livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

erazԿԱՀՈՒՅՔ

Երազում կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը: Երազում ձեր տան կահույքը որքան լավ եւ ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը: Նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու մահ:

ԿԱՅԱՐԱՆ

Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում: Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք:

ԿԱՌՈՒՑԵԼ

Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ: Մեծ շինարարություն սկսելը` մեծ հույսերի նշան է:

ԿԱՏՈՒ

Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ: Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն: Սեւ կատու տեսնելը դժբախտության նշան է:

ԿԱՐԱԳ

Երազում թափված յուղ տեսնելը կամ յուղով պատված լինելը լավ ժամանցի, նորությունների, հանդիպման, նվերների ստացման մասին է վկայում:

ԿԱՐԴԱԼ

Երազում կարդալը նշանակում է կարեւոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ, որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալու համար:

ԿԱՐԵԼ

Երազում կտոր ձեւելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է: Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ:

ԿԱՐԿՈՒՏ

Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում, կամ անսպասելի վտանգ: Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք եւ հաջողություն:

ԿԵՐՈՒԽՈՒՄ

Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք կամ կհիվանդանաք:

ԿԻՆ

Կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր երազը վեճերի նախանշան է: Երազում կինն ինքն իրեն մերկ տեսնելը անարգանքի եւ նվաստացման նշան է: Երազում կնոջը համբուրելը տխրության եւ հիասթափության նշան է: Աղոթող կին տեսնելը դժբախտության մեջ մխիթարանքի նշան է, հղի կին տեսնելը` հոգսերի, երեխան գիրկը կին տեսնելը` մեծ հոգսերի եւ դժվարությունների նշան է:

ԿԻՏՐՈՆ

Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է: Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն:

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ

Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային արկածներ: ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է: Կեղտոտ, պատռված կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք:

ԿՈՇԻԿ

Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ կամ աշխատանքի բնույթ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք եւ զուգընկեր եք փնտրում: Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի: Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է եւ այլեւս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը:

ԿՈՆՖԵՏ

Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ եւ կյանքի վայելում: Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է:

ԿՍՄԹԵԼ

Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին: Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել:

ԿՏՈՐ

Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք: Կտոր չափելը նշանակում է ճանապարհ: Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն: էժանագին եւ կոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է:

ԿՏՐԵԼ

Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն: Երազում ինչ որ բան կտրել եւ դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ որ աշխատանքի ավարտ: Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր:

ԿՐԱԿ

Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում: Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը եւ չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվողձեր պայքարը:

ԿՐԱԿԵԼ

Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է: Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք: Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը` հիասթափության:

ՀԱԳՈՒՍՏ

Երազում նոր հագուստ կրելը կապված է նոր պլանների հետ եւ կանխատեսում է հաջողություն գործերում, նոր ծանոթություններում, հարաբերություններում: Ցնցոտիներ, հնամաշ հագուստ տեսնելը կարիքի նշան է: Եթե երազում տեսել եք, որ կրում եք շատ հագուստ, ապա սպասվում են անախորժություններ:

ՀԱՄԲՈՒՅՐ

Եթե երազում ձեր սիրելին ձեզ համբուրում է, ապա շուտով կլսեք նրա դավաճանության մասին: Անծանոթին համբուրելը նույնպես նշանակում է, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է: Երազում ծնողներին համբուրելը գործերում հաջողության եւ ընտանիքում խաղաղության նշան է: Ամուսիններն իրար համբուրելը ընտանիքում երջանկության եւ ներդաշնակության նշան է:

ՀԱՄԵՐԳ

Երազում համերգին ներկա լինելը եւ երաժշտություն լսելը տխրության մխիթարանքի նշան է: Համերգից վատ տպավորություններ ստանալը անախորժությունների, վատ նորությունների նշան է:

ՀԱՅԵԼԻ

Երազում հայելի տեսնելը փոփոխության նշան է: Երազում ամբողջ հասակով հայելու մեջ տեսնելը ամուսնության նշան է: Որքան աղքատիկ է հայելու շրջանակը, այնքան աղքատ կապրեք միայնակ կամ ձեր ամուսնու հետ: Երազում հայելի կոտրելը նշանակում է, որ ձեր երազանքները, սպասումները չեն իրականանա: Փոքրիկ հայելի տեսնելը նշանակում է սիրային արկածներ:

ՀԱՅՐ

Երազում մահացած հորը տեսնելը հիվանդության կամ ժառանգություն ստանալու նշան է: Երազում հոր հետ վիճելը անհաջողության նշան է: Երազում հորը երջանիկ տեսնելը նշանակում է, որ դուք լուր կստանաք տանից:

ՀԱՐԿ

Երազում հարկը նշանակում է բարձրանալ սոցիալական աստիճանով: Մեկ հարկը մյուսի հետեւից հաղթահարելով վեր բարձրանալը հաջողության նշան է:

ՀԱՐՍԱՆԻՔ

Երազում հարսանիքի մասին զրույց լսելը կամ մասնակցություն ունենալը տխրության նշան է: Հարսանիքին կամ եկեղեցում պսակադրությանը ներկա գտնվելը հիվանդության, տխրության նշան է:

ՀԱՐՍՆԱՑՈՒ (ՓԵՍԱՑՈՒ)

Երազում հարսնացու կամ փեսացու լինելը տխրության կամ հիասթափության նշան է, իսկ նրանց տեսնելը խարդավանքի նշան է:

ՀԱՐԵՎԱՆ

Հարեւանների վերաբերյալ յուրաքանչյուր երազ ընտանեկան հոգսերի, անհանգստության, անախորժության եւ բամբասանքների նշան է:

ՀԱՑ

Երազում սպիտակ հաց տեսնելը եկամտի եւ գործերում հաջողության նշան է: Երազում սեւ հաց ուտելը կորստի նշան է: Չոր հաց տեսնելը կամ ինչ որ մեկից ստանալը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են դժվար ժամանակներ: Թթվասերի կամ մեղրի մեջ հաց ընկղմելը հարստության եւ բարեկեցության նշան է:

ՀԵԾԱՆԻՎ

Երազում հեծանիվ վարելը նշանակում է, որ ձեր գործերն արագորեն առաջ կընթանան: Բայց դուք չպետք է հույս ունենաք, որ ձեր կյանքը հանգիստ է ընթանալու, քանի որ առջեւում ձեզ սպասվում են բազում խնդիրներ եւ անախորժություններ:

ՀԵՌԱԳԻՐ

Երազում հեռագիր ստանալը նշանակում է, որ դուք շուտով անսպասելի նորություն կստանաք:

ՀԵՌԱԽՈՍ

Երազում հեռախոս տեսնելը նշանակում է անհանգստություն եւ անհաջողություն գործերում, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Երազում հեռախոսի զանգ լսելը կանխատեսում է, որ դուք անսպասելի նորություն կստանաք:

ՀԻՍՈՒՍ

Հիսուսի մասին երազ տեսնելը տխրության, մխիթարանքի եւ դժվարին պահին աջակցության նշան է:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Հիվանդանոց տեսնելը հաջողության, առողջության, բարեկեցության նշան է: Երազում հիվանդանոցում հայտնվելը կանխատեսում է, որ դուք շուտով անցանկալի փորձության եք ենթարկվելու, որը կհաջողվի հաղթահարել ընկերների օգնությամբ:

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ

Հղիության մասին երազը կանխատեսում է նոր ծրագրերի հետ կապված խնդիրներ: Երազում գեղեցիկ հղի կին տեսնելը եւ հիանալը անսպասելի եկամտի նշան է: Եթե հղի կինը տգեղ է, ապա ձեզ սպասվում են բազում հոգսեր:

ՀՈՂ

Երազում լավ խնամված, այգիներով հող տեսնելը ընտանեկան մեծ երջանկության նշան է: Կանաչով կամ մամուռով պատված հող տեսնելը հարստության կամ շահույթով ամուսնության նշան է: Անպտուղ հող տեսնելը անհաջողության եւ կորստի նշան է: Նավից ցամաքը տեսնելը բազում ապրումներից հետո ձեռք բերված հաջողության նշան է:

ՀՈՎՀԱՐ

Երազում հովհար տեսնելը նշանակում է, որ ձեր թեթեւամիտ վարքը ձեզ մեծ վնաս կպատճառի:

ՀՐԱՊԱՐԱԿ

Եթե երազում դուք տեսել եք մարդկանցով լի մեծ հրապարակ, ապա սպասվում են ազգային բողոքներ, ցույցեր, որոնք ուղղված կլինեն կառավարության անարդարությունների դեմ: Երազում դատարկ հրապարակը նշանակում է, որ ոչինչ չի խախտի ձեր կյանքի անդորրը:

ՀՐԴԵՀ

Երազում հրդեհ տեսնելը կորստի, անհաջողության նշան է: Երազում հրդեհի ահազանգ լսելը կարեւոր եւ հրատապ իրադարձությունների նշան է:

ՀՐԵՇ

Երազում հրեշ տեսնելը սննկացման, ծանր հիվանդության նշան է: Երազում հրեշին հաղթելը նշանակում է, որ դուք մեծ հաջողություն կունենաք գործերում եւ մեծ եկամուտ կստանաք:

ՀՐԵՇՏԱԿ

Երազում տխուր հրեշտակ տեսնելը մեծ տխրության կամ հարազատի մահվան նշան է: Երազում գեղեցիկ հրեշտակ տեսնելը նշանակում է, որ դուք հաճելի լուր եք ստանալու:

Ներկայացրեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում