livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

aknocԲոլորին հայտնի է, որ աչքերը արեւից պաշտպանվելու կարիք ունեն: Իսկ 2014 թ. գարնան-ամռան համար նախատեսված ակնոցները թույլ կտան ձեզ լինել ոչ միայն էլեգանտ, այլ նաեւ ինքնատիպ: Բնականաբար, կօգնեն նաեւ պահպանել աչքի շրջակա մաշկի երիտասարդությունը:

Ճիշտ է, վաղուց արեւային ակնոցները կանանց համար դադարել են լինել միայն արեւից պաշտպանվելու միջոց: Եթե ոչ վաղ անցյալում կինը կարող էր ունենալ ընդամենը մեկ արեւային ակնոց, ապա վերջին ժամանակներս դա բնավ այդպես չէ: Ինչն է զարմանալին, որ շատ դեպքերում էլ այդ աքսեսուարը, որը նախատեսված է աչքերի համար, առավել հաճախ հայտնվում է հայ կանաց գլխին: Գաղտնիք չէ նաեւ, որ մենք` հայերս, սիրում ենք սեւ գույնը, բնականաբար, արեւային ակնոցների հարցում էլ չէինք կարող  շրջանցել դասական այս գույնը, որը բոլոր ժամանակներում էլ նորաձեւ է համարվում: Գործնական շփման համար նորաձեւ են համարվում մուգ մոխրագույն կամ շագանակագույն ակնոցները: Բաց երանգով մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում կրել կարմիր, կաթնագույն, բեժ կամ թափանցիկ շրջանակով ակնոց:aknoc1

Եթե դուք հետեւում եք համաշխարհային նորաձեւությանը, ապա 2013թ. գարուն-ամառ արեւային ակնոցներից ամենանորաձեւը «կատվային աչքերի» ձեւ ունեցող, ինչպես նաեւ` «թիթեռնիկ» ակնոցներն են համարվում: Նորաձեւ են համարվում նաեւ կլոր շրջանակով ակնոցները:

Որքան էլ նորաձեւությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելիս` ավելի կարեւոր է հաշվի առնել դեմքի ձեւը:

Մի քանի խորհուրդ` ճիշտ ակնոց ընտրելու համար:

  •   Եթե ձեր դեմքը եռանկյունաձեւ  է` արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրել լայն ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:
  •   Կլոր դեմք ունեցողներին մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:
  •   Բարակ, քառակուսի իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել ուղղանկյունաձեւ դեմք ունեցող կանանց:
  •   Օվալաձեւ դեմքին շատ են սազում լայն, վերեւի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:

Ակնոց գնելիս պետք է ուշադրություն դարձնել` արդյոք այն հարմար է նստում քթին. ավելի ճիշտ է ընտրել շարժուն հենակով, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում