livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱրդեն հայտնի է այն հաջողակների անունները, ովքեր U can մոդելային հաղորդման հաղթողներն են` Արգիշտ Խաչատրյանը եւ Ռուզաննա Մկրտչյանը: Ինչ խոսք, նախագիծը կայացավ, իսկ մասնակիցները ապացուցեցին, որ իրենց մեջ պարտվողներ չկան:

«Հարգելիներս այսպիսով ավարտվեց, մեր բոլորի համատեղ ուժերով կատարված աշխատանքը` U can նախագիծը: Շնորհավորում եմ բոլորիս` մաղթելով նորանոր հաջողություններ` լի ուրախությամբ, անակնկալներով, հետաքրքիր ակնթարթներով»,- իր ֆեսյբուքյան էջում գրում է նախագծի հեղինակ, պրոդյուսեր ՄԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, ապա հավելում. «Ձեր հետ միասին ապրեցի էմոցիաներով լի պահեր` հուզմունք, ուրախություն, զայրույթ, հիասթափություն, կորուստ, ձեռքբերումներ…Ստացա ձեզնից մեծ ուժ եւ եռանդ: Կարծում եմ` դուք եւս: Շնորհակալություն, U can-ցի բոլոր մասնակիցներ»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հաջողված նախագծի կապակցությամբ` «Զարուհին» Մանե Մխիթարյանից հետաքրքրվեց նախագծից ստացած արձագանքների մասին. «Միայն այն հարցը, որ ինձ հաճախ տալիս են, թե երբ է սկսվելու U can երկրորդը, արդեն բավականին մեծ գնահատական է: Շատ զանգեր եմ ստանում թե՛ ընկերների, թե՛ անծանոթների կողմից, այսինքն` մարդկանց մոտ կա  ցանկություն մասնակցելու: Համենայն դեպս այն, ինչը նպատակային դրված էր մեր առջեւ կատարեցինք, եւ հաղորդման առումով միայն այդ զանգերը ինձ համար մեծ գնահատական են»:

Դե ինչ, մաղթենք մոդելինգի մեծ աշխարհ ոտք դնող Արգիշտ Խաչատրյանին եւ Ռուզաննա Մկրտչյանին նորանոր հաղթանակներ եւ մասնագիտական վերելքներ եւ, իհարկե, անհամբեր սպասենք U can երկրորդ նախագծին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Հիշեցնենք, որ U can մոդելային հաղորդման ինֆորմացիոն հովանավորներն էին`  Iravunk.com-ը, «Զարուհի» ամսագիրը, Zaruhi.com-ը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում