livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

18ՀԱԳՈՒՍՏ
Երազում նոր հագուստ կրելը կապված է նոր պլանների հետ եւ կանխատեսում է հաջողություն գործերում, նոր ծանոթություններում, հարաբերություններում: Ցնցոտիներ, հնամաշ հագուստ տեսնելը կարիքի նշան է: Եթե երազում տեսել եք, որ կրում եք շատ հագուստ, ապա սպասվում են անախորժություններ:


ՀԱՂԹԵԼ
Երազում հաղթելը երազանքների իրականացման եւ կարողություն ստանալու նշան է: Սակայն, եթե հաղթանակը անարդար կերպով եք ձեռք բերել, ապա կարող եք կորցնել այն, ինչ ձեռք եք բերել:

ՀԱՄԲՈՒՅՐ
Եթե երազում ձեր սիրելին ձեզ համբուրում է, ապա շուտով կլսեք նրա դավաճանության մասին: Անծանոթին համբուրելը նույնպես նշանակում է, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է: Երազում ծնողներին համբուրելը գործերում հաջողության եւ ընտանիքում խաղաղության նշան է: Ամուսիններն իրար համբուրելը ընտանիքում երջանկության եւ ներդաշնակության նշան է:

ՀԱՄԵՐԳ
Երազում համերգին ներկա լինելը եւ երաժշտություն լսելը տխրության մխիթարանքի նշան է: Համերգից վատ տպավորություններ ստանալը անախորժությունների, վատ նորությունների նշան է:

ՀԱՅԵԼԻ
Երազում հայելի տեսնելը փոփոխության նշան է: Երազում ամբողջ հասակով հայելու մեջ տեսնելը ամուսնության նշան է: Որքան աղքատիկ է հայելու շրջանակը, այնքան աղքատ կապրեք միայնակ կամ ձեր ամուսնու հետ: Հայելի կոտրելը նշանակում է, որ ձեր երազանքները եւ սպասումները չեն իրականանա: Փոքրիկ հայելի տեսնելը նշանակում է սիրային արկածներ:

ՀԱՅՐ
Երազում մահացած հորը տեսնելը հիվանդության կամ ժառանգություն ստանալու նշան է: Երազում հոր հետ վիճելը անհաջողության նշան է: Երազում հորը երջանիկ տեսնելը նշանակում է,որ դուք լուր կստանաք տանից:

ՀԱՐՍԱՆԻՔ
Երազում հարսանիքի մասին զրույց լսելը կամ մասնակցություն ունենալը տխրության նշան է: Հարսանիքին կամ եկեղեցում պսակադրությանը ներկա գտնվելը հիվանդության, տխրության նշան է:

ՀԱՐՍՆԱՑՈՒ (ՓԵԱԱՑՈՒ)
Երազում հարսնացու կամ փեսացու լինելը տխրության կամ հիասթափության նշան է, իսկ նրանց տեսնելը խարդավանքի նշան է:

ՀԱՐԵՎԱՆ
Հարեւանների վերաբերյալ յուրաքանչյուր երազ ընտանեկան հոգսերի, անհանգստության, անախորժության եւ բամբասանքների նշան է:

ՀԱՑ
Երազում սպիտակ հաց տեսնելը եկամտի եւ գործերում հաջողության նշան է: Սեվ հաց ուտելը կորստի նշան է: Երազում չոր հաց տեսնելը կամ ինչ որ մեկից ստանալը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են դժվար ժամանակներ: Թթվասերի կամ մեղրի մեջ հաց ընկղմելը հարստության եւ բարեկեցության նշան է:

ՀԵԾԱՆԻՎ
Երազում հեծանիվ վարելը նշանակում է ձեր գործերն արագորեն առաջ կընթանան: Բայց դուք չպետք է հույս ունենաք, որ ձեր կյանքը հանգիստ է ընթանալու, քանի որ առջեւում ձեզ սպասվում են բազում խնդիրներ եւ անախորժություններ:

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Եթե երազում դուք տեսել եք, որ ձեզ հետապնդում են հանցագործներ, թշնամիներ, մարդասպաններ, ապա ձեզ սպասվում են բազում փորձություններ եւ անախորժություններ, որոնք կարող են ձեզ վախեցնել:

ՀԵՌԱԳԻՐ
Երազում հեռագիր ստանալը նշանակում է դուք շուտով անսպասելի նորություն կստանաք:

ՀԵՌԱԽՈՍ
Երազում հեռախոս տեսնելը նշանակում է անհանգստություն եւ անհաջողություն գործերում, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Երազում հեռախոսի զանգ լսելը կանխատեսում է, որ դուք անսպասելի նորություն կստանաք:

ՀԻՆ ԻՐԵՐ
Երազում հին իրեր տեսնելը նշանակում է աղքատություն եւ կորուստ:

ՀԻՍՈՒՍ
Հիսուսի մասին երազ տեսնելը տխրության, մխիթարանքի եւ դժվարին պահին աջակցության նշան է:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երազում հիվանդանոց տեսնելը հաջողության, առողջության, բարեկեցության նշան է: Հիվանդանոցում հայտնվելը կանխատեսում է, որ դուք շուտով անցանկալի փորձության եք ենթարկվելու, որը կհաջողվի հաղթահարել ընկերների օգնությամբ:

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ
Հղիության մասին երազը կանխատեսում է նոր ծրագրերի հետ կապված խնդիրներ: Երազում գեղեցիկ հղի կին տեսնելը եւ հիանալը անսպասելի եկամտի նշան է: Եթե հղի կինը տգեղ է, ապա ձեզ սպասվում են բազում հոգսեր:

ՀՅՈՒՐ
Երազում հյուրեր ընդունելը նշանակում է, որ շուտով ձեր ընտանիքում անսպասելի իրադարձություն տեղի կունենա: Անկոչ հյուրերը բամբասանքների, խաբեության, շրջապատի նախանձի նշանեն:

ՀՈՂ
Երազում լավ խնամված, այգիներով հող տեսնելը ընտանեկան մեծ երջանկության նշան է: Կանաչով կամ մամուռով պատված հող տեսնելը հարստության կամ շահույթով ամուսնության նշան է: Երազում անպտուղ հող տեսնելը անհաջողության եւ կորստի նշան է: Նավից ցամաքը տեսնելը բազում ապրումներից հետո ձեռք բերված հաջողության նշան է:

ՀՈՎՀԱՐ
Երազում հովհար տեսնելը նշանակում է, որ ձեր թեթեւամիտ վարքը ձեզ մեծ վնաս կպատճառի:

ՀՐԱՊԱՐԱԿ
Եթե երազում դուք տեսել եք մարդկանցով լի մեծ հրապարակ, ապա սպասվում են ազգային բողոքներ, ցույցեր, որոնք ուղղված կլինեն կառավարության անարդարությունների դեմ: Երազում դատարկ հրապարակը նշանակում է, որ ոչինչչի խախտի ձեր կյանքի անդորրը:

ՀՐԴԵՀ
Երազում հրդեհ տեսնելը կորստի, անհաջողության նշան է: Երազում հրդեհի ահազանգ լսելը կարեւոր եւ հրատապ իրադարձությունների նշան է:

ՀՐԵՇ
Երազում հրեշ տեսնելը սննկացման, ծանր հիվանդության նշան է: Երազում հրեշին հաղթելը նշանակում է, որ դուք մեծ հաջողություն կունենաք գործերում եւ մեծ եկամուտ կստանաք:

ՀՐԵՇՏԱԿ
Երազում տխուր հրեշտակ տեսնելը մեծ տխրության կամ հարազատի մահվան նշան է: Գեղեցիկ հրեշտակ տեսնելը նշանակում է, որ դուք հաճելի լուր եք ստանալու:

ՁԱՅՆ
Երազում տհաճ եւ կտրուկ ձայներ լսելը վատ լուր ստանալու նշան են: Երազում բարձր ձայն լսելը կանխազգուշացնում է վտանգի կամ կարեւոր իրադարձության մասին: Երազում տոնակատարությունների ձայն լսելը անսպասելի եւ հեղինակավոր միջոցառման, մեծ գործարքների, հարստության նշան է:

ՁԵՌՆՈՑ
Երազում ձեռնոցներ տեսնելը պաշտպանության, սիրո, հավատարմության եւ հարգանքի խորհրդանիշ են: Եթե ձեռնոցները մաքուր են եւ պատրաստված են թանկարժեք նյութից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, հաջողություն: Եթե ձեռնոցները կեղտոտ են, մաշված կամ էժանագին նյութից են պատրաստված, ապա ձեզ սպասվում է հիասթափություն, տխրություն եւ անհաջողություն: Եթե երազում ինչ որ մեկը ձեզ առաջարկի զույգ ձեռնոցներ, ապա ձեզ սպասվում է սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն:

ՁԵՌՔ
Երազում սեփական ձեռքերով հիանալը բարեկեցության նշան է: Հնում կարծում էին, որ երազում աջ ձեռք տեսնելը նշանակում է ներկան կամ արական սեռի հարազատներ, իսկ ձախ ձեռքը ապագան կամ իգական սեռի հարազատներ: Երազում ձեռքի կորուստը որեւէ հարազատի կորստի նշան է: Եթե երազում տեսել եք, որ ձեր ձեռքերը պատված են վերքերով, ապա ձեզ սպասվում է տխրություն եւ հիասթափություն: Երազում կեղտոտ ձեռքեր տեսնելը կամ դրանք կեղտոտելը գործերում անհաջողության նշան են: Երազում ձեռքեր լվանալը նշանակում է, որ դուք կազատվեք անցանկալի պարտավորվածություններից:

ՁԻ
Երազում ձի տեսնելը խիզախության, մեծարանքի եւ ծանր աշխատանքի նշան է: Գեղեցիկ եւ վայելչակազմ ձի տեսնելը կանխատեսում է հաջողություն եւ հաղթանակ: Վարգող ձի տեսնելը եւ նրանով հիանալը երազանքների իրականացման նշան է: Եթե երազում տեսել եք, որ ձեր ձին ծառս է եղել, ապա ձեզ սպասվում են վեճեր եւ անախորժություններ: Եթե երազում տեսել եք, որ ձին ընկել է, ապա ձեզ սպասվում է սննկացում: Ձիարշավին ներկա լինելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործարք եք ձեռնարկել: Շքեղ հեծելազոր տեսնելը մեծարանքի, փառքի եւ հաջողության նշան է:

ՁՄԵՌ
Ձմռան վերաբերյալ երազները մելամաղձության, չբավարարված կյանքի, հիասթափության, ձանձրույթի նշան են: Երազում որքան ցուրտ է ձմեռը, այնքան միօրինակ եւ ձանձրալի է ձեր կյանքը:

ՁՅՈՒՆ
Երազում ձյուն տեղալը գործերում խոչընդոտների եւ անախորժությունների նշան է: Փափուկ ձյունը հաճելի հանդիպումներ կամ նորություններ է կանխատեսում: Երազում արեւի լույսից փայլող ձյունը կյանքում երջանիկ փոփոխությունների նշան է: Թաց, ծակող ձյունը գալիք անախորժությունների, նվաստացման նշան է: Կեղտոտ ձյունը նախազգուշացնում է վտանգավոր վեճերի մասին: Երազում հալվող ձյուն տեսնելը դանդաղ հաջողության եւ փոփոխությունների նշան է:

ՁՈՒԿ
Երազում ձուկ տեսնելը խորհրդանշում է սառնություն, հիվանդություն, անտարբերություն: Երազում ձուկ բռնելը անշնորհակալության, անօգուտ աշխատանքի նշան է: Շատ ձուկ բռնելը մեծ եկամտի նշան է: Երազում ձուկ ուտելը լավ նախանշան է, եթե ձուկը հում չէ: Երազում ձկներին կերակրելը թշնամիների հետ հաշտվելու նշան է:

# sergo 2018-07-06 16:10
Խնդրում եմ բացատրեք ինչ է նշանակում բույսի ցողունից ջարդելը, մի քանի ցողուն ջարդելը: Ցողուն ջար_
դողը այսպես կոչված հարազատներից է թուղթու գիր անող: Այս դեպքում ինչ եմ անելու որ չկրկնվի և ինչպես
առհասարակ նրանից ազատվել մենք ապրում ենք ընթհանուր բակում: Շնոհակալություն Ս. Սիմոնյան
E-mail
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել
# sergo 2018-07-06 16:12
Խնդրում եմ բացատրեք ինչ է նշանակում բույսի ցողունից ջարդելը, մի քանի ցողուն ջարդելը: Ցողուն ջար_
դողը այսպես կոչված հարազատներից է թուղթու գիր անող: Այս դեպքում ինչ եմ անելու որ չկրկնվի և ինչպես
առհասարակ նրանից ազատվել մենք ապրում ենք ընթհանուր բակում: Շնոհակալություն Ս. Սիմոնյան
E-mail
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում