ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

nerknazgestԻ սկզբանե ներքնազգեստ արտահայտություն գոյություն չի ունեցել: Կանայք վերնահագուստի տակից հագել են բամբակե «սպիտակեղեն»: Բնակնաբար այն չէր կարող ծառայել հրապուրանքի համար: Կանայք կարեւորել են միայն «սպիտակեղենի» որակը: Ներքնազգեստ կրելիս  նրանք կարեւորել են հարմարավետությունը եւ միեւնույն ժամանակ շտկել մարմնի ոչ այդքան գրավիչ հատվածները:

Օրինակ՝ հնում հույն կանայք կրել են «apodesme» ոչ լայն ժապավեն, որը փաթաթել են կրծքի ներքեւի հատվածում: Հետագայում այն ավելի կատարելագործվեց եւ ստացավ «mastodeton»  անվանումը: Այնուհետեւ եվրոպական երկրների տարբեր կանանց կողմից այն հաճախակի օգտագործվեց` ստանալով «Mamillare», «Fascia», «Capitium», «Toenia» անվանումները: «Fascia»-ն օգտագործել են կրծքի մեծացման դեմ, «Mamillare»-ն` փարթամ կուրծքը հավաքելու համար: Իսկ ահա «Capitium»-ը կուրծքը ուղղակի արտահայտիչ դարձնելու համար, որի արդյունքում էլ առաջացավ կորսետը, որը թույլ տվեց կանաց դեկոլտեի միջոցով առավել գայթակղիչ դարձնել ու ներկայացնել մարմնի կառուցվածքն ու գեղեցկությունը: Դարեր անց, երբ կանայք սկսեցին ձգտել առավել փոքր կուրծք ունենալ, դրա լուծումն էլ գտան:

Միայն 18-րդ դարի կեսերից սկսվեց ներքնազգեստի պատմությունը: Այդ ժամանակաշրջանում ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք սկսեցին կրել մարմինն ընդգծող վերնաշապիկներ: Կապիչներով կորսետներին փոխարինելու եկան ամրակները: 19-րդ դարում նոր միայն կանայք սկսեցին կրել իրանն ընդգծող կորսետներ: Այդ ժամանակահատվածում էլ ստեղծվեց այդ գայթակղիչ հագուստը, իսկ ներքնազգեստ հետաքրքիր արտահայտությունն էլ սկսվեց առավել հաճախ շրջանառվել: Հետագայում տարբեր դիզայներներ իրենց լուծումները առարջարկեցին ներքնազգեստներին առավել գրավիչ, հարմարավետ եւ ինքնատիպ դարձնելու համար:

ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Ոչ վաղ անցյալում՝ ընդամենը երկու տասնամայակ առաջ, Հայաստանում ներքնազգեստներից առավել հայտնիներից կարող ենք նշել «կամբինացաները»: Խորհրդային Միության տարիներն այն համարվում էր հայ կնոջ ներքնահագուստերից առավել նորաձեւը: Չկար այնպիսի մի կին, որ չունենար այդ ներքնազգեսի տարբեր գույներն ու չափսերը, որը իր հարմարավետությամբ ու տեսակով հայ կանանց սիրելին էր: Մեր օրերում «կամբինացաները» փոխարինելու եկան շապիկները: Ճիշտ է, հայ կինը փոքր ինչ դժվարությամբ հրաժարվեց այդ ներքնազգեստից, բայց առավել գրավիչ ու գայթակղիչ ներքնազգեստերն ստիպեցին դեմ գնալ այդքան սիրված ներքնաշորին:

Անցել են այն ժամանակները, երբ հայ կինը կարեւորություն չէր տալիս ներքնազգեստի գեղեցկությանը: Բացի գեղեցկությունից, այն նաեւ պետք է լինի հրապուրիչ եւ հետաքրքիր: Անգամ այս հարցում կրկին հայուհիները կարեւորում են բրենդային լինելու հանգամանքը: Շատ հայտնի ու սիրված նորաձության տներ ամեն տարի ներկայանում են տարբեր տեսակի ներքնազգեստների հավաքածուներով, որտեղ ցանկացած տարիքի ու չափսի կին, աղջիկ կարող է իր ներաշխարհին հարմար ներքնազգեստ ընտրել: Բնականաբար հայուհիներն էլ աշխարհահռչակ ու սիրված բրենդներից ընտրում են իրենցը: Գուցե տարօրինակ հնչի, բայց այս հարցում նաեւ անմասն չեն մնում տղամարդիկ, որոնք հարմար առիթի դեպքում անպայման իրենց սիրելիի համար փորձում են մի որեւ նորաձեւ ներքնազգեստ նվիրել: Եվ եթե նախկինում կինը ներքնազգեստ ընտրելիս միայն մտածում էր իր հարմարավետության մասին, ապա մեր օրերում արական սեռի կարծիքն ու գնահատակն այս դեպքում եւս շատ կարեւոր է:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Հ.Գ. Այսօր, հայ կնոջ ներքնազգեստներում կարելի է գտնել զանազան եւ միեւնույն ժամանակ նաեւ տարօրինակ ներքնաշորեր, որոնց առկայությունն ու անհրաժեշտությունը հայ կնոջը դարձնում է առավել ցանակալի: