livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019



altaltԱրդեն մի քանի տարի է «Թոփ մոդել Հայաստան պրոդաքշն» ասոցիացիայի կողմից Հայաստանի տարբեր համայնքներում անցկացվում է «Թոփ մոդել» մրցույթը, որի տեղեկատվական գործընկերն է «Զարուհի» ամսագիրն ու www.zaruhi.com կայքը: Հերթական մրցույթը Երևանի Ավան համայնքում էր` «Թոփ մոդել Երևան 2014»: Մինչ մրցույթը մեկ շաբաթ շարունակ բոլոր մասնակիցների լուսանկարների օգտին հնարավորություն ունեցան ակտիվորեն քվեարկելու «Զարուհի» ամսագրի հավատարիմ ընթերցողներն իրենց նախընտրած մասնակցի օգտին:

altՖոտոմրցույթի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց 5-ամյա ԼԻԱ ԲԵՅԲՈՒԹՅԱՆԸ, ով հավաքել էր առավելագույն ձայները: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին երեք տարիքային խմբեր` կրտսեր, ավագ և միջին: Լիան հանդես էր գալիս կրտսեր տարիքային խմբում: «Զարուհի» ամսագիրը հավատարիմ մնալով իր սկզբունքերին, զրուցեց փոքրիկ Լիայի հետ և պարզեց, որ սա նրա առաջին մրցույթը չէ, որ մասնակցում է: «Թոփ մոդել Երևան 2014» մրցույթին մասնակցել է իր պարուսույցի խորհրդով, իսկ հետո` մայրն է իրեն տարել նախընտրական փուլին մասնակցելու համար: Նախընտրական փուլն անցնելուց հետո հաղթահարել է նաև հաջորդ փուլերը: «Բոլորի լուսանկարներն էլ գեղեցիկ էին, բայց իմն ավելի գեղեցի էր, դրա համար էլ ես հաղթեցի», անկեղծանում է փոքրիկ Լիան և ասում, որ մրցույթի ընթացքում հասցրել է նաև շատ ընկերներ ձեռք բերել: Լիան հաճախում է լողի, պարի և նկարչության խմբակների: Նա արդեն որոշել է. երբ մեծանա դառնալու է դերասանուհի, երգչուհի և նկարչուհի, ինչպես նաև շարունակելու է մասնակցել զանազան մրցույթների:

Լիայի մայրիկի բնորոշմամբ, աղջնակը աշխույժ երեխա է, ով սիրում է միշտ զբաղվել որևէ բանով, նկարել, պարել, երգել և տիկնիկների համար շորեր կարել: Մայրիկի խոսքով` դստեր մոտ ավելի շատ զարգացած է դերասանական ձիրքը, նա կարծում է, որ Լիան դերասանուհի կդառնա: Ազատ ժամանակ Լիան սիրում է ջրաներկով նկարել, իսկ ամենից շատ արևներ է նկարում: Ի դեպ, մեզ հետ զրույցում Լիան իրեն հատուկ աշխուժությամբ իր խոսքը անընդմեջ ընդմիջում էր որևէ պարով կամ պարային շարժմամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում