livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

mog4Անկախ նրանից, թե մենք ինչքան սնահավատ ենք, երբ սեւ կատուն կտրում է ճանապարհը, հայելի է ջարդվում եւ այսպես շարունակ, կարծես թե, որեւէ անհանգստություն ենք զգում` հիշելով մեր տատիկ-պապիկների կամ ծնողների անհանգստությունը նման դեպքերում: Սնահավատությունները եւ ավանդույթները բավականին հին ժամանակներից են փոխանցվել մեզ եւ բավականին հետաքրքիր առաջացման նախապատմություն ունեն: Ստորեւ ներկայացնում ենք հիմնական սնահավատություններն ու ավանդույթները եւ դրանց առաջացման նախապատմությունը.

Փակ տարածության մեջ անձրեւանոցը բացելը դժբախտություն է բերում

mog2Համարվում էր, որ այս սնահավատությունը փարավոնների դարաշրջանից է մեզ փոխանցվել, սակայն պատմաբաններից շատերը կարծում են, որ այս ավանդույթը ձեւավորվել է Անգլիայում` վիկտորիանական դարաշրջանում: Այդ ժամանակ անձրեւանոցը բացելու մեխանիզմն այնքան անհարմար է եղել, մետաղական ձողերը եւ զսպանակները կարող էին դուրս թռչել եւ մարմնական վնաս հասցնել կամ վնասել գույքը: Այդ պատճառով էլ, անձրեւանոցը խորհուրդ էին տալիս բացել միայն բաց տարածությունում:

Աստիճանների տակով անցնելը դժբախտություն է բերում

Այս սնահավատությունը ձեւավորվել է Հին Եգիպտոսում: Պատին հենած աստիճանը եռանկյունի է ձեւավորում, իսկ եգիպտացիների համար եռանկյունին սրբազան նշան էր, որը խորհրդանշում էր աստվածների եռամիություն, ուստի դրա միջով անցնելը սրբապղծություն էր համարվում:  

Հայելի ջարդելը 7 տարի  անհաջողություն է բերում

Հին Հունաստանում հայելու արտացոլանքի վերծանման միջոցով ապագան  կարողանում էին գուշակել:  Խեղաթյուրված արտացոլանքը վատ նշան էր: Սակայն այս սնահավատության հայրենիքը Հին Հռոմն է: Հռոմեացիները հավատում էին, որ կյանքը 7 տարին մեկ նոր սկիզբ է ստանում, իսկ կոտրված հայելին նշանակում էր, որ մարդու առողջությունը վատթարանալու է, եւ միայն 7 տարի հետո նա կարող է առողջանալ:

mog3Թափված աղը կռիվ եւ թշնամանք է բերում

Տարածված կարծիք կա, որի համաձայն, եթե մարդն աղ է թափում սեղանին, ապա կամ  նա պետք է երեք պտղունց աղ շպրտի ձախ ուսի վրայով կամ էլ խաչ անի թափված աղի վրա:  Մոտ Ք.ա. 3500 տարի առաջ շումերներն առաջին ազգն էին, որ փորձարկեցին այս ավանդույթը: Իրականում այս սնահավատության իմաստը մինչ այժմ բացահայտված չէ, սակայն շումերներից այն փոխանցվեց եգիպտացիներին, այնուհետեւ` հույներին:

Նալը դռան վրա` վերջույթները դեպի վերեւ կախելը անհաջողություն է բերում

Միջնադարում մարդիկ կարծում էին, որ կախարդները վախենում են ձիերից, ուստիեւ յուրաքանչյուր իր, որը կապված է ձիերի հետ, կվախեցնի նրանց: Հենց այդ պատճառով էլ, մարդիկ նալեր էին կախում իրենց դռների վերեւում, որպեսզի չար ուժերը չներխուժեն իրենց տուն: Հետագայում, թե ինչու ձեւավորվեց նալը  այս կամ այն կողմով կախելու հետ կապված այս մոտեցումը, դժվար է ասել:

Ճանապարհը հատող սեւ կատուն անհաջողության նշան է

Կատուները մշտապես հաջողության խորհրդանին են եղել դեռ Հին Եգիպտոսի ժամանակներից: Սակայն 17-րդ դարի սկզբներից սկսած` Անգլիայում ամեն ինչ փոխվեց, երբ Կարլ 1-ին թագավորի սեւ կատուն մահացավ: Այդ ժամանակ թագավորը հայտարարեց, որ հաջողությունը լքեց իրեն: Նրա խոսքերը հաստատվեցին, երբ հենց հաջորդ օրը թագավորին ձերբակալեցին պետական դավաճանության համար:

13 թիվն անհաջողության նշան է

13 թվի նկատմամբ վախի վերաբերյալ հիշատակվում էր դեռեւս սկանդինավյան առասպելաբանության մեջ, երբ 12 աստվածները խնջույքի էին մասնակցում Վալխալայի մոտ: Այդ ժամանակ նրանց միացավ կռվի եւ չարության աստված Լոկկին, ով էլ դարձավ 13-րդը, ինչի արդյունքում սպանվեց աստվածներից ամենասիրելին` Վալդերը:

Ընկնող աստղը  եւ երազանք մտապահելու ավանդույթը

Դեռեւս 1-ին դարում Պտղոմեոսը ենթադրեց, որ աստղերն ընկնում են Երկիր մոլորակ, երբ աստվածներն այդ պահին հետեւում են մարդկանց:

Տարեդարձի տորթի վրա մոմեր դնելու ավանդույթ

Հին հույները նույնպես տորթ էին պատրաստում տարեդարձի ժամանակ: Տորթերը նվիրաբերվում էին Լուսնի աստվածուհի Արտեմիդեին:  Տորթերի կլոր ձեւը խորհրդանշում էր Լուսինը, իսկ վառված մոմերը` վերջինիս լույսը: Այսօր էլ վառվող մոմերը հաջողության նշան են համարվում:

Հարսնացուին, փեսացուին հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ տեսնելն անհաջող ամուսնության նշան է

mog1Այս ավանդույթը կապված  է նրա հետ, որ հարսնացուն` հարսանեկան արարողությունից առաջ փեսացուին տեսնելով, կարող է փոշմանել եւ չամուսնանալ:

Ամուսնական մատանին աջ ձեռքի մատնեմատին կրելու ավանդույթ

Հին հռոմեացիները հավատում էին, որ հենց մատնեմատն է նյարդային համակարգի միջոցով կապված մարդու սրտի հետ: Հին հույները, եգիպտացիները նույնպես կարծում էին, որ հենց մատնեմատի միջոցով է հնարավոր բուժել մի շարք հիվանդություններ, քանզի հենց մատնեմատով էին քսվում  բուժիչ քսուքները:


Ներկայացրեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում