livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

erazԺԱՊԱՎԵՆ

Երազում ժապավեն, երիզներ, կտորի գունավոր շերտեր տեսնելը նշանակում է ճանապարհ: Վառ եւ խայտաբղետ ժապավենները նշանակում են, որ ձեր կյանքը լի կլինի վառ տպավորություններով: Միեւնույն գույնի մի քանի ժապավեն տեսնելը նշանակում է միօրինակ եւ ձանձրալի կյանք: Երազում վրան մակագրված ժապավեն տեսնելը կանխատեսում է տխուր լուրերի ստացում:

ԺԱՄԱՑՈՒՅՑ

Երազում ժամացույցը կյանքի, փոփոխության, շարժման, հաջողության նշան է: Թանկարժեք ժամացույցը կանխատեսում է լավ փոփոխություններ, առողջություն, հարստություն եւ բարեկեցություն: Կանգ առած ժամացույցը նշանակում է դադար գործերում կամ ժամացույցի տիրոջ մահ: Կոտրված ժամացույցը նշանակում է խոչընդոտների պատճառով առաջացած անհաջողություն: Երազում ժամացույց կոտրելը նշանակում է, որ դուք ինքներդ խոչընդոտ կհանդիսանաք ձեր երջանկության կամ հաջողության համար:

ԻՆՔՆԱԹԻՈ

Երազում թռչող ինքնաթիռ տեսնելը նորության նշան է: Երազում ինքնաթիռի վթարի մասին լսելը ծրագրերի խափանման նշան է:

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Լաբիրինթոսի մասին երազը նշանակում է, որ ձեզ սպասվում են շատ դժվարություններ եւ խոչընդոտներ, որոնք ձեզ համար դժվար կլինեն հաղթահարել: Երազում լաբիրինթոսից դուրս գալը նշանակում է հաջողություն:

ԼԱՄՊ

Վառ լուսավորող լամպը լավ փոփոխությունների նշան է: Երազում չվառվող լամպը կանխատեսում է գործերում անհաջողություն եւծրագրերի խափանում:

ԼԵԶՈՒ

Եթե երազում ձեր լեզուն մեծացել է, ապա իրականում ձեզ խորհուրդ է տրվում ավելի քիչ խոսել: Եթե երազում կտրել են ձեր լեզուն, ապա դուք կտուժեք ձեր թեթեւամտության պատճառով:

ԼԻճ

Երազում լիճ տեսնելն անբարենպաստ է եւ նշանակում է վտանգ:

ԼՈՂԱԼ

Երազում լողալը դրամի կամ շահի հետ կապված վտանգի եւ անհանգստության նշան է: Երազում ինչ որ ջրամբար լողալով կտրել-անցնելը նշանակում է երազանքի իրականացում:

ԼՈՒՍԻՆ

Երազում լիալուսին տեսնելը հարստության եւ երջանկության նշան է: Կարմիր, չափազանց մեծ կիսալուսին տեսնելը կորստի, վտանգի եւ վնասի նշան է: Լուսնի քառորդ մասը տեսնելը նշանակում է, որ ձեր երազանքը չի կատարվի: Նորալուսին տեսնելը նշանակում է մեծ սեր, երջանկություն եւ հարստության կրկնապատկում:

ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ

Երազում ինչ- որ բան լուսանկարելը նշանակում է, որ դուք փառքի եք ձգտում եւ չեք ցանկանում, որ ձեզ խանգարեն: Երազում պատրաստի լուսանկարներ տեսնելը նշանակում է, որ դուք ինչ որ բան կհաղթահարեք: Եթե երազում ձեզ անսպասելի լուսանկարեն, ապա ձեզ սպասվում է տխրություն կամ վախ: Երազում լուսանկար պատռելը նշանակում է ամուսանալուծություն կամ հարաբերությունների խզում:

ԼՈՒՑԿԻ

Երազում տուփով լուցկի տեսնելը նշանակում է, որ ձեր գործերը բարեհաջող կընթանան եւ դուք կարող եք վերականգնել ձեր բոլոր կորուստները: Երազում լուցկի վառելը նշանակում էանսպասելի ւսնախորժություն:

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ինչ որ մեկին խաբելու մասին երազ տեսնելը նշանակում է անարդար ուղիով ձեռք բերված եկամուտ: Եթե երազում տեսել եք, որ ձեզ խաբել են, ապա սպասվում են անախորժություններ կամ գործերում խոչընդոտներ:

ԽԱՂ

Խաղի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է նախաձեռնած գործերում վտանգ: Երազում բիլիարդ խաղալը ամուսնալուծության, դավաճանության նշան է: Երազում պարտվելը երազանքների չիրագործման նշան է:

ԽԱՂԱԹՈՒՂԹ

Երազում խաղաթղթերի կապուկը ձեր անհանգստությունների նշանն է: Երազում խաղաթղթեր խառնելը նշանակում է հոգսեր: Քարփինջ խաղաթուղթը դրամի համար վեճի նշան է, ոսիկը հաճելի մարդկանց հետ հանդիպման, ագռավը տխրության եւ անհաջողության, խաչը դրամի:

ԽԱՂԱԼԻՔ

Երազում խաղալիք տեսնելը նշանակում է դրամի կորստի պատճառով առաջացած անհանգստություն: Երազում տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում իրենց խաղալիքներով նշանակում է ընտանիքում խաղաղություն եւ հանգստություն:

ԽԱՆԴ

Երազում խանդը կանխատեսում է վեճեր, իսկ սիրահարների համար հիասթափություն:

ԽԱՆՈՒԹ

Երազում դատարկ խանութ տեսնելը նշանակում է, որ ձեր առաջարկությունը կմերժվի: Ապրանքներով լի խանութը նշանակում է բազում եւ տարատեսակ կենցաղային հոգսեր:

ԽԱՉ

Խաչի մասին յուրաքանչյուր երազը կանխատեսում է մարդու ճակատագիրը եւ նրան նախազգուշացնում է սպասվելիք փորձությունների մասին: Երազում խաչին աղոթելը նշանակում է ուրախություն եւ սիրելի մարդուց նվերի ստացում: Երազում խաչը համբուրելը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին:

ԽԱՉՄԵՐՈՒԿ

Երազում խաչմերուկ տեսնելը նշանակում է գործերում ճգնաժամ: Եթե դուք անցել եք խաչմերուկը կամ շրջանցել այն, ապա դուք հաջողությամբ կհաղթահարեք առաջացած դժվարությունները:

ԽԱՐԻՍԽ

Երազում խարիսխը նշանակում է ինչ որ գործի բարեհաջող ավարտ, անվտանգություն եւ հույսեր:

ԽԵՂԴԵԼ

Եթե երազում տեսել եք, որ ինչ- որ մեկը ձեզ խեղդում է, ապա կյանքում դուք պետք է ընդունեք ձեր իրավիճակը, ենթարկվեք այն մարդուն, ով երազում փորձում էր ձեզ խեղդել: Եթե դուք չեք տեսել, թե ով էր ձեզ խեղդում, ապա երազը նախազգուշացնում է, որ իրավիճակից դուրս գալու ձեր բոլոր հույսերը իզուր են:

ԽԵՂԴՎԵԼ

Երազում խեղդվելը դժվարությունների եւ խոչընդոտների նշան է: Այսպիսի երազը նաեւ կանխատեսում է ունեցվածքի կորուստ կամ դժբախտ պատահար:

ԽԶՈՒՄ, ԱՆՋԱՏՈՒՄ

Ցանկացած խզում, անջատում նշանակում է ինչ որ Իարաբերությունների, կապերի խզում, հիասթափություն կամ գործերի դադար:

ԽՈՏ

Երազում թարմ կանաչ խոտ տեսնելը բարեկեցության, հաճույքի եւ հույսերի նշան է: Չորացած խոտը նշան է այն բանի, որ դուք չեք հասել ձեր նպատակին թուլակամության կամ հիվանդության պատճառով:

ԽՈՐՈՒԹՅՈՒՆ

Խորությունը նշանակում է գործերի անկում, կամ էլ այն, որ ձեր անսահման հետաքրքրությունը ձեզ կկործանի: Երազում խորը տեղից դուրս գալը նշանակում է հաջողություն, որին դուք չէիք սպասում:

ԾԱԿԵԼ

Երազում ծակոց զգալը նշանակում է ինքնասիրության խոցում: Եթե երազում զգացել եք ապակու կամ այլ բեկորի ծակոց, ապա ձեզ սպասվում են նախանձախնդիր մարդկանց խոսակցություններ:

ԾԱՂԻԿ

Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն: Արեւածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն եւ վստահելիություն: Երիցուկը նշանակում է անորոշություն եւ դրա հետ կապված ապրումներ, տխրություն: Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում: Ձնծաղիկը` վերածննդի, նոր հույսերի, մխիթարանքի նշան է: Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետեւում թաքնված են բուռն I զգացմունքներ: Մեխակն արժանապատվության եւ մեծարանքի նշան է: Նարգիզը` փառասիրության եւ ինքնահիացման խորհրդանիշն է: Շուշանը` մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է: Վարդը սիրո եւ գեղեցկության խորհրդանիշն է: Վարդակակաչը` կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ եւ հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք: Քաջվարդը` զղջման եւ ամոթանքի նշան է:

ԾԱՂՐԱԾՈՒ

Երազում ծաղրածու տեսնելը խաբեության եւ խայտառակության նշան է: Երազում ինքներդ ծաղրածու լինելը նշանակում է անհաջողություն եւ նվաստացում:

ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆ

Երազում ծամածռություն անելը կամ տեսնելը, թե ինչպես են ուրիշներն անում, նշանակում էխայտառակություն կամ նվաստացում:

 

ԾԱՌ

 

Երազում կանաչ, սաղարթախիտ ծառ տեսնելը նշանակում է երջանկություն եւ հաջողություն: Առանց տերեւների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն եւ կորուստ: Ձեր աչքի առջեւ աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ: Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք եւ պաշտոնի բարձրացում: Երազում ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք:

 

ԾԱՐԱՎ

 

Երազում ծարավի զգացողություն ունենալը եւ այն թարմ եւ համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց եւ ապահով, բարեկեցիկ կյանք: Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ եւ տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն եւ անախորժություն:

 

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին:

 

ԾՆՈՒՆԴ

 

Ծննդյան օր նշելը ապագայի համար կարեւոր նորություն ստանալու նշան է:

 

ԾՈՎ

 

Երազում խաղաղ եւ հանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է: Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է:

 

ԾՐԱՐ

 

Երազում ծրարը նշանակում է կարեւոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն: Ծրար կնքելը անհաջողության նշան է:

 

ԾՈՒԽ

 

Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն:

առ տեսնելը նշանակում է երջանկություն եւ հաջողություն: Առանց տերեւների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն եւ կորուստ: Ձեր աչքի առջեւ աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ: Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք եւ պաշտոնի բարձրացում: Երազում ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք:

ԾԱՐԱՎ

Երազում ծարավի զգացողություն ունենալը եւ այն թարմ եւ համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց եւ ապահով, բարեկեցիկ կյանք: Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ եւ տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն եւ անախորժություն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին:

ԾՆՈՒՆԴ

Ծննդյան օր նշելը ապագայի համար կարեւոր նորություն ստանալու նշան է:

ԾՈՎ

Երազում խաղաղ եւ հանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է: Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է:

ԾՐԱՐ

Երազում ծրարը նշանակում է կարեւոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն: Ծրար կնքելը անհաջողության նշան է:

ԾՈՒԽ

Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում