livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

Երազահանի Ա-ից Ղ տառերի մեկնաբանությունները կարդացեք «Զարուհի» հանդեսի 2014-2015 թվականի համարներում:  Շարունակությունը` հաջորդիվ:


ՃԱՀԻՃ
Եթե երազում դուք ճահիճ եք տեսել, ապա իրական կյանքում ձեզ սպասվում են բազում դժվարություններ, կորուստ, խառնաշփոթ գործեր:

ՃԱՄՊՐՈՒԿ
Եթե երազում ձեր տանը տեսել եք ուրիշի ճամպրուկներ, ապա սպասվում են հյուրեր: Երազում ճամպրուկներ կրելը նշանակում է մեծ դժվարություններ:

ՃԱՇԵԼ
Երազում այլ մարդկանց հետ ճաշելը նշանակում է, որ ձեզ սպասվում է եկամտաբեր գործարք: Միայնակ ճաշելը անհաջողության կամ խոչընդոտների նշան է:

ՃԱՆԱՊԱՐՀ

Հարթ, երկար ճանապարհով գնալը նշանակում է, որ ձեզ սպասվում է երկար, երջանիկ կյանք: Ճանապարհին հանդիպող շրջապտույտները ձեր կյանքում սպասվող փոփոխությունների նշաններն են: Խաչմերուկը դժվարին ընտրության նշան է: Կեղտոտ եւ ցեխոտ ճանապարհը կյանքի դժվարությունների, աղքատության, նվաստացման նշան է:

ՃԱՆՃ
Ճանճեր տեսնելը վնասի, անհանգստությունների եւ
կորստի նշան է:

ՃԵՂՔ
Երազում ճեղք տեսնելը կորստի, հիասթափության նշան է: Երազում ճեղքով նայելը նշանակում է գաղտնիքի կամ կասկածի բացահայտում:

ՃԵՆԱՊԱԿԻ
Երազում ճենապակի տեսնելը ընտանեկան երջանկության եւ բարեհաջող ամուսնության նշան է: Երբեմն այն կանխատեսում է ժառանգության ստացում: Երազում ճենապակյա արձանների վրա ճաք տեսնելը ընտանեկան վեճերի նշան է:

ՃՆՃՂՈՒԿ
Երազում ճնճղուկ տեսնելը անհանգստության, հոգսերի եւ կասկածանքի նշան է:

ՃՈՃԱՆԱԿ
Երազում ճոճանակ տեսնելը անկայունության, թեթեւամտության եւ ուրախության նշան է:

ՄԱԳԼՑԵԼ
Եթե երազում տեսել եք, որ դժվարությամբ վեր եք մագլցում, ապա դժվարին գործերում ձեզ հաջողություն է սպասվում: Եթե երազում տեսել եք, որ մեծ դժվարությամբ վայր եք իջնում, ապա ձեզ սպասվում են անհաջողություններ:

ՄԱԶ
Եթե երազում տեսել եք, որ երկար մազեր ունեք, ապա սպասվում են ուրախալի նորություններ, հավատարիմ ընկերություն, բարեկեցություն: Խճճված մազերն անհաջող
եւ խճճված գործերի նշան են: Եթե տեսել եք, որ ձեր մազերը թափել են, ապա սպասվում են վեճեր, անհաջողություն, կորուստ, աղքատություն, բաժանում սիրելի մարդկանցից:

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երազում մակագրություն տեսնելը կամ այն ընթերցելը դրամական կորստի կամ վատ լուրեր ստանալու նշան է:

ՄԱՅՐ
Յուրաքանչյուր երազ, որում տեսել եք ձեր մորը, նշանակում է բարեկեցություն եւ օրհնանք:

ՄԱՌԱԽՈՒՂ
Մառախուղի վերաբերյալ երազները կանխատեսում են գործերում խոչընդոտներ, տխրություն, կորուստ, կասկած կամ խելակորույս կիրք:

ՄԱՏ
Երազում աջ ձեռքի մատներ տեսնելը նշանակում է արական սեռի բարեկամներ, իսկ ձախ ձեռքի մատներ տեսնելը իգական սեռի բարեկամներ: Տեսնել, որ ձեր մատները գեղեցիկ են, նշանակում է ձեր ցանկությունները կիրականանան: Երազում առանց մատների մնալը նյութական մեծ վնասի կամ երեխաների կորստի նշան է:

ՄԱՏԱՆԻ
Երազում մատանի տեսնելը նշանակում է ընկերություն, ամուսնություն, կապվածություն, նշանադրություն:
Մատանի կոտրելը կամ կորցնելը հարաբերությունների խզման եւ սիրելի մարդու կորստի նշան է:

ՄԱՏԻՏ
Երազում մատիտով նշումներ անելը նշանակում է սպասվում են լուրեր: Գունավոր մատիտներ տեսնելը երազկոտության նշան է:

ՄԱՐԳԱՐԻՏ
Երազում մարգարիտ տեսնելը գործերում հաջողության նշան է: Մեկ այլ մեկնաբանությամբ մարգարտի վերաբերյալ երազները նշանակում են սուտ, արցունքներ եւ ընկերոջից բաժանում:

ՄԱՐԴ
Երազում մռայլ մարդկանցով շրջապատված լինելը կորստի, ապրումների, վատ լուրերի նշան է: Տոնական զգեստներով մարդկանց տեսնելը նշանակում է, որ ձեր կարգավիճակը կբարելավվի:

ՄԱՐՄԻՆ
Երազում ձեր մարմինը մերկ տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամոթ, նվաստացում եւ խայտառակություն: Երազում մարմնի վրա վնասվածք տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անախորժություններ եւ երազը նախազգուշացնում է վտանգի վերաբերյալ: Երազում գիրանալը մեծ հաճույքների նշան է: Երազում նիհարելը աղքատության, զրկանքների եւ մեծ ապրումների նշան է:

ՄԵԿՆԵԼ
Երազում ձեր տնից ինչ որ տեղ եք մեկնում, նշանակում է մեծ փոփոխություններ:

ՄԵՂՐ
Երազում մեղրը հարստության նշան է: Սիրահարների համար այն համատեղ կյանքում երջանկության նշան է: Դառը մեղրը նշանակում է տխրություն եւ սին հույսեր:

ՄԵՌԵԼ
Երազում մեռել տեսնելն իրական կյանքում ձեզ ոչնչով չի վնասի, եթե այն անշարժ պառկած է եւ ոչինչ չի անում: Եթե երազում տեսել եք, որ մեռելն իրարանցում է առաջացրել, ապա այն կանխատեսում է անախորժություններ եւ վտանգ: Երազում հարազատ մարդուն կամ ընկերոջը մահացած տեսնելը նշանակում է նրա հետ կապված անախորժություններ, բաժանում կամ մեծ ապրումներ: Ինքներդ ձեզ մահացած տեսնելը նշանակում է ձեր կյանքը երկար եւ բարեկեցիկ կլինի:

ՄԻՋԱՆՑՔ
Երազում միջանցք տեսնելը կամ նրանով առաջ ընթանալը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարություններ: Միջանցքով մեկ այլ տարածք մտնելը նշանակում է, որ դուք կհաղթահարեք դժվարությունները:

ՄԻՍ
Երազում միս տեսնելը, գնելը կամ ուտելը նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ կամ հիվանդություն:

ՄԿՐԱՏ
Մկրատ տեսնելը ստի, կեղծիքի նշան է: Մկրատ սրելը վեճի եւ պարզաբանումների նշան է: Մկրատով ինչ որ բան կտրելը եկամտի, գումարի ստացման եւ բարիքների նշան է:

ՄՈՄ
Երազում մոմ տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, սիրո նշան է: Երազում մոմ վառելը հաջողության նշան է: Երազում չվառված մոմերը կանխատեսում են տխրություն:

ՄՈՄԱԿԱԼ
Մոմակալ տեսնելը նշանակում է ինչ որ գաղտնիքի բացահայտում, գաղտնի հարաբերություններ, գաղտնի սեր կամ անարդար գործարք: Վառվող մոմերով մոմակալ տեսնելը մեծ սիրո կամ մեծ հաջողության նշան է:

ՄՈԾԱԿ
Երազում մոծակ սպանելը կամ բռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները:

ՄՈՐՈՒՔ
Ինքներդ ձեզ մորուքով տեսնելը գործերի բարեհաջող ընթացքի եւ եկամտի նշան է: Երազում կինն իրեն մորուքով տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարություններ: Հղի կինը մորուքով լինելը նշանակում է, որ նա լույս աշխարհ է բերելու արու զավակ: Երազում սեւ գույնի մորուք տեսնելը նշանակում է առողջություն:
Երազում երկար մորուքով լինելը մեծարանքի եւ պարգեւի նշան է: Եթե երազում տղամարդը տեսնում է, որ սափրել է մորուքը, ապա նրան սպասվում են անախորժություններ:

ՄՈՒԿ
Երազում մուկն անցանկալի հարաբերությունների, դժվարին իրավիճակների նշան է:

ՆԱՄԱԿ
Երազում նամակ տեսնելը նորության նշան է: Նամակ կարդալը եւ լավ նորություններ իմանալը նշանակում է լավ նորություններ ստանալ:

ՆԱՎ
Երազում նավակով լողալը դժվարությունների եւ գործերում խոչընդոտների նախանշան է: Պարզ, մաքուր ջրի մակերեսով նավակով հեշտությամբ սահելը բարեկեցության եւ հանգստության նշան է: Եթե նավակը շրջվել է կամ վնասվել է, ապա սպասվում են դժբախտություններ եւ անհաջողություններ: Ձեր ուղղությամբ շարժվող նավակը հաջողության նշան է: Նավերի մասին երազները փոփոխության նշան են, նավերը հանդիսանում են երազանքների իրականացման խորհրդանիշ

ՆԵՐՈՒՄ
Երազում ինչ որ մեկին ներելը նշանակում է, որ դուք շուտով ավարտին կհասցնեք գործերը կամ կխզեք որոշ հարաբերություններ:

ՆԿՈՒՂ, ՄԱՌԱՆ
Երազում նկուղ կամ մառան տեսնելը նշանակում է ձեր ներքին աշխարհը, անցյալը, այն ամենը, ինչ թաքնված է կամ այն, ինչ փորձում եք մոռանալ կամ թաքցնել: Երազում գինու մառանը չիրականացած երազանքների նշան է: Դատարկ մառանը կորստի եւ անախորժությունների նշան է:

ՆՆՋԱՐԱՆ
Երազում ննջարանում լինելը հիասթափության, շփոթմունքների նշան է:

ՆՎԵՐ
Երազում ինչ որ մեկին նվեր նվիրելը նշանակում է, որ դուք ինչ որ արարքով կզարմացնեք նրան: Նվեր ստանալը նշանակում է, որ ինչ որ մեկը կամ ինչ որ բան ձեզ
կզարմացնի լավ կամ վատ իմաստով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում