alt«U Can» («Դու կարող ես»), - ասում է «U Can» մոդելայինստուդիոն եւ «Երեւան» հեռուստաընկերությունն ու հարյուրավոր տղաներից եւ աղջիկներից ընտրում 14 լավագույնին, ովքեր կդառնան նոր մոդելային հաղորդման հերոսները: Երկու փուլով պրոֆեսիոնալ ժյուրին`  նախագծի պրոդյուսեր Մանե Մխիթարյանը, ոճաբան Նոյ Սիմոնյանը,նկարիչ-մոդելավորող Գեւորգ Շադոյանը եւ դեֆիլեի մասնագետ Արմին-Ագոբը ընտրեցին 7 աղջիկ եւ 7 տղա, ովքեր կաշխատենմասնագետների հետ ու հենց հեռուստադիտողի աչքի առաջկկայանան որպես մոդելներ:

Ասում են` գործի լավ սկիզբը դատապարտված է հաջողության: Եվ այսպես, առաջին մասնակիցն էր ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով մասնագիտությամբ գեղանկարիչ է եւ շատ է սիրում զբաղվել սպորտով, հատկապես ֆուտբոլով: Ինչպես նաեւ 2009-2010 թթ. սովորել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնում ու մասնակցել տարբեր ցուցադրությունների: Առաջին տպավորությունների մասին զրուցեցինք հենց նրա` թիվ 1 մասնակցի հետ.

- Ճիշտն ասած, ինձ մոտ լարվածությունն այդքան էլ շատ չէր: Ժյուրին ջերմ ու բարեհամբույր էր եւ շատ լավ ընդունեցին:

- Ըստ Ձեզ, ժյուրին խի՞ստ կդատի:

- Խիստ ասվածն, ինձ թվում է` մի քիչ հարաբերական է: Ուղղակի, կդատեն այնպես, ինչպես պետք է: Եթե ունես տվյալներ, ապա կընդունեն որպես պրոֆեսիոնալ կամ նորեկ` հաշվի առնելով բոլոր մանրուքները: Իմ կարծիքով, առաջինը շեշտը կդրվի պրոֆեսոնալիզմի վրա:

-Վստա՞հ եք, որ Ձեր տվյալները համապատասխանում են չափանիշներին:

-Որքան վստահ եմ, նույնքան էլ չեմ գերագնահատում իմ հնարավորությունները: Հուսանք, որ կանցնեմ:

-Սարո, ըստ Ձեզ, ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի մոդելը:

- Նախեւառաջ լինի զուսպ: Մոդելը բեմում պետք է իրեն պահի պրոֆեսիոնալ, իսկ բեմից դուրս, ճիշտ է, պետք է վստահ լինես, բայց որոշակի սահմանների մեջ: Որքան հասանելի ես բեմում, այդքան էլ անհասանելի պետք է լինես բեմից դուրս: Իսկ համարձակությունն ամեն տեղ էլ պետք է:

«ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է»

Իսկ մեկ այլ մասնակից` մասնագիտությամբ հոգեբան ԱԼԻՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով աշխատում է նախակրթարանում 3 -6 տարեկան երեխաների հետ, ի տարբերություն Ս.Մաթեւոսյանի, մի քիչ լարված էր.

alt-Տպավորություններիս մասին միայն լավը կարող եմ ասել: Թեպետ մի քիչ լարված էի, բայց ժյուրիի մոտ առանց լարվելու կարողացա հանգիստ պատասխանել հարցերին: Կարծում եմ` տրամադրվածությունը լավ էր, ես գոհ եմ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Քանի որ այս կյանքում ամեն ինչ անկանխատեսելի է, ուղղակի, հետաքրքրության համար եմ եկել: Ընդհանրապես, նկարվել շատ եմ սիրում… չգիտեմ, լինելու բանը կլինի:

- Ալինա, հետագա փուլերը գուցե ավելի բարդ լինեն պատրա՞ստ եք այդ ամենը հաղթահարել:

- Այո:

- Ըստ Ձեզ, ունենալով բավական լուրջ մասնագիտություն կկարողանա՞ք այն համատեղել մոդելինգի հետ:

-Իհարկե, միանշանակ:


«ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՍՏԱՑՎԻ, ԱՐԴԵՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ»


ՄԱՄՎԵԼ ՄԱՄՈՅԱՆԸ, ով նախկինում աշխատել է անվտանգության բնագավառում, իսկ վերջերս մասնագիտություը փոխել ու որպես մարզիչ անհատական մարզումներ է անցկացնում, նույնպես եկել էր իր ուժերը փորձելու մոդելինգի ասպարեզում.

alt- Նախ ժյուրին որոշ հարցեր տվեց, թե ինչո՞վ եմ զբաղվում, մոդելին ի՞նչ է անհրաժեշտ, ինչպիսի՞ն պետք է լինի: Օրինակ, ասացին երգիչը պետք է լավ ձայն ունենա, ի՞նչ պետք է ունենա մոդելը: Պատասխանեցի հետեւյալ կերպ, որ մոդելը պետք է ունենա գեղեցիկ արտաքին, կազմվածքով համապատասխանի չափանիշներին: Կարծում եմ, շատ պրոֆեսիոնալ է ժյուրին եւ, երեւի թե, մասնակցին տեսնելով` արդեն իսկ որոշում են կայացնում ու անմիջապես հասկանում` նա պատրա՞ստ է այս ասպարեզում լինել, թե՞` ոչ:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Դե հույս ունեմ, բայց վերջնական արդյունքը մի փոքր անց պարզ կլինի, տեսնենք ապագայում ինչպես կստացվի:

- Իսկ անկախ արդյունքներից կշարունակե՞ք այս ասպարեզում քայլեր անել:

-Ճիշտն ասած, զուտ հետաքրքրությունից ելնելով եմ մասնակցում: Թե ինչպես կստացվի, արդեն ապագայում պարզ կլինի: Ուրիշ նպատակներ ունեմ, ոչ թե միայն հենց այս բնագավառում ինձ դրսեւորել: Բայց մոդելինգի բնագավառում լինելն ինձ չի խանգարի ու կկարողանամ երկու բնագավառում միաժամանակ ինձ դրսեւորել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ