livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

moda1Հայտնի մարդկանց կրկնօրինակելու ձգտումով շատ դեռահասներ ամեն ինչում փորձում են նմանվել իրենց կուռքին: Այդ դեպքում` մոռանալով իրենց սեփական ոճի ու ինքնատիպության մասին: Շատ հաճախ լսում ենք նմանատիպ արտահայտություններ.«Ուզում եմ Սիրուշոյի սանրվածքից ունենալ», «Լեդի Գագայի նման հագնվեմ, բայց շրջապատում վրաս զարմացած չնայեն», կամ ասենք. «Եթե Քիմի նման բարեմասնություններ ունենայի, հաստատ…»: Շարունակելով Քիմ Քարդաշյանի թեման երեւում է` հայտնի ու արդեն կայացած Քիմ Քարդաշյանը եւս ունի կրկնօրինակելու սովորույթ: Երեւի դա նրա մոտ դեռահասության շրջանից է մնացել: Գեղեցկուհի, ինքնատիպ, շատ դեպքերում` չափից դուրս համարձակ, ու չմոռանանք նշել նաեւ` հայուհու ազգանունով, բայց ոչ այդքան հայուհու կերպարով Քիմ Քարդաշյանին բոլորն են ճանաչում: Եթե սկզբում միայն տղամարդիկ էին հետաքրքրված ու հիացած Քիմով, ապա վերջին ժամանակներում  առավել հաճախ կարելի է տեսնել կիսամերկ հայուհուն ամենահայտնի ամսագրերի շապիկներին: Մշտապես ուշադրության կենտրոնում հայտնված սեքսուալ գեղեցկուհին կարծես առիթը բաց չի թողնում ավելորդ անգամ հիշեցնելու իր մասին:

Վերջերս ռուսական կայքերից մեկը` ներկայացնելով Քիմին, գրել էր. «Չգիտես որտեղից հայտնված Քիմ Քարդաշյանը գրավել է բոլոր ամսագրերի modaշապիկները` դաmoda2ռնալով ամենաքննարկվող ու հետաքրքրություն առաջացնող «ֆիգուրաններից» մեկը: Լուրերը նրա ամուսնության մասին պակաս հետաքրքրություն չեն առաջացրել, քան արքայազն Ալբերտի ու Շերլին Ուիստոկի պսակադրությունը: Քչերը պատկերացում չունեն, թե ով է իրականում Քիմ Քարդաշյանը, իսկ ովքեր էլ գիտեն, հաճախ նրան համարում են Պերիս Հիլտնի` առավել նրբագեղ կրկնօրինակողը: Անհերքելի է այն փաստը, որ որտեղ հայտնվում է այս աստղը, ստեղծում է իրական շոու: Նա մշտապես կարողանում է ցուցադրել հիանալի ընտրված նորաձեւ զգեստներ, որոնք ներկայացնում են նորաձեւության վերջին տենդենցները: Քիմ Քարդաշյանը իր արտաքին տեսքի վրա ոչինչ չի խնայում: Բարձրաշխարհիկ միջոցառումներին ներկայանում է Rachel Roy, Carven, Burberry, Gucci համաշխարհային նորաձեւության տան վերջին հավաքածուների հագուսներով: Բայց մեղրով լի տակառի վատը կայանում է նրանում, որ Քիմի ոճը ներկայացնող ընտրված հագուստները, ցավոք, իր ընտրության արդյունքը չեն, այլ պարզապես գրագետ կրկնօրինակում է «կոլեգաներից»: Իհարկե, աստղերի դեպքում պատահական համընկումներ լինումmoda3 են, երբ պատահաբար նույն դիզայների կամ աստղի նախընտրած զգեստը կարելի է տեսնել նաեւ մեկ այլ հայտնի աստղի հագին: Բայց Քիմի դեպքում պատահականություն չի կարելի համարել, այլ կյանքի ոճ: Դրան զուգահեռ հայտնի «աղվեսը» ոչ միշտ է, որ իր բարեմասնություններին համապատասխան հագուստ է ընտրում: Իսկ ամենացավալին այն է, որ նա ոչ միայն զգեստներն է կրկնօրինակում, այլ նաեւ կոշիկներն ու աքսեսուարները»: Լուսանկարում վերը նշված խոսքերի վառ եւ ակնհայտ ապացույցներն են:

Դե ինչ, սիրելի Քիմ Քարդաշյանի «մոլի» երկրպագուներ կամ, ասենք, հայտնի դառնալու մոլուցքով տառապող գեղեցկուհիներ, կարելի է ասել մասամբ բացահայտված է ցանկալի, սեքսուալ, նրբագեղ, նորաոճ, չմոռանանք նաեւ` հայտնի հայուհի դառնալու գաղտնիքը: Ստացվում է` կարեւոր չէ` տաղանադավոր երգուչուհի՞ ես, պարուհի՞, թե՞ սպորտային նվաճումներ ունեցող մարդ: Կամ ասենք, քո ընտրած մասնագիտությամբ ձգտում ունես դառնալ ճանաչված ու հայտնվել ինչ-որ ամսագրի շապիկին: Չչգիտեմ` ի՞նչն է կարեւոր, բայց հաստատ գիտեմ` կարեւորը մարդ մնալն է:

ՊԱՏՐԱՍՏԵՑ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում