LilitԻնչու՞ ենք մենք միշտ հետաքրքրվում միայն հայտնի և հաջողակ մարդկանցով` մորանալով, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք աննկատելի և շատ զուսպ կատարում են ամենօրյա դժվար և անշնորհակալ գործ` գեղեցկացնելով մեր ամենօրյա կյանքը և ստեղծելով կանացի գեղեցկություն:

Լիլիթ Գևորգյանը 10 տարուց ավել վարսահարդարման բնագավառում "կառուցում է" մի աշխարհ, որը կոչվում է ԻՐԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ: Այսօր մենք կվարենք նրա հետ բլից-զրույց:

– Դուք ունեք 10-ից ավել դիպլոմներ` "Ռայ Սթայլ", "Լիզա", "Վելլա" և այլն: Համոզվա՞ծ եք, որ նվիրում եք կանանց գեղեցկություն, թե այդ ամենը միայն աշխատանք է, գումար վաստակելու միջոց:

–    Ոչ, ես հավատում եմ, որ օգնում եմ ստեղծել իրական գեղեցկություն: Մի անգամ ես ստեղծեցի մի հրաշագործություն` մի շատ տգեղ հարսիկին դարձնելով ամենահմայիչ "հարսնացու": Չե՞ք հավատում, կարող եմ ցույց տալ նկարները. մինչև հարսանիքը, հարսանիքից հետո: Բոլորը ապշած էին` չէին հավատում, որ կարելի է այդպես կերպարանափոխել աղջկան` իհարկե մեկ օրով, երևի...

Սկսենք մեր բլից-հարցազրույցը.

–    Ամենահետաքրքիր դեպքը:

–    Մի անգամ տարեց մի կին կտրվածքից հետո, որը տևեց 30–40 րոպե, երբ ես նրան մոտեցրեցի հայելուն` լաց եղավ հուզմունքից… Մի անգամ էլ, մի  հաճախորդ կտրուկ հրաժարվեց իմ սպասարկումից` պատճառաբանելով, որ ես երեխա եմ, և որ նա չի կամենում, որ իրեն սպասարկի անչափահասը: Զվարճալի իրականություն:

–    Ամենաառաջին կտրվածքը:

–    Կարճ կտրվածք էր` իմ ընկերուհու մայրիկի մազերը:

–    Ամենաառաջին վիզաժը:

–    Հրանուշ Եղոյանի ստուդիայում: Ինձ թվում էր, որ դա շատ հեշտ էր, բայց իրականում` շատ դժվար:

–    Ամենայուրահատուկ հաճախորդը:

–    Իմ հիշողության մեջ տպավորվել է ֆրանսերեն լեզվի մի դասախոս, որը չէր հասկանում  կամ գիտակցում, թե ինչ է ուզում` կարճ, երկար, գանգուր, թե ուղիղ մազեր…

–    Ամենահաճելի հաճախորդը:

–    Իմ հաճախորդների 80%-ը հաճելի անձնավորություններ են: Չգիտեմ` ինչով է դա բացատրվում`էներգետիկ դաշտով, թե երկկողմանի ներդաշնակությամբ:

–    Ամենադժվար օրը:Lilit1

–    Իմ ջահել ամուսնու մահը:

–    Ամենաերջանիկ օրը:

–    Իմ որդու` Արշակի, ծնունդը:

–    Շաբաթվա ամենասիրելի օրը:

–    Չորեքշաբթին` իմ ազատ օրը, որը ես կարող եմ անցկացնել իմ սիրելի որդու հետ…

–    Ամենամեծ երազանքը:

–    Ունենալ իմ սեփական գեղեցկության սրահը, իսկ անձնական կյանքում, որ որդիս հասնի մեծ հաջողությունների:

–    Կյանքում ամենագլխավորը:

–    Առողջությունը:

–    Ամենամեծ զարմանքը:

–    Իմ հաճախորդները զարմացնում են ինձ ամեն  օր:

–    Ամենամեծ սերը:

–    Իմ կարծիքով, դեռ առջևում է:

–    Ամենազվարճալի օրը:

–    Շատ տխուր էի այդ օրը: Ընկերուհիս որոշեց ինձ մի քիչ զվարճացնել: Ուշ երեկո էր: Նա տարավ ինձ մի այգի, որտեղ կարուսելներ կային: Ամեն ինչ փակ էր, բայց նա համոզեց աշխատողին միացնել կարուսելը: Երեսուն րոպե մենք մեն-մենակ պտտվում էինք: Իմ կյանքում երբեք նման զվարճություն, խենթություն չէր եղել:

–    Ամենահետաքրքրիր գիշերը:

–    Իմ գիշերային հետաքրքրությունները նորից կապված են իմ մասնագիտության հետ: Եղել են օրեր, երբ գիշերներն էլ եմ աշխատել:

–    Ամենասիրելի քաղաքը:

–    Իհարկե, Երևանը:

–    Ամենաերազելի  քաղաքը, երկիրը:

–    Փարիզը:Lilit0

–    Ամենասիրելի պարֆումը:

–    Դիոր, Շանել:

–    Ամենասիրելի գիրքը:

–    Կոելիո` "11 րոպե":

–    Ամենասիրելի ֆիլմը:

–    Սովետական կատակերգությունները, ֆիլմ` "Խաթաբալա":

–    Ամենասիրելի դերասանը:

–    Մհեր Մկրտչյանը:

–    Ամենասիրելի դերասանուհին:

–    Սվետլանա Գրիգորյանը:

–    Ամենասիրելի երգիչը:

–    Վլադիմիր Մելադզեն:

–    Ամենասիրելի երգչուհին:

–    Ջենիֆեր Աուսեն:

–    Ամենասիրելի ասացվածքը:

–    "Գորոզ մ՛ի եղիր, եղի՛ր հպարտ" Պարույր Սևակ:

                                                                 Զրույցը վարեց Մարինա Ավագյանը


Լիլիթ Գեւորգյանի աշխատանքները


{ignitegallery 16}