livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

model1Բազմաթիվ գովազդային հոլովակներում նկարահանված եւ հայաստանյան ու արտասահմանյան մոդելային դեֆիլեների մասնակցած 23-ամյա մոդել ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ մասնակցում է օնլայն քվեարկությամբ ընթացող Fresh Faces 2013 Germani Contest-ին («Նոր դեմք 2013» գերմանական մրցույթին): Մրցույթի մանրամասների եւ քվեարկության մասին, մենք զրուցեցինք հենց նրա հետ.

-  Միշտ հետեւում եմ մոդելային ասպարեզի բոլոր իրադարձություններին  եւ մի օր պատահական հրավեր ստացա մոդելինգի ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող կայքերից մեկից` մասնակցելու Գերմանիայում ընթացող մրցույթին:

- Հայկ, ի՞նչ էր պահանջվում մրցույթին մասնակցելու համար:

- Նախ պետք էր ներկայացնել լուսանկարներ` առանց մշակման, եւ, իհարկե, մշակված տարբերակով, ինչպես նաեւ մասնակցող մոդելի տվյալները:

- Այսօր կարելի՞  է լուրջ ընդունել այնպիսի մրցույթները, որոնք օնլայն քվեարկությամբ է որոշվում :

- Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի այցելեք տվյալ կայքը, եւ քվեարկելով` ինքներդ կհավաստիանաք դրա լրջության մեջ: Ավելորդ եմ համարում նշել նաեւ, որ ներկայումս ամենաակտիվ եւ լայն տարածում ունեցող մեդիայի տեսակը օնլայն մեդիան է:

- Ե՞րբ է ավարտվելու քվեարկությունը:

- Երբ ես կհաղթեմ Smile:

- Դուք, փաստորեն, այս պահին ունեք առավելագույն ձայներ եւ առաջատար դիրքերում եք,  ի՞նչ է սպասվում հաղթողին:model

- Սա մրցույթի առաջին փուլն է, որը հաղթահարելու դեպքում նախատեսվում է  այցելություն Գերմանիա, որից հետո կքննարկվեն հաջորդ փուլերի մասնակցության կարգը:

- Որքանո՞վ են կարեւոր Ձեզ համար այսպիսի մրցույթները:

- Քանի որ այս ոլորտում եմ, նման բարձր մակարդակի մոդելային իրադարձությունները ինձ  համար շատ կարեւոր են:

- Ի՞նչ կցանկանայիք ասել  Ձեր օգտին քվեարկողներին:

- Շնորհակալ եմ բոլորին վստահության համար:

Մեզ մնում է հաջողություն մաղթել Հայկ Շահնազարյանին եւ կոչ անել օնլայն տիրույթի բոլոր առաջամարտիկներին քվերակել հայ մոդելի օգտին հետեւյալ հղումով`

http://www.modelmanagement.com/contests/fresh-faces-2013-germany/contestant/63074

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում