livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

erazԾ

Ծակել

Երազում ծակոց զգալը նշանակում է ինքնասիրության խոցում: Եթե երազում զգացել եք ապակու կամ այլ բեկորի ծակոց, ապա ձեզ սպասվում են նախանձախնդիր մարդկանց խոսակցություններ:

ԾԱՂՐԱԾՈՒ

Երազում ծաղրածու տեսնելը խաբեության եւ խայտառակության նշան է: Երազում ինքներդ ծաղրածու լինելը նշանակում է անհաջողություն եւնվաստացում:

ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆ

Երազում ծամածռություն անելը կամ տեսնելը, թե ինչպես են ուրիշներն անում, նշանակում է խայտառակություն կամ նվաստացում:

ԾԱՌ

Երազում կանաչ, սաղարթախիտ ծառ տեսնելը նշանակում է երջանկություն եւ հաջողություն: Առանց տերեւների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն եւ կորուստ: Ձեր աչքի առջեւ աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ: Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք եւ պաշտոնի բարձրացում: Ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք:

ԾԱՐԱՎ

Երազում ծարավի զգացողություն ունենալը եւ այն թարմ եւ համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց եւ ապահով, բարեկեցիկ կյանք: Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ եւ տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն եւ անախորժություն:

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին:

ԾԵԾԵԼ

Եթե երազում դուք վիճել եք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ապա ձեր ընտանիքում կիշխի խաղաղությունը եւ համերաշխությունը: Ամուրիներին այսպիսի երազը կանխատեսում է սիրային արկած եւ փոխադարձ սեր: Եթե երազում դուք դաժանաբար ծեծել եք ինչ-որ մարդու կամ կենդանու, ապա ձեզ սպասվում են մեծ կորուստներ, հոգեկան ապրումներ, սուգ եւարցունքներ:

ԾԵՐՈՒՆԻ

Երազում ծերունի տեսնելը նշանակում է հոգնածություն եւ հանգստի կարիք: Եթե երազում ձեզ ծեր եք զգում, ապա այսպիսի երազը կանխատեսում է վատ լուրեր կամ մեծ դժվարությունների հաղթահարում:

ԾԻԾԱՂ

Երազում ուրախ ծիծաղելը նշանակում է լավ նորություն ստանալ, որն էլ առիթ կհանդիսանա ձեր ուրախության համար: Տեսնել, թե ինչպես են ուրիշները ծիծաղում ինչ որ մեկի վրա, լսել հիստերիկ ծիծաղ նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ:

ԾԻԾԵՌՆԱԿ

Ծիծեռնակը նշանակում է տնից նորություններ ստանալ:

ԾԽԱԽՈՏ

Երազում ծխախոտը հանգստության, բարեկեցության եւ հաճույքի խորհրդանիշն է: Նրա ծուխը եւ համը կյանքում կարող են ձեզ արբեցնել, եւեթե այդպիսի բան ձեզ հետ պատահում է երազում, ապա ձեզ սպասվում է հաճույք, առատություն եւ հաճելի մարդկանց հետ հանդիպումներ: Եթե ծխախոտի բույրը ձեզ տհաճ է, ապա պետք է զգուշանալ խաբեբաներից եւնախանձախնդիր մարդկանցից: Ծխախոտի մնացորդները մանր հոգսերի նշան են:

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երազում ծննդաբերելը նշանակում է, որ դուք փորձում եք կյանքի կոչել մի ծրագիր, որը ձեզ համար կստեղծի բազում հոգսեր: Ծննդաբերության ժամանակ ներկա լինելը նշանակում է տխրություն:

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Ծննդյան օր նշելը ապագայի համար կարեւոր նորություն ստանալու նշան է:

ԾՈՎ

Երազում խաղաղ եւհանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է: Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է:

ԾՐԱՐ

Երազում ծրարը նշանակում է կարևոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն: Ծրար կնքելը անհաջողության նշան է:

ԾՈՒԽ

Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն:

Կ

ԿԱՀՈՒՅՔ

Կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը: Երազում ձեր տան կահույքը որքան լավ եւ ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը: Երազում նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու ճահ:

ԿԱՂ

Երազում կաղ լինելը նշանակում է գործերում խոչընդոտների հանդիպել: Կաղ մարդու տեսնելը նշանակում է գործերի հետաձգում:

ԿԱՅԱՐԱՆ

Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում: Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք:

ԿԱՇԻ

Երազում կաշի տեսնելը կամ կրելը եկամտաբեր գործի կամ խոշոր շահումի նշան է: Երազում մաշկի վրա կաշին զգալը նշանակում է եկամուտ եւ տանն առատություն: Սեփական մաշկը տեսնել գեղեցիկ, հարթ եւ մետաքսանման գոհունակության, ուրախության եւ ստեղծագործական հաջողության նշան է. իսկ թառամած, կնճռոտված եւ չոր մաշկը` անհաջողության:

ԿԱՌՈՒՑԵԼ

Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ: Մեծ շինարարություն սկսելը մեծ հույսերի նշան է:

ԿԱՏԱՂԵԼ

Եթե երազում դուք կատաղել եք եւ չեք կարողանում կառավարել ձեր արարքները, ապա ձեզ սպասվում են շատ դժվարություններ, դուք կարող եք դառնալ դժբախտ պատահարի զոհ:

ԿԱՏՈՒ

Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ: Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն: Սեւ կատու տեսնելը դժբախտության նշան է:

ԿԱՐԴԱԼ

Երազում կարդալը նշանակում է կարեւոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ, որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալուհամար:

ԿԱՐ ԱՆԵԼ

Երազում կտոր ձեւելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է: Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ:

ԿԱՐԿՈՒՏ

Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում, կամ անսպասելի վտանգ: Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք եւ հաջողություն:

ԿԵՐՈՒԽՈՒՄ

Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք, կամ կհիվանդանաք:

ԿԻՏՐՈՆ

Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է: Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն:

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ

Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային արկածներ: ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է: Կեղտոտ, պատռված կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք:

ԿԿՈՒ

Երազում ձայն հանող կկուն միայնության եւ դժբախտ ընտանեկան կյանքի նշան է:

ԿՄԱԽՔ, ԳԱՆԳ

Երազում կմախք կամ գանգ տեսնելը նշանակում է անհաջողություն, գործերի կամ հարաբերությունների անհաջող ավարտ:

ԿՈՇԻԿ

Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք եւ զուգընկեր եք փնտրում: Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի: Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է եւ այլեւս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը:

ԿՈՆՖԵՏ

Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ եւ կյանքի վայելում: Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է:

ԿՍՄԹԵԼ

Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին: Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել:

ԿՏՈՐ

Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք: Երազում կտոր չափելը նշանակում է ճանապարհ: Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն: էժանագին եւկոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է:

ԿՏՐԵԼ

Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն: Ինչ որ բան կտրել եւ դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ-որ աշխատանքի ավարտ: Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր:

ԿՐԱԿ

Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում: Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը եւ չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվող ձեր պայքարը:

ԿՐԱԿԵԼ

Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է: Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք: Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը` հիասթափության:

ԿՐԻԱ

Երազում կրիա տեսնելը համբերության, դանդաղ իրադարձության նշան է:

Երազահանի Ա-ից Խ տառերի մեկնաբանությունները կարդացեք 2014 թվականի ՙԶարուհի՚ հանդեսի համարներում: Շարունակությունը` հաջորդիվ:

Ներկայացրեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում