livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

mog1Այս կարծիքը մեզ հայտնեց խիրոմանտ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով իր գիտական բացատրությունն է տալիս մարդու անունների ու դրանց հետ կապված ճակատագրի ձեւավորմանը:  Եվ շատ հաճախ, երեխան ծնվելուց առաջ կամ հետո, ծնողները դժվարանում են անվան ընտրության հարցում, իսկ ոմանք էլ արդեն որոշած ու հաստատակամ կնքում են երեխայի անունը` չիմանալով, թե տվյալ անունը ինչ նշանակություն կունենա իրենց երեխայի հետագա ճակատագրի վրա, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծնող, բնականաբար, կցանկանա տեսնել իր երեխայի փայլուն ապագան:

-Աստղիկ, հաճախ մարդիկ իրենց երեխաների անունը դնում են մահացած հարազատների անունները, արդյոք սա ունի՞ որեւէ ազդեցություն նրա հետագա ճակատագրի վրա:

- Անշուշտ, ունի, եւ կարեւոր է, թե ինչ կյանքով ապրած մարդ է նա եղել: Եթե նա մահացել է 80-90 տարեկանում եւ շատ երջանիկ է եղել, ապա դա նորմալ է եւ ինչ որ տեղ` ընդունելի, քանի որ էներգետիկ դաշտ հասկացողություն գոյություն ունի, ու բացի այդ` տվյալ մոլորակը հովանավորում է այդ անունը: Ու եթե տվյալ մահացածի մոլորակի հովանավորության ներքո լավ է ստացվել այդ մարդու կյանքը, իր անվանակցինն էլ կլինի նմանատիպ: Այսինքն` անվան հետ կապված նախախնամությունը կա, ու դա չենք կարող ժխտել:

- Իսկ եթե տվյալ անվան մեջ մեկ կամ երկու տառ փոխվի, այդ դեպքում ե՞ւս ճակատագրերը նույնը կլինեն (ստորեւ կբերվեն օրինակներ):

- Այս դեպքում փոխվում է ամեն բան, այսինքն` մոլորակը փոխվում է, բայց կան դեպքեր, երբ մի քանի տառի փոփոխման դեպքում եւս մոլորակը նույնն է, այդ դեպքում արդեն հաշվարկ պետք է անել ու պարզել: Աստղագիտության մեջ ծննդյան վկայականը շատ կարեւոր ու պետքական փաստաթուղթ է, դա վերեւից պահանջվող փաստաթուղթ է: Օրինակ, եթե մարդը ամուսնացած է, բայց զագս չկա, ապա այս դեպքում չի երեւա, որ տվյալ մարդը ամուսնացած է, այս դեպքում միայն կասվի, որ ձեր կողքին տղամարդ կամ կին կա, որը, սակայն, ամուսնություն չէ: Իսկ երբ զագս կա, բայց միասին չեն ապրում, դա արդեն երեւում է: Մեզ հայտնի ֆիլմում ասված բարաթ կոչվածը շատ կարեւոր է յուրաքանչյուրիս կյանքում, այսինքն` թե ինչ է այնտեղ գրված:

 

ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ՏԻԵԶԵՐՔԻՑ ԱՆԿԱԽ

 

 

- Շատ հաճախ անունը դրվում է ենթագիտակցաբար, այսինքն` ուղղակի սիրելով այդ անունը. այդ դեպքում ե՞ւս կա այդ նախախնամություն ասվածը:

 

-mogԵս ասել եմ ու էլի կասեմ, որ պատահական ոչինչ չի լինում: Օրինակ, երբ որսորդը մտնում է անտառ ու հանդիպում գայլի ձագուկին, իսկ այդ ձագուկը չնայած երբեք որսորդ տեսած չի լինում, միեւնույն է` վախենում եւ փախչում է նրանից, բայց այդ նույն ձագուկը անզեն մարդուց չի փախչի:Սա նշանակում է, որ այդ գայլուկի գեներով եկել է մի բան` եւ ենթագիտակցությունը խոսում կամ փոխանցում է այդ վախի մասին եկող սերունդներին, քանզի նրա նախնիներից ինչ-որ մեկը հաստատ ընկել է այդ իրադրության մեջ, որը փոխանցվում է գենետիկորեն: Այսօր գենետիկա ուսումնասիրողները եւս շատ հետաքրքիր բացահայտումներ են արել: Շատ հաճախմեր կյանքը նմանվում է մեր հարազատներից մեկի ապրած կյանքին, անկախ նրանից` կճանաչենք մենք այդ մարդուն, թե ոչ: Օրինակ, հնարավոր է` մենք տեսած չլինենք մեր նախատատուն, բայց նման լինենք իրեն ու կրենք իր անունը: Կոնկրետ իմ գենոֆոնդը երբ ես ուսումնասիրեցի, բացահայտեցի, որ իմ հեռավոր բարեկամուհին ունեցել է այս նույն տաղանդը, ինչ ունեմ հիմա ես, նույն արտաքինը եւ նույն անունը, որի մասին իմ տան անդամները տեղյակ չեն եղել իմ ծնվելիս: Այսինքն` պատահականություն չկա, ու եթե մարդուն թվում է, որ ինքը ապրում է տիեզերքից անկախ, դա ուղղակի սխալ է: Շատերը գտնում են, որ կարիք չկա տեղիք տալ ինչ-որ մոլորակների` արեւին, լուսնին` ասելով, որ ամեն բան մեր ձեռքում է, սակայն մենք հաճախ մեր շրջապատում նկատում ենք, թե ինչպես են շատերը մաքառում իրենց ճակատագրի համար եւ ոչինչ չեն կարողանում փոխել: Այս ամենը ծրագիր է` սկսած երեխայի ձեւավորման շրջանից:

- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ նույն անունը կրող մարդկանց ճակատագրերը նման են լինում իրար:

- Ինչ-որ առումով այո, օրինակ` կարող են նման լինել տաղանդով, ապրած կյանքով, բայց սա շտամպ լինել չի կարող: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ երեխաները վիճում են ծնողների հետ` չսիրելով իրենց անունը, բայց արի ու տես, որ շատ հաճախ մարդու ականջին նույնիսկ ոչ այդքան հաճելի անունները կարող են գտնվել ամենալավ մոլորակի` արեւի ազդեցության տակ, որը համարվում է ամենահետաքրքիր մոլորակը, ու ըստ էության կարեւոր չէ, թե նա ինչ գործի տեր մարդ է, անգամ եթե բանվոր է, գող է, գիտնական կամ հավաքարար, նա շատ հաջողակ կարող է լինել իր գործում: Եվ այս առումով, այո, կարելի է ասել, որ նույնանման անուն ունեցողները ունեն ընդհանուր ճակատագրական նմանություններ: Իսկ, օրինակ, Վուլկան մոլորակը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, շատ քիչ անուններ է հովանավորում, որը ունի իր վատ ազդեցությունը, բայց եւ կարող է մարդուն միանգամից վեր բարձրացնել: Այս մոլորակը ունի ծայրահեղություններ: Այս մոլորակի տակ է ծնվել Արամ Խաչատրյանը, եւ շատերը գտնում են, որ նա շատ լավ կյանք է ապրել, եւ այո, նա պարզապես գտնվել է մյուս ծայրահեղության մեջ, սակայն նրա կյանքում եւս եղել են ավտովթարներ, կյանքի ընթացքում իր տաղանդի շնորհիվ` տեղափոխություններ եւ այլն:

- Կարելի՞ է ասել, որ 12 համաստեղությունները եւս մեծ ազդեցություն ունեն մեր ճակատագրի ձեւավորման վրա:

- Դրանք հայտնի են աստղագիտության մեջ եւ կրկին ունեն նշանակություն, պարզապես կարող եմ ասել, որ հենց աստղագետները ավելի շատ կարեւորում են մարդու ծնված ժամը կամ պահը: Եվ հաճախ մարդիկ ասում են, որ մենք նույն համաստեղության տակ ենք ծնվել, բայց բացարձակ նման չենք իրար: Այստեղ կարող եմ ասել, որ նախ` այդչափ հնարավոր չէ ճանաչել մեկմեկու, եւ բացի այդ` միանման լիցքերը միշտ իրար վանում են: Իսկ մարդուն լիարժեք նկարագրելու համար, կրկնում եմ, շատ կարեւոր է իմանալ, թե որ ժամին է ծնվել, որպեսզի կազմվի նրա անհատական գենոֆոնդը: Ի դեպ, օրվա մեջ յուրաքանչյուր համաստեղություն ունի իր ժամը, եւ երկու ժամը մեկ դրանք փոխվում են:

Ես մարդու ձեռքը նայելիս տեսնում եմ տարերքները, այսինքն` օդ, ջուր, կրակ եւ այլն, իսկ իմանալով վերջինիս համաստեղությունը, համադրելով ձեռքի գծերին, կարդում եմ նրա ճակատագիրը:

 

«ՄԱՐԴՈՒ ԿԱՄՔԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ»

 

- Աստղիկ, դու հաճախ մարդու ձեռքը նայելիս զգուշացնում կամ խորհուրդներ ես տալիս` դիմել որեւէ քայլի կամ ոչ: Բայց եթե ի վերուստ որոշված է, կամ նրա մոլորակը այդպես է թելադրում, կամ այդպես է ծրագրված, ի՞նչ է պետք անել այս դեպքում:

- mog2Գիտեք, մարդու կամքից շատ բան է կախված, եւ այո այդ ծրագիրը կա: Բայց վերցնենք, օրինակ, համակարգիչը, մի՞թե հնարավոր չէ այնտեղ որեւէ ծրագիր փոխել, իսկ մեր բոլորի ծրագրերը գալիս են տիեզերքից, եւ կրկնում եմ, բաներ կան, որոնք անհնար է փոխել: Մահեր կան, որոնք չի կարելի թույլ չտալ, որ կատարվեն: Իսկ կան մահեր, որոնց մասին կարելի է ու պետք է զգուշացնել, որպեսզի մարդը խուսափի կամ զգուշանա: Կան նաեւ լավ բաներ, որը մարդը չի ուզում ի կատար ածել, եւ այստեղ եւս նրա կամքն է իրեն թելադրում: Աստղագետ Կուեկլը ասում է. «Ես կարող եմ շատ բաներ զգուշացնել, որը կխանգարի մարդուն, իսկ կան բաներ, որ պետք է զգուշացնել»: Մենք ընդամենը եղանակի տեսությունն ենք ասում, իսկ մնացածը մարդու որոշելիքն է` ինչ հագնել, ուր գնալ: Օրինակ, երբ ես տեսնում եմ, որ մարդու համար կա ճանապարհ, բայց անհաջող, ես դա զգուշացնում եմ, բայց որոշողը ու կատարողը արդեն մարդն է: Բայց լինում են դեպքեր, երբ ես ասում եմ, որ այս տարիքում ճանապարհ մի գնացեք, որ մարդը զգուշանա, սակայն միեւնույն է` հնարավոր է, որ նա մահանա հենց ավտովթարից կամ ճանապարհ գնալուց: Որպես նման վառ օրինակ կարող եմ բերել ավիավթարներից մեկը, երբ ողջ անձնակազմը մահանում է եւ կենդանի է մնում մեկ, թե երկու հոգի, եւ մի քանի օր հետո, միեւնույն է, նրանք մահանում են մեկ այլ վթարից: Այստեղ մենք խոսում ենք տարբեր բաների մասին, այսինքն` այլ բան է ծրագիրը, եւ այլ բան է, երբ մարդու կամքն է արդեն ի հայտ գալիս:

- Որքանո՞վ է ճիշտ, երբ որոշ մարդիկ չափահաս դառնալուն պես փոխում են իրենց անունը:

- Ես շատ եմ հանդիպել նման բաների, եւ հետաքրքիրն այն է, որ ձեռքը նայելուց ասում եմ, որ ձեզ մոտ 16 տարեկանում շատ հետաքրքիր փոփոխություն է կատարվել, եւ հետո պարզվում է, որ անունն են փոխել: Իսկ այդ փոփոխությունը նրան տարել է շատ հետաքրքիր` լավ, կամ վատ պրոգնոզի: Սա կատարվում է ենթագիտակցաբար կամ նույնիսկ գիտակցաբար, որը փոխում է նրա կյանքը: Այնուամենայնիվ, հնարավոր չէ փախչել գերագույն ուժից, քանզի հենց ինքն է ասում` ուսումնասիրեք ինձ, քննեք իմ գործերը, ես եմ այդ հանճարը:

Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք մի քանի անուններ, որոնք անվան մեջ ունեն մեկ կամ երկու տառի տարբերություն, սակայն մոլորակները տարբեր են, ինչպես նաեւ նույնանման անուններ, որոնք գտնվում են նույն մոլորակի հովանավորության ներքո` ըստ խիրոմանտ Աստղիկի.

 

ՏՂԱՄԱՐԴԻԿ

Մարկ- Մերկուրի

Մարկոս-Վեներա

Ղազար-Մարս

Ղազարոս-Յուպիտեր

Պարգեւ-Սատուրն

Պարթեւ-Լուսին

Հրաչ- Մարս

Հրաչյա-Մարս

Ռուբեն-Ուրան

Ռուբիկ-Մերկուրի

Սուրիկ-Նեպտուն

Սուրեն-Մերկուրի

Վահան-Մարս

Վահագ-Նեպտուն

Վահագն-Նեպտուն

 

ԿԱՆԱՅՔ

Արմինե-Արեւ

Արմենուհի-Արեւ

Դիանա-Լուսին

Դիաննա-Յուպիտեր

Դինա-Արեւ

Զարուհի-Ուրան

Զառա-Ուրան

Զարմուհի-Արեւ

Էմմա-Մարս

Էմմի-Մարս

Կարինե-Մարս

Կարինա-Սատուրն

Շուշան-Ուրան

Շուշանիկ-Մերկուրի

Շողեր-Լուսին

Շողիկ-Վեներա

Ջուլիա-Վեներա

Ջուլիետա-Մերկուրի

Օկսաննա-Յուպիտեր

Օվսաննա-Պրոզերպին

Օսաննա-Արեւ

 

Ընթերցողի ուշադրությունն ենք ուզում հրավիրել նաեւ Ա. Հակոբյանի կողմից առաջարկվող այն աղյուսակի վրա, որը այն դեպքերի համար է, երբ դուք պատրաստվում եք ուղեւորություն կատարել: Պարզապես հարկավոր է շատ պարզ հաշվարկ կատարել` նախօրոք ճշտելով, թե ձեր ճամփորդությունը հաջող է ընթանալու, թե ոչ: Դրա համար անհրաժեշտ է հաշվել ձեր անվան տառերի քանակը (Արմինե=6), հետո այն ամսաթիվը, թե երբ եք պատրաստվում մեկնել (հոկտեմբերի 15): Կատարեք պարզ գումարում` 6+15=21: Այնուհետեւ ստացված թվին գումարեք 5`  6+15=21+5=26: 26-ից հանեք 7 թիվն այնքան, մինչեւ մնա 7-ից փոքր միանիշ թիվ, այսպես` 26-7=19-7=12-7=5:

Պատասխան թիվը փնտրում եք վերին կամ ներքին խորաններում եւ եթե այդ թիվը գտնվում է վերին խորանում, ապա ձեր ուղեւորությունը հաջող կընթանա, իսկ եթե ներքին խորանում է, ապա հրաժարվեք ձեր մտադրությունից կամ փոխեք ճամփորդության օրը:


Նյութը պատրաստեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում