livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

m2Հունիսի 29-ին եւ 30-ին Հրաչյա Քոչար 15/51 հասցեում Cristhas ստուդիան՝ Հայաստանում առաջին անգամ, հայ դիզայներների` Գայանե Սողոմանյանի («Fashion Studio Gayane»), Քրիստինե Ավետիսյանի («Cristhas fashion studio»), Լուսինե Կոստանյանի՝ («Lu.c»), Արամ Նիկոլյանի («L'Atelier 51») , Անի Իսկանդարյանի եւ այլոց հետ համատեղ կկազմակերպեն «Fashion can do more» (Նորաձեւությունը կարող է ավելին) խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Միջացառման անվանման ընտրությունը պատահական չէ , քանի որ ներկայացված ցուցանմուշները կարող եք ձեռք բերել շատ ցածր գներով, իսկ գոյացած հասույթը կփոխանցվի 4-ամյա Վահե Մելքոնյանի բուժման համար: Փոքրիկի մոտ 2013թ. մայիսին հայտնաբերվել է արյան քաղցկեղ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ:

m1Թե ինչպե՞ս ծագեց այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու մտահաղացումը, պարզեցինք դիզայներ ՔՐԻՍՏԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, ով առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպում.

- Կարծում եմ` սա շատ լավ առաջարկ է. մարդիկ կկարողանան ձեռք բերել եզակի դիզայներական նմուշներ, չէ որ բոլորն էլ ցանկություն ունեն ունենալ իր, որը ցուցադրվել է տարբեր երկրներում: Եվ միաժամանակ փոքրիկ օգնություն կլինի, պարզապես մի երեխայի համար, ով հիվանդացել է: Դրամատիկ ոչինչ չկա, պարզապես մի փոքր օգնություն եւ երեխան կշարունակի իր երջանիկ մանկությունը, իսկ մենք` մեր սովորական կյանքը:

- Հե՞շտ էր համախմբել մի խումբ դիզայներների մեկ գաղափարի շուրջ:

- Իհարկե, շատ ողջունելի էր, որ բոլորը միանգամից համաձայնվեցին: Նույնիսկ Արամ Նիկոլյանը, եթե ամբողջ իր ցուցադրված աշխատանքները վաճառվի, պատրաստ է փոխանցել ողջ հասույթը:

- Ի՞նչ եք ակնկալում միջոցառումից եւ ի՞նչ կհորդորեք մասնակիցներին:

- Բոլորն ազատ են, ես առաջարկել եմ բոլոր ցանկացողներին մասնակցել եւ իրենց ցանկությամբ փոխանցում կատարել, ով ինչքան կամենա: Պարզապես տեսնելով այդ տղայի եղբայրներին, թե ինչպես են կարոտում իրենց  3-րդ եղբորը, ով գտնվում է հիվանդանոցում…

Այո, որքան դժվար է Ք.Ավետիսյանի համար խոսել այս մասին, նույնքան նաեւ բարդ է բոլորիս եւ փոքրիկ Վահեի հարազատների համար, այնպես որ, պայքարենք միասին փոքրիկի կյանքի համար եւ հաղթենք դարի հիվանդությանը:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում