livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

kolgotkiՆորաձեւության աշխարհում ոչ մի պատճառ չեն տեսնում տաբատի միջոցով թաքցնել գեղեցիկ ոտքերը: Հատկապես 2012-2013 աշուն-ձմեռ հավաքածուի զուգագուլպաները եւ գուլպաները դիզայներները փորձել են դարձնել ոչ միայն ջերմություն եւ գեղեցկություն ապահովելու համար, այլ նրանք նաեւ հագուստի զգալի մասն են կազմում: Շատ դիզայներներ նաեւ իրենց հավաքածուի շեշտը դրել են միատոն գուլպաների վրա: Գունային տեսականին շատ լայն է: Բարեկազմ եւ սլացիկ ոտքերի միջոցով դիզայներները ներկայացրել են դասական երանգները՝ հաստ եւ ոչ թափանցիկ սեւը, հանգիստ մոխրագույնը, ինչպես նաեւ ավելի վառ բոլոր գույները:

Աշուն-ձմեռ 2012-2013 զուգագուլպաները կարող են լինել նաեւ պարզություն եւ երիտասարդություն պարունակող սպիտակ գույնի: Դաջվածքով զուգագուլպաները այս սեզոնին եւս ակտուալ կլինեն: Եթե դուք համարձակ եք կարող եք հագնել քարերով, ուղղահայաց գծերով, վանդակավոր զուգագուլպաներ: Մի փոքր փոփոխություն կա միայն նրանց չափսերի մեջ, եթե նախորդ սեզոնին նորաձեւ էին համարվում մանր գծերով զուգագուլպաները, ապա այս սեզոնին նրանք կլինեն ավելի խոշոր եւ վառ արտահայտված:

Դիզայներները չեն մոռացել նաեւ ռոմանտիկ կանանց եւ աղջիկներին եւս: Նրանք կարող են հագնել ծաղկավոր զուգագուլպաներ՝ բարակ եւ նուրբ կտորի վրա:  Այս սեզոնի նորություննեից մեկն էլ կիսագուլպաներն են` տաք, բրդյա գործվածքից կամ էլ կաշվից ու զամշից: Դրանք հասնում են մինչեւ ծունկը կամ ծնկից մի քիչ էլ վերեւ: Կախված է երկարաճիթ կոշիկից, դրանք պետք է անպայման երեւան կոշիկի տակից: Կիսագուլպաներ կարելի է կրել նաեւ բարձրակրունկ, էլեգանտ կոշիկների հետ: Կան նաեւ այնպիսինները, որոնք ծածկում են միայն ոտքի թաթի կեսը` դուրս թողնելով մատները:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում