livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019


altՁԱՅՆ
Երազում տհաճ եւ կտրուկ ձայներ լսելը վատ լուր ստանալու նշան են: Բարձր ձայն լսելը կանխազգուշացնում է վտանգի կամ կարեւոր իրադարձության մասին: Տոնակատարությունների ձայն լսելը անսպասելի եւ հեղինակավոր միջոցառման, մեծ գործարքների, հարստության նշան է:

ՁԵՌՆՈՑ
Երազում ձեռնոցներ տեսնելը պաշտպանության, սիրո, հավատարմության եւ հարգանքի խորհրդանիշ է: Եթե ձեռնոցները մաքուր են եւ պատրաստված թանկարժեք նյութից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, հաջողություն: Եթե ձեռնոցները կեղտոտ են, մաշված կամ էժանագին նյութից են պատրաստված, ապա ձեզ սպասվում է հիասթափություն, տխրություն եւ անհաջողություն: Եթե երազում ինչ որ մեկը ձեզ առաջարկի զույգ ձեռնոցներ, ապա ձեզ սպասվում է սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն:

ՁԵՌՔ
Երազում սեփական ձեռքերով հիանալը բարեկեցության նշան է: Հնում կարծում էին, որ երազում աջ ձեռք տեսնելը նշանակում է ներկան կամ արական սեռի հարազատներ, իսկ ձախ ձեռքը ապագան կամ իգական սեռի հարազատներ: Երազում ձեռքի կորուստը որեւէ հարազատի կորստի նշան է: Եթե երազում տեսել եք, որ ձեր ձեռքերը պատված են վերքերով, ապա ձեզ սպասվում է տխրություն եւ հիասթափություն: Երազում կեղտոտ ձեռքեր տեսնելը կամ դրանք կեղտոտելը գործերում անհաջողության նշան են: Ձեռքեր լվանալը նշանակում է, որ դուք կազատվեք անցանկալի պարտավորվածություններից:

ՁԻ
Երազում ձի տեսնելը խիզախության, մեծարանքի եւ ծանր աշխատանքի նշան է: Գեղեցիկ եւ վայելչակազմ ձի տեսնելը կանխատեսում է հաջողություն եւ հաղթանակ: Վարգող ձի տեսնելը եւ նրանով հիանալը երազանքների իրականացման նշան է: Եթե երազում տեսել եք, որ ձեր ձին ծառս է եղել, ապա ձեզ սպասվում են վեճեր եւ անախորժություններ: Եթե տեսել եք, որ ձեր ձին ընկել է, ապա ձեզ սպասվում է սննկացում: Ձիարշավին ներկա լինելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործարք եք ձեռնարկել: Շքեղ հեծելազոր տեսնելը մեծարանքի, փառքի եւ հաջողության նշան է:

ՁՄԵՌ
Ձմռան վերաբերյալ երազները մելամաղձության, չբավարարված կյանքի, հիասթափության, ձանձրույթի նշան են: Երազում որքան ցուրտ է ձմեռը, այնքան միօրինակ եւ ձանձրալի էձեր կյանքը:

ՁՅՈՒՆ
Երազում ձյուն տեղալը գործերում խոչընդոտների եւ անախորժությունների նշան է: Փափուկ ձյունը հաճելի հանդիպումներ կամ նորություններ է կանխատեսում: Երազում արեւի լույսից փայլող ձյունը կյանքում երջանիկ փոփոխությունների նշան է: Թաց, ծակող ձյունը գալիք անախորժությունների, նվաստացման նշան է: Կեղտոտ ձյունը նախազգուշացնում է վտանգավոր վեճերի մասին: Հալվող ձյուն տեսնելը դանդաղ հաջողության եւ փոփոխությունների նշան է:

ՁՈՒԿ
Երազում ձուկ տեսնելը խորհրդանշում է սառնություն, հիվանդություն, անտարբերություն: Ձուկ բռնելը անշնորհակալության, անօգուտ աշխատանքի նշան է: Շատ ձուկ բռնելը մեծ եկամտի նշան է: Ձուկ ուտելը լավ նախանշան է, եթե ձուկը հում չէ: Երազում ձկներին կերակրելը թշնամիների հետ հաշտվելու նշան է:


ՃԱՄՊՐՈՒԿ
Եթե երազում ձեր տանը տեսել եք ուրիշի ճամպրուկներ, ապա սպասվում են հյուրեր: Երազում ճամպրուկներ կրելը նշանակում է մեծ դժվարություններ:

ՃԱՆԱՊԱՐՀ
Երազում հարթ, երկար ճանապարհով գնալը նշանակում է, որ ձեզ սպասվում է երկար, երջանիկ կյանք: Ճանապարհին հանդիպող շրջապտույտները ձեր կյանքում սպասվող փոփոխությունների նշաններն են: Խաչմերուկը դժվարին ընտրության նշան է: Կեղտոտ եւ ցեխոտ ճանապարհը կյանքի դժվարությունների, աղքատության, նվաստացման նշան է:

ՃԵՂՔ
Երազում ճեղք տեսնելը կորստի, հիասթափության նշան է: Ճեղքից նայելը նշանակում է գաղտնիքի կամ կասկածի բացահայտում:

ՃՈՃԱՆԱԿ
Երազում ճոճանակ տեսնելը անկայունության, թեթեւամտության եւ ուրախության նշան է:


ՄԱԳԼՑԵԼ
Եթե երազում տեսել եք, որ դժվարությամբ վեր եք մագլցում, ապա դժվարին գործերում ձեզ հաջողություն է սպասվում: Եթե տեսել եք, որ մեծ դժվարությամբ վայր եք իջնում, ապա ձեզ սպասվում են անհաջողություններ:


ՄԱԶ
Եթե երազում տեսել եք, որ երկար մազեր ունեք, ապա ձեզ սպասվում են ուրախալի նորություններ, հավատարիմ ընկերություն, բարեկեցություն: Խճճված մազերն անհաջող եւ խճճված գործերի նշան են: Եթե տեսել եք, որ ձեր մազերը թափել են, ապա սպասվում են վեճեր, անհաջողություն, կորուստ, աղքատություն, բաժանում սիրելի մարդկանցից:

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երազում մակագրություն տեսնելը կամ այն ընթերցելը դրամական կորստի կամ վատ լուրեր ստանալու նշան է:

ՄԱՀ
Երազում մահ տեսնելը կամ մահվան մասին զրուցելը փոփոխությունների, նոր սկզբի, ձգձգվող գործերի ավարտի, նոր ծանոթությունների հաստատման նշան է:

ՄԱՅՐ
Յուրաքանչյուր երազ, որում տեսել եք ձեր մորը, նշանակում է բարեկեցություն եւ օրհնանք:

ՄԱՌԱԽՈՒՂ
Մառախուղի վերաբերյալ երազները կանխատեսում են գործերում խոչընդոտներ, տխրություն, կորուստ, կասկած կամ խելակորույս կիրք:

ՄԱՏ
Երազում աջ ձեռքի մատներ տեսնելը նշանակում է արական սեռի բարեկամներ, իսկ ձախ ձեռքի մատներ տեսնելը իգական սեռի բարեկամներ: Երազում տեսնել, որ ձեր մատները գեղեցիկ են, նշանակում է ձեր ցանկությունները կիրականանան: Առանց մատների մնալը նյութական մեծ վնասի կամ երեխաների կորստի նշան է:

ՄԱՏԱՆԻ
Երազում մատանի տեսնելը նշանակում է ընկերություն, ամուսնություն, կապվածություն, նշանադրություն: Մատանի կոտրելը կամ կորցնելը հարաբերությունների խզման եւ սիրելի մարդու կորստի նշան է:

ՄԱՏԻՏ
Երազում մատիտով նշումներ անելը նշանակում է սպասվում են լուրեր: Գունավոր մատիտներ տեսնելը երազկոտության նշան է:

ՄԱՐԳԱՐԻՏ
Երազում մարգարիտ տեսնելը գործերում հաջողության նշան է: Մեկ այլ մեկնաբանությամբ մարգարտի վերաբերյալ երազները նշանակում են սուտ, արցունքներ եւ ընկերոջից բաժանում:

ՄԱՐԴ
Երազում մռայլ մարդկանցով շրջապատված լինելը կորստի, ապրումների, վատ լուրերի նշան է: Տոնական զգեստներով մարդկանց տեսնելը նշանակում է, որ ձեր կարգավիճակը կբարելավվի:

ՄԱՐՄԻՆ
Երազում ձեր մարմինը մերկ տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամոթ, նվաստացում եւ խայտառակություն: Մարմնի վրա վնասվածք տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անախորժություններ եւ երազը նախազգուշացնում է վտանգի վերաբերյալ: Երազում գիրանալը մեծ հաճույքների նշան է: Երազում նիհարելը աղքատության, զրկանքների եւ մեծ ապրումների նշան է:

ՄԵԿՆԵԼ
Երազում տեսնել, որ դուք ձեր տնից ինչ որ տեղ եք մեկնում, նշանակում է, որ ձեզ սպասվում են մեծ փոփոխություններ:

ՄԵՂՐ
Երազում մեղրը հարստության նշան է: Սիրահարների համար այն համատեղ կյանքում երջանկության նշան է: Դառը մեղրը նշանակում է տխրություն եւ սին հույսեր:

ՄԵՌԵԼ
Երազում մեռել տեսնելն իրական կյանքում ձեզ ոչնչով չի վնասի, եթե այն անշարժ պառկած է եւ ոչինչ չի անում: Եթե երազում տեսել եք, որ մեռելն իրարանցում է առաջացրել, ապա այն կանխատեսում է անախորժություններ եւ վտանգ: Երազում հարազատ մարդուն կամ ընկերոջը մահացած տեսնելը նշանակում է նրա հետ կապված անախորժություններ, բաժանում կամ մեծ ապրումներ: Ուրախ մեռելը ընկերոջից կամ հարազատներից լավ նորություն ստանալու նշան է: Ինքներդ ձեզ մահացած տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը երկար եւ բարեկեցիկ կլինի:

ՄԻՋԱՆՑՔ
Երազում միջանցք տեսնելը կամ նրանով առաջ ընթանալը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարություններ: Միջանցքով մեկ այլ տարածք մտնելը նշանակում է, որ դուք կհաղթահարեք դժվարությունները:

ՄԻՍ
Երազում միս տեսնելը, գնելը կամ ուտելը նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ կամ հիվանդություն:

ՄԿՐԱՏ
Երազում մկրատ տեսնելը ստի, կեղծիքի նշան է: Մկրատ սրելը վեճի եւ պարզաբանումների նշան է: Մկրատով ինչ որ բան կտրելը եկամտի, գումարի ստացման եւ բարիքների նշան է:

ՄՈՄ
Երազում մոմ տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, սիրո նշան է: Մոմ վառելը հաջողության նշան է: Երազում չվառված մոմերը կանխատեսում են տխրություն:

ՄՈՐՈՒՔ
Ինքներդ ձեզ մորուքով տեսնելը գործերի բարեհաջող ընթացքի եւ եկամտի նշան է: Կինն իրեն մորուքով տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարություններ: Հղի կինը մորուքով լինելը նշանակում է, որ նա լույս աշխարհ է բերելու արու զավակ: Սեւ գույնի մորուք տեսնելը նշանակում է առողջություն: Երազում երկար մորուքով լինելը մեծարանքի եւ պարգեւի նշան է: Եթե երազում տղամարդը տեսնում է, որ սափրել է մորուքը, նրան սպասվում են անախորժություններ:

ՄՈՒԿ
Երազում մուկն անցանկալի հարաբերությունների, դժվարին իրավիճակների նշան է:


ներկայացրեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում