livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

genԲազմաթիվ ընթերցողների խնդրանքով մենք կրկին անգամ զրուցեցինք խիրոմանտ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ: Այս անգամ կներկայացնենք մի թեմա, որը կոչվում է գենետիկ հանցագործություն, որի մասին շատ քչերը գիտեն եւ անգամ պատկերացում էլ չունեն` նույնիսկ աշխարհի մակարդակով:

- Աստղիկ ի՞նչ է իրենից ներկայացնում գենետիկ հանցագործությունը:

- Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ մի պատմություն, որը տեղի է ունեցել միացյալ նահանգներում 70-80-ական թվականներին: Ընտանիքի հայրը, երեկոյան աշխատանքից հետո մտնելով տուն, իր տան աշխատակցուհուն, ով խնամում էր երեխաներին, ուղարկում է տուն, որից հետո, առանց որեւէ պատճառի, սկսում է չորս երեխաներին ուղղակի մորթել` մասերի բաժանելով, որից հետո արյունոտ խոհանոցում նստում եւ շարունակում է հաց ուտել, թեյ խմել: Ինչ խոսք, այս պատմությունը եւ տեսարանը սահմռկեցուցիչ է, որն ուղղակի դժվար է պատկերացնել: Այդ մասին սկսեցին խոսել տարբեր լրատվամիջոցներ, քննադատության ենթարկեցին, սակայն դատական պրոցեսի ժամանակ այդ մարդասպանի դատապաշտպանը կարողանում է արդարացնել նրա արարքը` նշելով հետեւյալ խոսքրը, որ «իմ պաշտպանյալին ուղղված մեղադրանքը պետք է չեղյալ համարել, քանի որ գենետիկորեն իր մեջ ներմուծված է այն կոդը, որ նա պետք է սպանություն կատարեր»: Այսինքն` այդ տղամարդու մեջ արդեն գենետիկորեն ծրագիր էր դրված, որ նա պետք է սպանություն կատարի: Այդ դաժան դեպքից հետո ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ստեղծվեցին ֆոնդեր, կազմակերպություններ, որոնք սկսեցին լուրջ ուսումնասիրություններ կատարել գենետիկ հանցագործությունների հարցում:

- Բայց չե՞ք կարծում, որ նման արարք կատարողին կարելի էր պարզապես անմեղսունակ համարել եւ ուղարկել հարկադիր բուժման` հոգեբուժարանում:

gen1- Ոչ, նա անմեղսունակ չէր, բայց էլի մեղք չուներ, որ սպանություն էր կատարել, քանի որ այդ արարքը եղել է ծրագրավորված իր մեջ գենետիկորեն: Բայց չեմ կարող ասել, թե տվյալ փաստաբանի համար ի՞նչն էր հիմք հանդիսացել այդ մարդուն այդ կարգով պաշտպանելու համար: Ուսումնասիրություններին զուգընթաց, կենսաբանները, հոգեբանները եւ դաստիարակները միշտ հետաքրքրված են եղել մարդկային այս գծի մասին, այսինքն` թե ինչպիսի մարդիկ կարող են հանցագործներ լինել, կամ ինչից դրդված կարող են այդ քայլին դիմել: Այս առումով վերը նշված մասնագետները մշտապես գտնվել են վիճաբանությունների մեջ, այսինքն` մեկը գտնում է, որ ի ծնե մարդը կարող է լինել հանցագործ, մյուսը կարծում է, որ միջավայրն ու դաստիարակությունն է մարդուն դարձնում այդպիսին: Շատ երկրներում սկսեցին ուսումնասիրել նաեւ պատերազմերին մասնակցած եւ գաղութներում նստած հանցագործներին եւ ստացան շատ հետաքրքիր տվյալներ: Եվ ո՞րն էր դա: Բոլորսի համար քաջ հայտնի է, որ մարդն ունի 23 զույգ քրոմոսոմ եւ վերջին մեկ զույգը կամ իքս է, կամ իգրեկ, որը սաղմին դարձնում է կամ աղջիկ, կամ տղա: Եվ այն տղամարդիկ, ովքեր ունեն երկու իգրեկ, նրանք` որպես կանոն, բավականին հաղթանդամ են, IQ-ի թեստի արդյունքները շատ ցածր, եւ դեռ վաղ հասակից ձեռք են բերում սուպերմենի կոչումը: Այսինքն` նմանօրինակ մարդկանց մոտ հանցագործության առաջին տվյալներն արդեն կան, եւ, նրանք իրոք հայտնվում են գաղութներում: Այդ շրջանակներում ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվեցին նաեւ մարդիկ, ովքեր ունեին իքս իգրեկ-իգրեկով քրոմոսոմ, ովքեր կատարել էին ուղղակի մի սովորական գողություն եւ այն էլ` ստիպված: Այս ուսումնասիրությունների շուրջ առաջացած երկար վիճաբանությունների պատճառով այն դադարեցվեց, բայց անվտանգության դաշնային ծառայությունը կամ, այլ կերպ ասած, ամերիկյան ՖՍԲ-ն, մոտ 20 տարի առաջ ստեղծեց ֆոնդ, որը պետք է ուսումնասիրեր այս թեմաները: Սակայն ես, լինելով խիրոմանտ, պետք է ասեմ, որ իրականում ոչ թե մարդու մեջ գենետիկորեն է դրված հանցագործ լինելու փաստը, այլ այն ծրագրավորված է, քանի որ յուրաքանչյուրս գալիս ենք աշխարհ մի ծրագրով, իրականացնում այն եւ հեռանում: Կա ճշմարտությանը մոտ կանգնած մի բան, եւ կարելի է ասել, որ, այո, հանցագործությունները մարդը կատարում է գենետիկորեն, ապա ստացվում է, որ փաստացիորեն այդ ծրագիրը կա, եւ վերը նշված մարդասպանի դատապաշտպանը ինչ որ տեղ ճիշտ էր: Տվյալ դեպքում նա այդ արարքին տվեց գենետիկորեն անվանում, բայց փաստորեն այդ մարդու կյանքի ծրագրում կար այդ սպանությունը, ով անմեղսունակ չէր:

- Ինչպե՞ս կարելի է կատարել նման հանցանք եւ հետո գնալ եւ հանգիստ հաց ուտել, մի՞թե սա կարելի է նորմալ համարել:

- Ինչ խոսք, դժվար է պատկերացնել, սակայն կարող եմ ասել, որ դա ինչ որ տեղ նաեւ բնական է, որը հարցի մյուս կողմն է: Տվյալ դեպքում մենք խոսում ենք այն բանի մասին, որ այդ մարդու մեջ կար դրված այդ ծրագիրը, եւ նա կատարեց դա: Նա գտնվել է շոկային վիճակում եւ կարող էր նստել, հաց ուտել եւ, ինչու չէ, նաեւ վերլուծություն կատարել: Ճիշտ է, մեզ չեն հասել այն տվյալները, թե դեպքից հետո այդ տղամարդն ինչ վերլուծություններ է կատարել, բայց հավանաբար հենց փաստաբանն է նրա խոսքերից շատ բան քաղել եւ եզրակացություններ արել:

- Աստղիկ, ստացվում է, որ դուք մարդու ձեռքը կարդալուց կարո՞ղ եք հստակ ասել, թե նա հանցանք կկատարի, թե՞ ոչ:

- Այո, ձեռքը կարդալուց մենք տեսնում ենք, թե ինչ տենդենցներ ունի տվյալ մարդը, այսինքն` գենետիկորեն ինչ է ձեռք բերել` սկսած հիվանդություններից, վերջացրած հոգեբանական պոտենցյալ հնարավորություններով: Եվ այս առումով մենք ցանկացած մարդու կարող ենք զգուշացնել, որ քեզ մոտ կա այս հիվանության կամ գողության հակում: Վերջերս ես համակարգչով շատ հստակ տեսա հայտնի մարդասպան-մարդակեր Չիկատիլոյի ձեռքի գծերը, որը եթե կարդացած լիներ մի խիրոմանտ, հստակ կասեր, որ այս մարդն իր մեջ ունի սադիզմ, այլասերվածություն եւ այլն: Սակայն այնուամենայնիվ, եթե անգամ ձեռքի գծերի մեջ չլինեն այդ գծերը, որը հստակ խոսում է հանցանք կատարելու մասին, ապա միայն ձեռքի բութ մատի ձեւով կարելի է հասկանալ, որ նա մարդասպան է: Ինչ է ստացվում, եթե վերցնենք այն, որ համապատասխան ձեռքի գծերով կամ մատներով մարդն ունի մարդ սպանելու հակում, ապա ի՞նչ է սա` ծրագիր, ճակատագի՞ր, թե՞ պարզապես գենետիկորեն փոխանցված ինչ որ բան, սակայն բոլորովին պարտադիր չէ, որ նրա ծնողը մարդասպան կամ հանցագործ եղած լինի: Քանի որ մինչ այսօր ոչ ոք մինչեւ վերջ չի կարողանում պարզաբանել ու ասել, թե այս ծրագիրն ինչի կամ ում շնորհիվ ենք ստանում, դրա համար կան բայցեր: Այնինչ ես շատ լավ կարողանում եմ կարդալ յուրաքանչյուրի ձեռքի ափում, թե տվյալ մարդը հանցանք կատարե՞լ է, թե՞ կատարելու է: Նշեմ, որ գլխի գծի միջոցով կարելի է կարդալ կոնկրետ մարդասպանություների մասին, եւ եթե գլխի գծի վրա կա մոխրասեւագույն պուտիկ, ապա տվյալ անձն արդեն կատարել է մարդասպանությունը, իսկ եթե այդ պուտիկը դեռ կարմիր է, ապա սպասվում է, որ կկատարի: Եթե ետ վերադառնանք կենսաբաններին, հոգեբաններին ու դաստիարակներին, ապա տվյալ դեպքում եթե մարդն ունակ է կամ նախատեսված է, որ կարող է գողություն անել, ապա տվյալ դեպքում, ելնելով իրենց դաստիարակությունից, ընտանիքի հոգեբանական մթնոլորտից, վերջիներիս հանցանք կատարելը կարող է դիտվել ուրիշ երեւույթների մեջ: Չեմ խոսի անվանական, բայց մենք գիտենք բազում օրինակներ, թե ինչպես է այս կամ այն պաշոնյան  բռնվում կաշառք վերցնելու մեջ, եւ ի՞նչ տարբերություն` նա գողություն կատարեց, թե՞ կաշառք վերցրեց, դա նույն գողությունն է: Այսինքն` այդ հակումները շատ-շատ մարդկանց մեջ է նստած, եւ նրանց ձեռքը կարդալիս ասում եմ, որ դուք ունեք գողության կամ խարդախություն կատարելու հակումներ, իսկ երբեմն էլ նույնիսկ մի քանի հանցանքի տեսակներ կարելի է տեսնել մարդկանց ձեռքի մեջ:

- Մի հստակ արտահայտություն կա, որ մեզ է փոխանցվում մեր մեծերից, որոնք ասում են` դե գեների մեջ կար հանցագործություն կատարելը, որը փոխանցվել է կամ կփոխանցվի իրենց երեխաներին: Ի՞նչ է սա` նախատրամադրվածություն, թե՞ հենց այն, ինչ դուք նշում էիք ձեր խոսքում:

gen2- Գենը մի բան է, իսկ մարդու ծրագրում կամ ճակատագրում լինելը այլ բան է: Եթե գենետիկորեն է անցել, ապա բնականաբար նույնիսկ յոթ պորտ անց այն մեկի մոտ արտահայտվում է, որը մոլուցք է, որը պետք է տարբերել կլեպտոմանիայից (մարդ, ով սիրում է աննկատ բան գողաալ), եւ կլեպտոմանը կարող է լինել նույնիսկ շատ հարուստ մարդ, ով չունի ոչ մի բանի կարիք: Իսկ այն մարդիկ, ովքեր ուղղակի գողություններ են կատարում, դա կարող է լինել կարիքից դրդված կամ ավելի լավ ապրելու գայթակղությունից: Այս ամենը կարող է գենետիկորեն անցնել եւ անցնելով հանդերձ` կարող է երբեք գողություն չկատարեն, որտեղ մեծ ազդեցություն ունի ընտանիքի ու միջավայրի դաստիարակությունը, ուսումը եւ այլն: Բայց միեւնույն է, դա կարտահայտվի մեկ այլ տեղ, մեկ այլ ձեւով, օրինակ, լինելով գրասենյակի ղեկավար` կփորձի մի ամիս քիչ աշխատավարձ տալ, հնարավորինս գումարներ կլվանա եւ այլն: Եվ կարող է ուղղակի մարդու ծրագրում լինի այն, որ նա պետք է հանցանք կատարի, որովհետեւ նա թույլ մարդ է կամ ընկնում է ազդեցության տակ, որը, սակայն, կարող է լինել առաջին ու վերջին անգամ: Շատ հանցագործություններ կատարվում են պատահաբար, օրինակ` ես ունեի մի շատ կիրթ ու դաստիարակված ծանոթ, ով իր կնոջ հետ խոհանոցում պարզապես կատակելիս, երբ հրում է նրան, կնոջ ոտքը սայթաքում ընկնում է, եւ քունքը կպնելով սեղանի սուր անկյանը` տեղում մահանում է: Այդ տղային դատեցին` որպես մարդասպան, իսկ ես նրա ձեռքը դեռ վաղուց կարդացել էի ու գիտեի, որ մարդասպանության համար դատվելու է: Այս երիտասարդը դաժան եւ միտումնավոր հանցանք կատարող չէր եւ նույնիսկ նրա մեջ հակում չկար մադասպանության, սա արդեն ծրագիրն էր, որ խոսեց իր մեջ:

- Այսինքն` կա երկու գործոն` գեն եւ ծրագիր, որոնց համադրությունը ձեւավորում է մարդու ճակատագի՞րը:

- Այո, ասեմ ավելին, այն, ինչ որ նախատեսված է ծրագրով, դա շատ ավելի դաժան է, քան այն, ինչ կա գենետիկորեն: Իսկ եթե կա ծրագիրն ու գենը իրար հետ, ապա դա անխուսափելի է: Ծրագրի դեպքում ես շատ ժամանակ զգուշացնում եմ, եւ եթե իմ դիմացինի IQ-ն բարձր է եւ ունակ է խորը մտածելու, ապա զերծ է մնում նման բաներից: Բայց, ինչ խոսք, ամենասարսափելին գենետիկ հանցագործն է, եւ գենը պահանջում է ամեն ինչի խիստ ի կատար ածումը:

- Իսկ ինչի՞ կարող է բերել գենը:

- Կարման եւ ճակատագիրը թերեւս նույն բանն են, քանի որ երկուսն էլ ճակատագիր են կոչվում, բայց կարման մի փոքր այլ բան է: Վիտիլիգո հիվանդությունը կամ, այլ կերպ ասած, մաշկի գունատությունը կապված կարմայի հետ: Այսինքն` պարտադիր տվյալ անձի նախնիներից որեւէ մեկը կամ իքնասպան է եղել կամ իր դրդմամբ մեկ այլ անձ է ինքնասպան եղել, որի արդյունքում նրա հետագա սերնդի ներկայացուցիչներից որեւէ մեկի մոտ  առաջանում է Վիտիլիգո հիվանդությունը: Իմ այցելուներից մեկը, ով ուներ այդ հիվանդությունը, նա, ուսումնասիրելով իր նախնիների կյանքը, բացահայտել էր, որ իր պապիկը, լինելով ռազմական բժիշկ, նրա ոչ ճիշտ աղտորոշումը ինքնասպանության էր հասցրել երիտասարդ զինվորին: Իսկ իմ այցելուն իմ խորհրդով այդ հիվանդությունը հաղթահարեց` օր ու գիշեր եկեղեցի այցելելով ու աղոթելով: Նա այդ կերպ մաքրեց իր նախնիների մեղքը իր վրայից, այսինքն` տվյալ դեպքում նա մաքրեց իր կարման: Այդ կարմա հասկացողությունը մեր նախնիների սխալներն ու մեղքերն են, որոնք գալիս եւ տեղավորվում են մարդու կյանքի ծրագրում, որը դառնում է մի անխուսափելի բան:

«ՕՐԵՆՔԸ ԵՎՍ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ»

 

- Այդ դեպքում, ռազմաճակատում երբ սպանում են թշնամուն, սա ինչ է` կրկին ծրագի՞ր, թե՞ գենն է գլուխ  բարձրացնում:

- Տվյալ դեպքում մենք գործ ունենք զինվորի կողմից կատարած սպանությունների հետ, այլ ոչ թե միտումնավոր մարդասպանության հետ: Ճիշտ է, նույն մարդասպանն էլ կարող է զենքով սպանություն կատարել, բայց ձեռքի գծի մեջ դրանք տարբեր բաներ են, եւ նրանցից մեկը օրենքը շրջանցած մարդասպան է, իսկ մյուսն օրինական, քանի որ զինվոր է եւ պաշտպանում է մեզ եւ հայրենիքը: Ուզում եմ անպայմանորեն նշել, որ այսօր ամբողջ Եվրոպայի կրիմինալիստները ուսումնասիրում են խիրոմանտիա գիտությունը` շատ լավ հասկանալով, որ ճիշտ կլինի մարդկանց ձեռքն ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչում է կայանում սպանությունների ու հանցագործությունների դրդապատճառները: Այստեղից հետեւություն, որ օրենքը եւս պետք է մտածի մարդկանց ճակատագրերի մասին:

gen4- Շատ հաճախ ասում են, որ սուտ խոսելը եւս հանցանք է, բայց երբեն ասում են նաեւ, որ այն իրավիճակներ է փրկում. ի՞նչ կասեք մասին:

- Եթե մարդը սուտ խոսելը դարձրել է իր համար կենսական պահանջ եւ առանց դրա չի պատկերացում, ես դա մոլուցք եմ համարում, հիվանդություն: Սուտը հարաբերական հասկացողություն է, եւ չկա մի մարդ, որ սուտ չխոսի: Օրինակ, եթե մեկն ինձ համար այդքան էլ գեղեցիկ չէ, բայց ես նրան սիրելով կամ հարգելով ասում եմ, որ դու գեղեցիկ ես, ես չեմ կարծում, որ ես սուտ խոսեցի, բացի այդ, տվյալ դեպքում կա նաեւ ճաշակի հարց, քանի որ մեկի համար գեղեցիկ ես, մյուսի համար` ոչ: Իսկ այն մարդիկ, ովքեր սուտ են խոսում պաշտպանվելու համար, ապա տվյալ դեպքում նրանց այդքան էլ պետք չէ ստախոս համարել, որովհետեւ իր ընտանիքում կամ շրջապատում չի ընկալվում, կամ չեն հարգում տվյալ մարդու ցանկությունները, որի պատճառով նա դիմում է ստելուն: Տվյալ դեպքում մեղավոր է շրջապատը, ընտանիքը, եւ բավական է նա ընկնի մեկ այլ միջավայր եւ դառնա այնպիսին, ինչպիսին որ կարող էր լինել սկզբում: Բայց, ինչ խոսք, սուտը եւս հանցագործություն է, եւ չմոռանանք, որ դատարաններում նշվում է, որ սուտ վկայություն տալու համար կենթարկվեք քրեական պատասխանատվության: Բացի դրանից, երբ մեզ ստում են, մեր առաջին ռեակցիան վիրավորանքն է, իսկ հետագայում` անվստահությունն է ստախոսի նկատմամբ:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում