Tato7Մայիսի 27-ին Նկարիչների միությունում տեղի ունեցավ դիզայներ մոդելավորողների մագիստրոսական թեզի եւ դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը: Թեման՝ «Bon Voyage» Ճանապարհորդությունն էր: Մոդելավորողներն իրենց աշխատանքներում պետք է ներկայացնեին մի կերպար, որը  միշտ ճանապարհորդում է, եւ ստեղծել հագուստներ, տարբեր իրավիճակների համար: Հագուստի մոդելավորող, դիզայներ` ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ «Զարուհու» հետ զրույցում անկեղծացավ, որ փորձել էր ամեն ինչ անել, որպեսզի ներկայացված կերպարներն իրենց զգան հարմարավետ եւ, միեւնույն ժամանակ, ոճային: Բայց, ի տարբերություն մյուս դիզայներների դիպլոմային աշխատանքների, Տաթեւիկ Ավետիսյանի հավաքածուն նախատեսված էր արական սեռի ներկայացուցիչների համար:

tato4Ամսագրի ընթերցողներին արդեն հայտնի է, որ Տաթեւիկի նախորդ հավաքածուն էլ էր նախատեսված տղամարդկանց համար: Մոդելավորողի «Onze» ապրանքանիշն արդեն փոքրիշատե ճանաչված ու սիրված բրենդ է, որն այս անգամ էլ համոզված ենք հայ երիտասարդների մեծամասնությանը հաստատ դուր կգա:

Ինչպես նախորդ զրույցում նշել էր երիտասարդ դիզայներ Տաթեւիկը. «Իմ բրենդը բոլոր այն տղամարդկանց համար է, ովքեր իրենց համարում են երիտասարդ, եւ ում համար հագուստն ավելին է, քան մարմինը ծածկելու միջոց»:

tato2Հավատարիմ մնալով իր նշանաբանին, երիտասարդ մոդելավորողն այս անգամ էլ պատրաստել էր անակնկալ: Տաթեւիկի հավաքածուն բաղկացած էր վեց մոդելից, որոնցից մեկը՝ մանկական: Հավաքածուում նախատեսված հագուստները աշուն-ձմեռ շրջանի համար էին: Եվ ինչպես երիտասարդ մոդելավորողը հավաստեց, դեռ շարունակում է ցուցադրությունից հետո էլ դրական արձագանքներ լսել:

- Կարո՞ղ ես առանձնացնել մի քանի դիզայներների, որոնք նույնպես ներկայանալով իրենց դիպլոմային աշխատանքներով, նորություն եւ ինքնատիպություն էին թելադրում:

- Ճիշտն ասած, ցուցադրության ընթացքին գրեթե չեմ հետեւել: Անուններ առավել եւս չեմ կարող տալ: Ընդամենը մի քանի աշխատանքներ հաջողվեց տեսնել, որոնք շատ տարբեր էին, կային ե՛ւ բավականին ուժեղ հավաքածուներ, ե՛ւ ոչ այդքան հաջողվածներ:

tato- Այս անգամ նկատեցինք, որ հիմնական շեշտադրությունը դրել էիր աքսեսուարների վրա: Կա՞ր այնպիսի աքսեսուար, որը նաեւ կարող է կրել իգական սեռի ներկայացուցիչը:

tato1- Ճիշտ նկատեցիք, այս անգամ շեշտը դրել էի աքսեսուարների վրա: Հագուսները փոքր-ինչ երկրորդական պլան էին մղվել: Կոշիկների եւ պայուսակների վրա կային նաեւ ասեղնագործված հատվածներ, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք էին: Ինչպես նաեւ շապիկների վրա օգտագործել եմ «Ճանապարհորդություն» թեմայով լուսանկարներ, որոնք նախապես նկարել էին երեխաները: Պիտի ասեմ, որ բազմաթիվ նկարներից ընտրվել են երկուսը: Մեր օրերում նորաձեւությունը այնպիսի փուլում է գտնվում, որ հնարավոր է կրել ամեն ինչ, եթե համապատասխանում է տվյալ անձնավորության ոճին եւ կերպարին: Unisex ոճի հագուստը նույնպես շատ ակտուալ է:tato5 Այնպես որ, բոլոր պայուսակներն էլ կարող են կրել նաեւ իգական սեռի ներկայացուցիչները: Բայց, կցանկանայի առանձնացնել տղամարդու ձեռքի փոքրիկ նարնջագույն պայուսակը, որն այդքան էլ լավ արձագանք չունեցավ արական սեռի ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ պատճառը վառ գույնի մեջ էր կայանում:

- Հայաստանում վերջին շրջանում նկատվում է, որ նորաձեւության ասպարեզում նոր սերունդն առանձնանում է ասելիքով ու համարձակությամբ: Արդյոք մոտ ապագայում հնարավո՞ր է, որ մեր դիզայներներն էլ համաշխարհային ճանաչման հասնեն:

- Այո, վերջին տարիներին բավական նոր անուններ եմ ինձ համար բացահայտել, որոնց, իրոք, շատ մեծ ապագա է սպասվում: Ունեն շատ հետաքրքիր ճաշակ եւ առանձնահատուկ ոճ: Կարծում եմ, տարիներ անց մեր հայրենակիցների շրջանում կվերանա անվստահությունը «տեղական ապրանք» ասվածի նկատմամբ եւ մեծ հաճույքով կկրեն հայ մոդելավորողների հագուստը: Մեծ հույսեր ունեմ, որ ինչ որ ժամանակ հետո Հայաստանի սահմաններից էլ դուրս կգանք:tato6

- Ի՞նչ անելիքներ եւ ծրագրեր ունես մոտ ապագայում:

- Ցանկություն ունեմ ուսումս շարունակել Փարիզում: Իսկ նորաձեւության ասպարեզում հետագա ծրագրերս՝ ապագան ցույց կտա:






Զրուցեց՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ