modaԿարապի լճի տարածքում կազմակերպված սիրո տոնին նվիրված համերգային ծրագիրը նշանավորվեց նաեւ հայտնի դիզայներ ԳԵՎՈՐԳ ՇԱԴՈՅԱՆԻ հագուստների հավաքածուի ցուցադրությամբ, որը համեմված էր հայկական ազգային տարազի տարրերով:

Գ.Շադոյանի համար օրը կրկնակի տոն էր, քանի որ փետրվարի 14-ը նաեւ նրա ծննդյան օրն է: Ի դեպ, հագուստները ցուցադրում էին U can մոդելային հաղորդման մասնակիցները, որոնք ապացուցեցին, որ մոդելինգի ասպարեզում արդեն իսկ նոր մրցակիցներ կան եւ նրանք վաղուց արդեն սկսնակ մոդելներ չեն: Ինչ խոսք, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին էլ չզիջեցին U can-ցիները, քանի որ հանրության մեծ մասը ոչ այնքան շահագրգռված էր լուսանկարվել համերգին ներկա երգիչ-երգչուհիների հետ, որքան U can-ի մասնակիցների ու ժյուրիի կազմի հետ:

alt

 

alt


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ