livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019
 

alt«U Can» մոդելային ստուդիոյի եւ «Երեւան» հեռուստաընկերության համատեղ նախաձեռնությամբ շուտով հեռուստադիտողի դատին կհանձնվի «U Can» («Դու կարող ես») մոդելային հաղորդումը: Նախագիծն արդեն մեկնարկել է եւ հարյուրավոր մասնակիցներից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի 14-ին, ովքեր անցնելով եզրափակիչ փուլ` մասնագետների հետ կաշխատեն ու հենց հեռուստադիտողի աչքի առաջ կկայանան որպես մոդելներ: Մրցույթ-նախագծի նախընտրական փուլն ամփոփելով` «Զարուհին» զրուցեց նախագծի հեղինակ, պրոդյուսեր ՄԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ.

- Նախագծի նպատակն է երիտասարդ աղջիկներին եւ տղաներին հնարավորություն տալ մոդելային ասպարեզում իրենց կարերան սկսել եւ այն շարունակել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ժյուրիի անդամներն են` ոճաբան Նոյ Սիմոնյանը, նկարիչ-մոդելավորող Գեւորգ Շադոյանը, դեֆիլեի մասնագետ Արմին-Ագոբը եւ ես: Մենք հարյուրավոր մասնակիցներից կընտրենք նրանց, ովքեր իսկապես կարող են եւ իրենց հետ կաշխատենք ողջ անձնակազմով, որպեսզի օգնենք դառնալ պրոֆեսիոնալ:

- Իսկ որպես ժյուրիի անդամ, մարտակա՞ն եք տրամադրված:

- Երեւի այդ մեծ բեռն ինձ վրա կվերցնեմ եւ ժյուրիի կազմից խիստը ես կլինեմ, թեպետ հնարավոր է ընթացքում դերերը փոխվեն:

-Լարված էին մասնակիցները, հետաքրքիր է, իսկ լարվածություն կա՞ր ժյուրիի կազմում:alt

- Լարվածությունն այն էր, որ երբ մասնակիցն իր չափանիշներով չէր համապատասխանում, շատ դժվար էր նրբորեն նրան այդ մասին ասել, որպեսզի հոգեպես եւ առհասարակ չվիրավորեինք դիմացինին: Ինչ խոսք, դժվար է:

-Նախընտրական փուլը հաղթահարելուց հետո ի՞նչ է սպասվում մասնակիցներին:

-Վաղը կլինի եզրափակիչ փուլը , որտեղ կընտրվեն 7 տղա եւ 7 աղջիկ, որից հետո արդեն 2 ամիս շարունակ մեր մասնագետները, ժյուրիի անդամները ամբողջ իրենց ուժը կներդնեն այդ մասնակիցներին պրոֆեսոնալ դաշտ ուղղելու համար: Ինձ թվում է` վաղն ավելի դժվար կլինի ընտրությունը:

«ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է»


altԻսկ նախագծի կարեւորության եւ մասնակիցների մոդելին համապատասխան չափանիշների մասին հետաքրքրվեցինք ժյուրիի անդամ, դեֆիլեի մասնագետ ԱՐՄԻՆ-ԱԳՈԲԻՑ.

-Կան մասնակիցներ, որ, իրոք, համապատասխանում  են մոդել դառնալուն, պարզապես պետք է աշխատել իրենց հետ: Եվ կան մասնակիցներ, որոնք, երեւի, չեն հասկանում, թե ինչպիսին պետք է լինի մոդելի չափանիշները ու որքանով են իրենք համապատասխանում: Սակայն, դա էլ գնահատելի է, որ ուզում են փորձել, գալիս են ու մասնակցում` նույնիսկ չհամապատասխանելով մոդելային չափանիշների, եւ դրա մեջ որեւէ վատ բան չկա: Սա այնպիսի նախագիծ է, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք կարծում են, թե կարող են մոդել դառնալ, բայց իրականում տվյալներ չունեն, նրանց հասկացնել է տալիս, որ սա իրենցը չէ ու մտքից պետք է հանի մոդելային ասպարեզը եւ շարունակի զբաղվել իր մեկ այլ մասնագիտությամբ: Ընդհանրապես, այս նախագիծը կարեւոր է այնքանով, որ մասնակիցների միջից մոդելային տաղանդը դուրս բերես, եւ նա կարողանա շարունակել մոդելային ճիշտ ուղին:alt

- Մասնակիցներից շատերը հասակի խնդիր ունեին, ըստ Ձեզ, ցածրահասակ աղջիկներն ու տղաները այսօր կարո՞ղ են մոդելինգի ասպարեզ մուտք գործել:

- Նրանք կարող են դառնալ ֆոտոմոդելներ կամ  նկարահանվել տեսահոլովակներում, իհարկե, եթե լավ տեսք ու համաչափ մարմին ունեն: Կապ չունի, որ կարճահասակ է, որովհետեւ դա չի նշանակում, թե նա համաչափ մարմին չունի: Պարզապես, պոդյումում քայլելու համար հասակը շատ կարեւոր է: Իսկ, ընդհանրապես, համաչափությունն ամենակարեւորն է:

- Ըստ Ձեզ, ժյուրիի մյուս անդամների հետ համաձայնության կգա՞ք նույն մասնակիցներին ընտրելով:

alt-Ինձ թվում է` համաձայնության կգանք, երեւի, «կոնֆլիկտները» վերջում կլինեն: Եզրափակչի ժամանակ արդեն դու էլ քո մեջ կարող է կռիվ տաս, թե ով որից ավելի լավն է:

Դե ինչ, սպասենք, եզրափակիչ փուլի արդյունքներին` վստահելով անաչառ ժյուրիի ընտրությանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում