livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

kupalnik2

Ինչպես հայտնի է, նորաձեւությանը հատուկ են հաճախակի փոփոխությունները. լողազգեստների նորաձեւությունը եւս բացառություն չի կազմում: Ինչպես հայտնի է, նորաձեւությանը հատուկ են հաճախակի փոփոխությունները. լողազգեստների նորաձեւությունը եւս բացառություն չի կազմում: Եթե դուք նույնիսկ լողազգեստով ձգտում եք ներկայանալի տեսք ունենալ, դա խոսում է այն մասին, որ նորաձեւության գերին եք:

Լողազգեստի ընտրության հարցում, ինչ խոսք, կարեւոր է հաշվի առնել մարդու անհատականությունը: Ոչ միայն լողազգեստ ընտրելիս, այլեւ ընդհանրապես kupalnik4անհրաժեշտ է ոչ միայն հետեւել նորաձեւության տենդենցներին, կարեւոր է հաշվի առնել նաեւ ձեր մարմնի թերություններն ու չափսերը: Այս դեպքում նույնպես, թաքցնելով թերությունները, ընդգծում եք առավելությունները: Եթե անգամ բարեկազմ մարմին ունեք, լողազգեստ ընտրելիս մի մոռացեք նայել ձեզ հայելու մեջ, քանզի այս դեպքում էլ կարեւոր է գույնի, չափի ճիշտ ընտրությունը: Հայուհիները լողազգեստ ընտրելիս նաեւ պետք է հաշվի առնեն, թե որտեղ են այն պատրաստվում կրել եւ ինչ շրջապատում: Շատ դեպքերում նորաձեւության թելադրանքով լողազգեստ ընտրելիս կարող է գույնը եւ մոդելը գեղեցիկ չդիտվել ձեր մարմնի գույնի կամ ընդհանուր տեսքի հետ: Ամենակարեւորը, սիրելի՛ հայուհիներ, մի մոռացեք լողազգեստ կրելիս ձեզ վստահ եւ համարձակ զգալ, քանի որ բարդույթները կխանգարեն հանգստանալ ու վայելել արեւի ջերմությունը:

Քանի որ կանայք տարբեր են ու տարբեր ճաշակներ ու չափսեր ունեն, այս ամենը հաշվի առնելով` դիզայներները 2011 թվականի համար ներկայացրել են տարբեր ոճի լողազգեստներ: Այս տարի նախապատվությունը տրվում է հանգիստ գույներին եւ նրբաճաշակ լողազգեստներին: Այս ամռանը մագույն լողազգեստները առավել նախընտրելի են, բայց դա չի նշանակում, որ մի քանի գույների համադրությամբ լողազգեստները արդիական չեն: Կենդանիների պատկերներով լողազգեստները այս ամռանը եւս նորաձեւ են համարվում: Տրոպիկական նախշերի եւ ծովային թեմաներով լողազգեստները կարծես իրենց դիրքերը չեն զիջում` հանգստի համար շարունակելով մնալ պահանջված, հետաքրքիր ու տրամադրող: Դիզայներները այս տարի առավել ուշադրություն են դարձրել ոչ թե գույներին ու նախշերին, այլ սեքսուալությանը: Բացվածքով լողազգեստները այս տարի էլ շատ նորաձեւ ու համարձակ են համարվում: Եթե ունեք գեղեցիկ մարմին ու համարձակություն, առանց վարանելու կարող եք ընտրել նմանատիպ լողազգեստ: Իսկ ահա վառ գույները այնքան էլ ֆավորիտ չեն կարող համարվել այս ամռանը: Այս տարի առավել նորաձեւ են սպիտակ, մոխրագույն, դեղին եւ ոսկեգույն լողազգեստները: Ըստ դիզայներների` առավել նորաձեւ եւ ինքնատիպ են համարվում գործվածքով լողազգեստները: Ինչպես նաեւ ակտուալ են համարվում առանց ամրակների ու թելերի լողազգեստները: Կարծես վերադառնում է 50-ականներին նորաձեւ համարվող լողազգեստների առավել մոդեռն ու համարձակ տարբերակը` ծովային թեմայով, պուտիկավոր, գործվածքով: Չզարմանաք, եթե տեսնեք տարօրինակ կտորով եւ խառը գույների ու նախշերի համադրությամբ լողազգեստներ, որոնք նորաձեւ լինելուց բացի` թաց վիճակում շատ հետաքրքիր ու ինքնատիպ տեսք են ունենում:

kupalnik1Լողազգեստ ընտրելիս ուշադրություն դարձրեք նաեւ ձեր մարմնի գույնին: Կարող եք սկզբնական շրջանում, մինչ արեւայրուք ստանալը` այլ լողազգեստ ընտրել, արեւայրուքից հետո մեկ այլ լողազգեստ կրել: Որքան էլ զարմանալի է, մուգ գույնի լողազգեստները` սեւը, շագանակագույնը, արեւայրուքից հետո առավել սեքսուալ տեսք են տալիս: Ինչ խոսք, արեւայրուք ունենալու դեպքում սպիտակ զգեստի ընտրությունը այս դեպքում դառնում է ամենացանկալին ու բոլոր ժամանակների համար նորաձեւ: Համարձակ կարող եք լողազգեստների հետ օգտագործել աքսեսուարներ: Մեծ չափի ու վառ գույների աքսեսուարները կլրացնեն ձեր լողազգեստի տեսքը:

Խոսել հայտնի հայուհիների լողազգեստների մասին` դժվար կլինի: Նրանք խուսափում են լողազգեստով երեւալ նույնիսկ ամսագրերում: Դեռ անցած տարի, երբ Լիլիթ Հովհաննիսյանին լուսանկարել էին լողազգեստով, երգչուհին շատ էր նեղսրտել: Միայն վերջերս նորահայտ երգչուհիներից Իվետա Մուկուչյանը համարվեց համարձակ` այն պատճառով, որ համարձակվել էր հայտնի ամսագրերից մեկում լողազգեստով լուսանկարվել:

Ինչ խոսք, այս տարի արդեն լուսանկարիչների օբյեկտիվները հասցրել են ֆիքսել մի շարք արտասահմանյան երգչուհիների` լողազգեստով: Իսկ նրանց մոլի երկրպագուներն արդեն նույնիսկ ձեռք են բերել նման լողազգեստներ: Մեզ մնում է միայն մատնանշել այն հայտնի հայուհիներին, ովքեր մի փոքր համարձակ են գտնվել եւ լուսանկարվել են լողազգեստով:

 

ՊԱՏՐԱՍՏԵՑ ԼՈՂԱԶԳԵՍՏ ՇԱՏ ՍԻՐՈՂ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Հ.Գ. Որքան էլ հետեւենք նորաձեւությանը, եւ փորձենք նորաձեւ երեւալ լողազգեստների ընտրության հարցում, այնուամենայնիվ, առավել շատ ընդգծվում է կնոջ կամ աղջկա անհատականությունը եւ հոգեվիճակը: Երբ չի լինում այդ ներդաշնակությունը, նորաձեւությունը դառնում է անզոր: Մաղթում եմ բոլորիս արեւային ջերմ օրեր ու անմոռաց հանգիստ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում