livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

sedadՉնայած վերջին տարիներին չի կայացել «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը, սակայն Հայաստանում միշտ էլ գեղեցկուհիները շարունակել են զբաղվել մոդային աշխատանքով: Այսուհետ այս խորագրի ներքո «Զարուհու» ընթերցողներին կներկայացնենք բոլոր ժամանակների գեղեցկուհիներին ու նրանց ճակատագրերը: Այս անգամ զրուցեցինք ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆԻ հետ, ով 2011 թվականին Իսպանիայում կայացած «Best Model Of  the wold» գեղեցկության մրցույթում արժանացավ «Best model of the wold» եւ «Best body» մրցանակներին:

-Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել մոդելային աշխատանքով:

- Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ Ռուս-հայկական պետական համալսարանը, այժմ շարունակում եմ ուսումս Ասպիրանտուրայում: Նաեւ պրոֆեսոնալ պարուհի եմ, վեց տարի առաջ «G.S» դիզայներական ստուդիայի կողմից ստացա առաջարկ` մասնակցելու նորաձեւության ցուցադրության, ես էլ համաձայնեցի եւ այդպես ստացա առաջարկը առաջարկի հետեւից:

- Հայաստանում շա՞տ համագործակցություններ ես ունեցել:

- Աշխատել եմ երեւանյան լավագույն ամսագրերի հետ: Աշխատել դիզայներներ «EL SI»-ի, Արամ Նիկոլյանի, Վահան Խաչատրյանի, Ֆաինայի, Վերոնիկա Մայեսկի եւ շատերի հետ: Նկարահանվել 15-ից ավելի տեսահոլովակներում եւ երկու գովազդում: Իսկ Հայաստանից դուրս 2011 թվականի սեպտեմբերի 3 ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած «Best Model Of  the wold»-ում գրավեցի առաջին տեղը եւ արժանացա «Best body» տիտղոսին:

- Ի՞նչ տարբերություններ կան հայկական եւ եվրոպական մոդելային շուկաների միջեւ:

sedaa- Հա­յաս­տա­նում կա պրո­ֆե­սո­նալ եվ բա­րո­յա­կան նոր­մե­րի իս­պառ բա­ցա­կա­յու­թյուն: Եվ­րո­պա­յում չկա ԴԵ­ԼԻ­ՏԱՆ­ՏԻԶՄ…Հա­յաս­տա­նի եվ Եվ­րո­պա­յի տար­բե­րու­թյու­նը նո­րա­ձե­ւու­թյան շրջա­նակ­նե­րում եւ առ­հա­սա­րակ «Ֆե­շի­ոն Ինդ­րուստ­րի­ա­յում» ան­հա­մա­մա­տե­լի են: Մեզ մոտ չկան նո­րա­ձե­ւու­թյան շա­բաթ­ներ, հա­մա­պա­տաս­խան վար­ձատ­րու­թյուն կա­տա­րած աշ­խա­տան­քի դի­մաց, եւ առ­հա­սա­րակ մո­տե­ցու­մը այս ամե­նին շատ ան­լուրջ է: Հա­յաս­տա­նում ամեն երկ­րոր­դը մո­դել է կամ մո­դե­լա­վո­րող: Չկա մրցակ­ցու­թյուն, չկա եւ պրոգ­րես: Մո­դել աս­վա­ծը խե­ղա­թյու­րել է, ով կա­րող է, եւ ինչ­պես կա­րող է:

- Ու­նե՞ս ինչ-որ բա­նա­ձեւ, որով կա­րե­լի է փո­խել հայ­կա­կան մո­դե­լա­յին շու­կան դե­պի լավ կողմ:

- Այն, ին­չը վե­րա­բե­րում է ար­վես­տին, չի կա­րող բա­նա­ձեւ ու­նե­նալ: Այն, ինչ շատ գու­նա­վոր է եւ ամոր­ֆա­յին, պետք է պար­զա­պես զգալ եւ ձու­լել այդ ամե­նին: Այն, ին­չին ես ձեռ­նա­մուխ եմ լի­նում, նույ­նիսկ եթե սկսում եմ սի­րո­ղա­կան մա­կար­դա­կից, ապա ան­պայ­ման հասց­նում եմ պրո­ֆե­սո­նալ դաշտ, վառ ապա­ցույց եղավ հաղ­թա­նակս մի­ջազ­գա­յին մրցույ­թում:

- Ի՞նչ փո­խեց քո կյան­քում Իս­պա­նի­ա­յի հաղ­թա­նա­կը: 

- Հաղ­թա­նակն ուղ­ղա­կի գնա­հա­տա­կանն էր իմ նա­խորդ տա­րի­նե­րին կա­տա­րած աշ­խա­տան­քի: Մրցույթն ինձ տվեց հնա­րա­վո­րու­թյուն աշ­խա­տել շատ պրո­ֆե­սի­ո­նալ մարդ­կանց հետ, որից հե­տո ստա­ցա շատ հե­տաքր­քիր գործ­նա­կան առա­ջարկ­ներ:

sedac- Իսկ այդ առա­ջարկ­նե­րի հա­մար կլքե՞ս Հա­յաս­տա­նը:

- Մի­ան­շա­նակ սա այն աս­պա­րեզն է, որ պետք է շտա­պել եւ որո­շում­ներ ըն­դու­նել արագ, քա­նի որ մրցակ­ցու­թյու­նը Եվ­րո­պա­յում շատ մեծ է:

- Կա՞ն պա­հեր, երբ ու­զում ես վերջ­նա­կա­նա­պես լքել աս­պա­րե­զը:

- Հի­աս­թա­փու­թյուն­ներն ինձ հա­մար չեն: Ես հաս­տա­տուն քայ­լե­րով միշտ փոր­ձում եմ հաս­նել այն ամե­նին, ինչն ինձ հա­մար շատ կա­րե­ւոր է: Խոչն­դոտ­ներն ինձ ավե­լի են ոգե­ւո­րում:

- Հա­յաս­տա­նից դուրս ո՞ր դի­զայ­ներ­նե­րի հետ կցա­նա­կա­նաս աշ­խա­տել:

- Սա այն աս­պա­րեզն է, որ­տեղ ընտ­րո­ղի դե­րում դի­զայ­ներն է: Ու­րիշ հարց է, թե ինչ կցան­կա­նա­յի գո­վազ­դել: Կցան­կա­նա­յի գո­վազ­դել հայտ­նի նո­րա­ձե­ւու­թյան տնե­րի լո­ղազ­գեստ­ներ, ներք­նազ­գեստ­ներ:

-Գե­ղե­ցիկ լի­նե­լը շատ հա­ճախ ստեղ­ծում է խոչն­դոտ­ներ, հա­ճախ նա­եւ լու­ծում խնդիր­ներ: Կպատ­մե՞ս քո կյան­քում տե­ղի ու­նե­ցած նման դեպ­քե­րի մա­սին:

- Իհար­կե ար­տա­քի­նը շատ դեպ­քե­րում կա­րող է լի­նել որո­շիչ գոր­ծոն: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, այս հար­ցում կա­րե­ւոր է ոչ թե քո ան­ձի ըն­կա­լու­մը եւ մո­տո­ցու­մը կողմ­նա­կի ան­ձի կող­մից, այլ այն, թե դու ինչ­պես ես կա­ռա­վա­րում իրա­վի­ճա­կը: Այ­սինքն` գե­ղեց­կու­թյուն գու­մա­րած ին­տե­լեկտ, եւ հնա­րա­վո­րինս կա­րե­լի է շրջան­ցել չար մարդ­կանց պար­զու­նակ թա­կարդ­նե­րը:


Զրու­ցեց ՏԱ­ԹԵՎ ՀՈ­ՎԱ­ԿԻ­ՄՅԱ­ՆԸ

{ignitegallery 15}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում