livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

koshik0Գեղեցիկ քայլվածք ունենալու համար կարեւոր նախապայման է կրել ճիշտ ու հարմարավետ կոշիկներ: Նորաձեւության հայտնի տների կոշիկի դիզայներները  2012-2013թթ. աշուն-ձմեռ հավաքածունների համար մտածել են, որ նախատեսված կոշիկները ոչ միայն պետք է արտաքնապես գեղեցիկ եւ նուրբ լինեն, այլ նաեւ՝ դիմացկուն: Իսկ ահա կանացի երկարաճիտ կոշիկները վաղուց դուրս են եկել այն հասկացողությունից, որ պետք են կնոջը միայն ջերմություն ապահովելու համար: Նրանք արդեն դարձել են ձմեռային աքսեսուար, կնոջ ոտքը ընդգծելու եւ առավել արտահայտիչ դարձնելու համար:  2012-2013թթ. երկարաճիտ կոշիկները նորաձեւ լինելու համար պետք է անպայման ունենան որեւէ աչքի ընկնող ատրիբուտ: Այս եղանակին բարձրակրունկ կոշիկները կրկին նորաձեւ են համարվում: Շատ խիստ դասական, հետաքրքիր լուծումներով եւ ատրիբուտներով երկարաճիտ կոշիկները նույնպես կգեղեցկացնեն եւ կընդգծեն ձեր ոտքերը: Կարելի է ասել, որ աշնանը հայ կանայք եւ աղջիկները չեն հրաժարվի իրենց կողմից շատ սիրելի բարձրակրունկ կոշիկներից:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ,  ԵՐԲ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ ՊԵՍ  ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԼԻՆՈՒՄ»

koshikԵրգչուհի ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ խոստովանում է. «Կոշիկներս հիմնականում նույն ոճի մեջ են: Սիրում եմ շատ բարձրակրունկ կոշիկներ, նաեւ սիրում եմ «բալկա» ասվածը եւ սպորտային կոշիկներ: Կոշիկներս երբեք հատուկ չեմ համադրում պայուսակիս հետ: Ինձ համար պարտադիր պայման չէ, որ պետք է նույն գույնի լինեն պայուսակն ու կոշիկները: Ճիշտ հակառակը՝ չեմ սիրում, երբ գերազանցիկի պես ամեն ինչ ճիշտ է լինում»: Բարձրակրունկ կոշիկներ նախընտրող երգչուհին կոշիկ գնելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում, որ կոշիկը հարմար լինի ոտքին. «Հակառակ դեպքում չեմ գնի, որքան էլ գեղեցիկ լինի: Ես ոտքի վրա բավականին երկար ժամանակ եմ անցկացնում՝ շատ եմ քայլում, այդ պատճառով ընտրում եմ հարմարավետ կոշիկ: Առօրյայում հիմնականում հագնում եմ ցածրակրունկ կոշիկներ՝ բալիկներ կամ բոթասներ: Սակայն, այդ դեպքում էլ կոշիկը պետք է հարմար եւ հանգիստ լինի: Բեմում հագնում եմ բարձրակրունկ կոշիկներ, բայց նույնիսկ բեմի համար կոշիկ ընտրելիս անպայման այն պետք է հարմար լինի ոտքիս: Քանի որ յուրաքանչյուր համերգիս մի քանի ժամ ոտքի վրա եմ լինում»: Ինչպես պարզեցինք, Անուշիկի պահարանում կան նույն կոշիկից մի քանի գույների. «Կոշիկներ շատ ունեմ պահարանումս, շատ են «բալետկաներն» ու բոթասները, չեմ կարող հաշվել, թե քանիսն են: Նախապավություն տալիս եմ սեւ կոշիկներին, քանի որ նրանք ավելի պրակտիկ են եւ կարելի է կրել տարբեր հագուստների հետ: Շատ վառ գույնի կոշիկներ չեմ սիրում, հիմնականում մուգ գույների մեջ են»: Երգչուհին արդեն հասցրել է այս եզանակի համար գնումներ անել. «Մի քանի գույնի սպորտային կոշիկներ եմ գնել, նույնիսկ ձմեռվա համար՝ մորթիով»: 

ԿԵԴԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ  DJ ՎԱԿՑԻՆԱՆ

koshik-1Շիկահեր DJ ՎԱԿՑԻՆԱՆ՝ ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նույնպես կեդերի սիրահար է. «Երբեմն էլ դասական կոշիկներ եմ հագնում: Կոշիկների ու պայուսակի համադրությունը կախված է ոճից, բայց, փորձում եմ մաքսիմալ համադրել, թե՛ գունային առումով, թե՛ ոճային: Կոշիկ գնելիս ուշադրություն եմ դարձնում հարմարվետությանը, քանի որ ես շատ եմ քայլում»: «Արուսիկի պահարանում կգտնեք շուրջ երեսունհինգ կոշիկ, որոնցից քսանը կեդեր են»,- ասում է կարմիր շրթներկով հայտնի DJ-ը եւ հավելում. «Սիրում եմ սպիտակ, սեւ, կարմիր, շագանակագույն կոշիկներ»: Ի դեպ, Արուսիկի վերջին գնած կոշիկը եղել է բարձրակրունկ, որը վերջինս պատրաստվում է հագնել Ամստերդամում կայանալիք համերգին: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ  ԴԱՐՁՆՈՒՄ ՆԱԵՎ ԱՐԺԵՔԻՆ

koshik2Երգչուհի ԳՈՀԱՐ ՋԱՎՈՒԿՑՅԱՆԸ խոստովանում է, որ նախապատվությունը տալիս է բարձրակրունկ կոշիկներին: Եւ, ի տարբերություն Անուշիկ Ալավերդյանի, երգչուհին փորձում է համադրել կոշիկներն ու պայուսակը. «Բնականաբար փորձում եմ, եթե անգամ գույնով էլ չէ, ապա որեւիցե դետալով եւ ոճով համապատասխանեցնում եմ կոշիկը պայուսակին: Կոշիկ ընտրելիս ուշադրություն եմ դարձնում նախ արտաքին տեսքին, հետո՝ հարմարավետությանը, քանի որ երկար ժամանակ եմ անցկացնում բարձրակրունկ կոշիկի վրա: Դրա համար կոշիկը պետք է մաքսիմալ հարմար լինի ոտքիս: Եւ, բնականաբար, ուշադրություն եմ դարձնում նաեւ արժեքին»: Երգչուհու երկու տասնյակն անցնող կոշիկները հիմնականում սեւ են. «Սեւից բացի ունեմ նաեւ տարբեր գույների: Օրինակ՝ սպիտակ, կաթնագույն, արծաթագույն, ոսկեգույն եւ այլն»: Գոհարի վերջին գնումը եղել են վեսթերն ոճի մեջ շագանակագույն պլատֆորմայով «բարցովկաները»:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում