altcan մոդելային նախագիծ-հաղորդման մասնակիցները շարունակում են մրցել ու հաղթահարել իրենց առջեւ դրված խնդիրները: Ինչ խոսք, պրոֆեսիոնալ մոդել դառնալու համար միայն ֆոտոխցիկի առաջ ճիշտ աշխատելն ու պոդյումի վրա ճիշտ քայլելը բավական չէ, նա պետք է լինի լավագույնն ամենուրեք ու կարողանա ճիշտ ներկայացնել իրեն: Հենց այս ամենը հաշվի առնելով` U can նախագծի հեղինակները կազմակերպեցին խոսքի վարպետության դաս մասնակիցների համար:

«Երեւան» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, U can մոդելային հաղորդման սցենարի հեղինակ Սեւակ Խուդավերդյանը որոշակի գիտելիքներ ու հմտություններ հաղորդեց մասնակիցներին` նախ շեշտը դնելով գրական խոսքի վրա, ապա տրամաբանված ու դիպուկ արտահայտությունների: Յուրօրինակ դասին հաջորդեց սկսնակ մոդելների առաջին պրոֆեսիոնալ մամլո ասուլիսը, որին  ներկա էին Iravunk.com-ի, zaruhi.com-ի եւ մի քանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Զարուհու» հնչեցրած հարցը, թե կարճ ժամանակում բավական բովանդակալից մոդելային ճանապարհ անցնելով` ովքեր են մասնակիցներից պատրաստ մերկանալ աշխարհահռչակ ամսագրերից որեւէ մեկի շապիկի համար, վերածվեց բուռն քննարկման:

U can մոդելային նախագծի մասնակից ՌՈՒԶԱՆՆԱ  ՄԿՐՏՉՅԱՆԸ առաջին համարձակն էր, ով բոլորովին էլ բացասական չընկալեց հարցն ուalt անկաշկանդ պատասխանեց. «Չպետք է մոդելը բարդույթավորվի, եթե իր հետ, իհարկե, աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ: Մեր մոդել աղջիկներին, ընդհանրապես, պակասում է համարձակությունը, բայց եթե ընտրել ենք այս ասպարեզը, ուրեմն` պետք է լինենք համարձակ»:

Շտապեց Ռուզաննային հակառակվել նախագծի մասնակից ԼԻԼԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԸ. «Համաձայն չեմ, ըստ իս, անպայման չէ, որ մոդելը մերկանա տեսախցիկի առջեւ»: Իսկ նախագծի մեկ այլ մասնակից` ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ, հարցն այլ տեսանկյունից դիտարկեց. «Ես նույնպես համաձայն չեմ Ռուզաննայի հետ եւ մասամբ Լիլիթի կարծիքի հետ, քանի որ գտնում եմ, որ պրոֆեսիոնալ մոդելը հնարավոր է մերկանա կամ առհասարակ մերկ նկարահանվի, բայց սկսնակներիս համար դեռ շատ շուտ է: Մենք պատրաստ չենքaltնման ռիսկի եւ դա միայն խուճապի կմատնի` թույլ չտալով ընդհանրապես ներկայացնել մեզ լուսանկարից այն կողմ»: 

Մասնակից աղջիկների թվում գտնվեց մեկը` ՄԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով ուղիղ պատասխանեց հարցին. «Համենայն դեպս, չանցնելով սահմաններից` ես պատրաստ եմ: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ անհատական է, միգուցե մեկը համարձակվի մերկանալ, իսկ մյուսը` ոչ»: Հերթը հասավ նաեւ նախագծի տղա մասնակիցներին եւ արական սեռի ներկայացուցիչների անունից ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ հայտարարեց. «Մենք կմերկանանք: Տվյալ պահին բոլոր մոդելների համար կարեւոր է այն, թե ինչ ամսագիր է… Հարցն այստեղ «այո»-յի կամ «ոչ»-ի մեջ չէ, այլ արժեքի մեջ է»:

 Մասնակիցներից ՍԱՐՈalt ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ էլ հավելեց. «Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մոդելը կարող է առաջարկված մեծ գումարի դիմաց նկարահանվել մերկ»:

 Իսկ ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ընդհանրացրեց հարցի բովանդակությունը.alt «Հայաստանում, ընդհանրապես, այնպիսի հասկացողություն կա, որ եթե մոդել է կամ, օրինակ, մատուցողուհի, ուրեմն` անբարոյական է: Չկա այդպիսի բան, մենք կփորձենք ապացուցել, որ մոդելինգը անբարոյականություն չէ: Ինչպես նշեցին մյուսները, մերկանալը արվեստ է, բայց նայած ում համար»: ԱՐԳԻՇՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երկար լռելուց հետո նշեց, որ անձամբ ինքը պատրաստ չէ մերկանալ, ապա հակասեց իրեն. «Մենք չենք հավաքվել դրա համար, բայց եթե ընտրել ենք այսպիսի ճանապարհ, որն իր մեջ ներառում է նաեւ ֆոտոսեսիա, որտեղ կարելի է մերկանալ եւ քո մարմինը ցույց տալ, պարտաստ եմ»: 

Պատրաստակամ էր նաեւ ԱՐԱ ԿԵՍՈՅԱՆԸ. «Կարծում եմ`եթե մարդիկ ընտրել են այս ուղին, պետք է նաեւ պատրաստ լինեն մերկանալու: Մերկանալն էլ մոդային կից ինչ-որ մի բան է եւ դրան էլ պետք է վերաբերել որպեսalt արվեստի, այլ ոչ թե անբարոյականության»: Կարճ ու կոնկրետ իր կարծիքն արտահայտեց ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ. «Իմ կարծիքով ձեր հարցի պատասխանը գումարի մեջ է եւ ամսագրի վարկանիշի, քանի որ սա շոու-բիզնես է, եթե պետք է, ապա կլինի այդպես»: 

Ամփոփելով մերկության թեման` ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ համաձայնվեց, որ լավ առաջարկի դեպքում դժվար թե գտնվի մեկն, ով կմերժի այն. «Եթե ընտրել ես մոդելային աշխարհը, altապա պատրաստ պետք է լինես ամեն ինչի: Եվ, ինչու ոչ, շատ կարեւոր է, թե որ ամսագրից կամ թերթից կստանաս առաջարկը: Եթե «Play boy»-ից մեկը հրավիրի, ինձ թվում է` այս աշխարհում չկա մի մոդել, որի երազանքը չլինի հայտնվել այդ ամսագրի շապիկին: Բայց մենք դեռ այն աստիճանի չենք հասել, որ նման տեղերից առաջարկ ստանանք կամ պատրաստ լինենք այդ քայլին: Հնարավոր է` տարիներ հետո բոլորս էլ մերկանանք, հիմա էլ կարող ենք ու ընդհանրապես մերկանալ բոլորն էլ կարող են, բայց պետք է նախ հասնել մի մակարդակի, որ կարողանաս ճիշտ ներկայանալ  ու առհասարակ ճիշտ մատուցել քեզ»:

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆՆalt էլ մնաց իր կարծիքին. «Միեւնույնն է,  խնդիրը գնի մեջ է: Իհարկե, յուրաքանչյուր տղամարդու համար մերկանալն ավելի հեշտ է, քանի որ մենք ամաչելու բան չունենք, մենք մեր ունեցածով ավելի շատ գլուխ ենք գովում, քան ամաչում ենք: Կրկնում եմ` եթե լինի լավ առաջարկ, միանշանակ խնդիր չկա»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ