տեսնելը նշանակում է նորություն ստանալ: Եթե թռչունը սպիտակ գույնի է, ապա լավ նորություն է սպասվում, եթե սեւ գույնի, ապա հակառակը: Երազում որքան վառ գույնի է թռչնի փետրավորումը, այնքան ավելի մեծ երջանկություն եւ բարեկեցություն է կանխատեսում այդ երազը:

ԹՎԵՐ

Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր եւ անհանգստություն: Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երեւույթի յուրօրինակություն: Երկուսը` երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն: Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում: Չորսը` փոփոխություններ, պայմանների նորացում: Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է: Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա: Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են: Յոթ թիվը նշանակում է երջանկություն եւ բարեհաջող մեկնում: Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին: Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ եւ դյուրաբորբոք բնավորությունը, որի հետեւանքները ձեզ համար բարենպաստ չեն: Տասը ինչ-որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է: Երազում ինչ-որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ:

ԹՐԹՈՒՌ

Թրթուռ տեսնելը նշանակում է անախորժություն, խաբեություն, դավաճանություն, չարակամների կողմից լարած ծուղակներ:

ԹՈՒԹԱԿ

Թութակ տեսնում են նրանք, ովքեր չափից ավելի են վստահում: Այսպիսի երազը նշանակում է խաբեություն կամ դատարկ խոսակցություն:

ԹՈՒՂԹ

Մաքուր թուղթ տեսնելը հիվանդության, հոգսերի, անհանգստության նշան է: Սեւ թուղթը մահվան կամ վատ լուրի նշան է: Գունավոր թուղթը լավ նորության նշան է:

ԹՈՒՅՆ

Թույն տեսնելը կյանքին սպառնացող վտանգի նշան է, իսկ խմելը` վիրավորանքի, տխուր սիրո:

ԹՓՈՒՏ

Թփուտներ տեսնելը կամ դրանց մեջ գտնվելը գործերի մեջ խոչընդոտների նշան է: Ծաղկող թփուտը փոխադարձ սիրո եւ գործերում հաջողության նշան է:

Շարունակելի:

Ներկայացրեց ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում