livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Ինչ խոսք, վաղուց արդեն երիտասարդների շարքերը լքած տիկին Մերիլ Սթրիփը շարունակում է նույնքան կանացի մնալ եւ ամեն տարի նույն ժպիտով ողջունել բոլորիս «Օսկար» մրցանակաբաշխությունից` հիշեցնելով, որ ժամանակը թռչում է, բայց ոչ իր համար:

alt

Թեպետ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը այդպես էլ չսովորեց քայլել Դիոր նորաձեւության տան հագուստներով` ամեն անգամ «Օսկարի» ժամանակ սայթաքելով, բայց այնուամենայնիվ շարունակում է անդավաճան մնալ Դիորին:

alt

«Երկրորդական դերի լավագույն կին դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված Լուպիտո Նիոնգոն «Պրադա» բրենդից ընտրել էր բաց կապույտ զգեստ` հունական ոճով: Ի դեպ, աչք ծակող բացվածքով: Իհարկե, հնարավոր չէր չնկատել նաեւ նրա ոսկեգույն «աբադոկը»:

alt

Պարզապես անհնար է չառանձնացնել Շարլիզ Տերոնի շքեղ սեւ զգեստը կրկին Քրիստիան Դիորից:

alt

Իսկ Սանդրա Բալոքը հավանաբար կանխատեսել էր «Օսկարի» արդյունքները եւ իմանալով, որ ամենեւին էլ ինքը չի լինելու «Տարվա լավագույն դերասանուհին»,  նախընտրել էր Alexander McQueen բրենդից մուգ մանուշակագույն ատլասե զգեստ:

alt

«Տարվա լավագույն դերասանուհի» հռչակված Քեյթ Բլանշետին հաջողություն բերեց  Armani Prive բրենդը, չէ՞ որ նա հենց այս բրենդի շատ կանացի եւ դասական հոլիվուդյան գլամուր զգեստով բարձրացավ բեմ իր «Օսկարը» ստանալու, մեղմ ասած, պայթեցնելով նույն անվանակարգում առաջադրված դերասանուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ հուզվեցին:

alt

Պենելոպա Քրուզը շարունակում է ընտրել ավանդական հունական զգեստներ, ի դեպ, այս անգամ Giambatista Valli բրենդից:

alt

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում