livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՎերջերս Ավանի մշակույթի տանը կայացավ  «Թոփ մոդել Երևան 2014 » մրցույթը, որին մասնակցում էին թվով 30 մասնակիցներ` Ավան համայնքից: «Թոփ մոդել Հայաստան փրոդաքշն»alt ազգային ասոցիացիան ոչինչ չէր խնայել օրը գեղեցիկ և անմոռանալի դարձնելու համար:

Ամեն ինչ կազմակերպված էր այնպիսի պատասխանատվությամբ, որ անգամ 3-5 տարեկան մասնակիցները իրենց վրա էին վերցրել լուրջ մոդելինգ ցուցադրելու արվեստը և ամեն ինչ անում էին ժյուրիի անդամներին և հյուրերին գոհացնելու համար: Այդ օրը լեփ-լեցուն էր մշակույթի տան դահլիճը: Ծնողները անհամբերությամբ սպասում էին իրենց երեխաների բեմելին: Հեղինակավոր ժյուրիի անդամները ոգևորված և հիացած էին մասնակիցների գեղեցիկ կեցվածքով, ճիշտ քայլվածքով և բեմական արվեստով: Ժյուրիի կազմում էին ԳԱԱ ռեկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ Է. Սեդրակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ա. Խարազյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Հ. Մնացականյանը, Ռայ-Սթայլ դպրոց-ստուդիայի հիմնադիր տնօրեն նեյլ-ստիլիստ Ռ. Մելքոնյանը, կինոռեժիսոր Ա. Առաքելյանը և «ԷՄ» երիտասարդական թատրոնի հիմնադիր տնօրեն, դիզայներ Է. Մելիքյանը:

Ներկա էին նաև հյուրեր Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Ժյուրիի կողմից ընտրվեցին գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը, իսկ «Թոփ մոդել Հայաստան փրոդաքշնի» տնօրինությունը տարբեր անվանակարգերում բոլոր մասնակիցներին հանձնեց հավաստագրեր: Կրտսեր տարիքային խմբում աղջիկներից գլխավոր մրցանակի արժանացավ Մերի Ավոյանը, իսկ տղաներից՝ Սեդրակ Մեհերյանը: Միջին տարիքային խմբում՝ Միլենա Դավթյանը, ով արժանացավ ՝   «Զարուհի» ամսագրի համակրանքին: Ավագ տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Մարիամ Խաչատրյանը: Հանդիսատեսի համակրանքը նվաճեց Կամիլա Ասլանյանը:

alt

alt

alt

alt

alt

altalt

alt

Պարային համարներով ելույթ ունեցավ «ԷԼ ԱՆ» պարային համույթը:

Հետաքրքիր էր ԳԱԱ-ի դիզայներների հագուստների հավաքածուների ցուցադրությունը, որոնք ներկայացրին տարբեր տարիներին «Թոփ մոդել» մրցույթին մասնակցած մոդելները:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում