livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

7-sunflairՀաշվի առնելով, որ կանայք տարբեր են ու տարբեր ճաշակներ ու չափսեր ունեն, դիզայներները 2013 թվականի համար ներկայացրել են տարբեր ոճի լողազգեստներ: Լողազգեստը լողափային նորաձեւության գլխավոր ատրիբուտն է կանաց համար: Այդ պատճառով դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայել 2013թ. համար լողազգեստներ ստեղծելիս: Այս ամռան համար առավել արդիական են 50-ական թվականների pin-up-ը, 80-ականների սպորտային ոճն ու գրաֆիկան, ինչպես նաեւ` ներքնազգեստին նմանեցված դիզայնը: Այս տարվա լողազգեստների պայծառ ու երեւակայական մոդելները յուրաքանչյուր ճաշակի եւ ձեւի կնոջ կդարձնի նորաձեւ:

Նորաձեւ լողազգեստ ընտրելիս, այս ամռան հանգստի համար ուշադրություն դարձրեք ծոպերով եւ բոլորածալքերով արված լողազգեստներին: Նորաձեւ են նաեւ յուրահատուկ թեւքերը, գծերի միահյուսումն ու հյուսվածքից ներդիրները: Լողափային նոր սեզոնում արդիական են նուրբ գույներով եւ հյութեղ նեոնային երանգներով լողազգեստները, նորաձեւ են մետաղական էֆեկտը, ծովային թեմատիկան, գրաֆիկան եւ կենդանիների նկարները:
Լողազգեստի ընտրության հարցում, ինչ խոսք, կարեւոր է հաշվի առնել մարդու անհատականությունը: Ոչ միայն լողազգեստ ընտրելիս: Եթե անգամ բարեկազմ մարմին ունեք, լողազգեստ ընտրելիս` մի մոռացեք նայել ձեզ հայելու մեջ, քանզի այս դեպքում էլ, կարեւոր է գույնի, չափի ճիշտ ընտրությունը: Հայուհիները լողազգեստ ընտրելիս նաեւ պետք է հաշվի առնեն, թե որտեղ են այն պատրաստվում կրել եւ ինչ շրջապատում: Շատ դեպքերում նորաձեւության թելադրանքով լողազգեստ ընտրելիս կարող է գույնը եւ մոդելը գեղեցիկ չդիտվել ձեր մարմնի գույնի կամ ընդհանուր տեսքի հետ: Ամենակարեւորը, սիրելի հայուհիներ, մի մոռացեք լողազգեստ կրելիս ձեզ վստահ եւ համարձակ զգալ, քանի որ բարդույթները կխանգարեն հանգստանալ ու վայելել արեւի ջերմությունը:
Խոսել հայտնի հայուհիների լողազգեստների մասին` դժվար կլինի: Նրանք խուսափում են լողազգեստով երեւալ նույնիսկ ամսագրերում:

2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՍԸ  ՆՈՐԱՁԵՎ  ԼՈՂԱԶԳԵՍՏՆԵՐԸ

Լայն բացվածքով մոնոկինի

 

Այսպիսի լողազգեստով անհնար է հավասարաչափ արեւայրուք ստանալ, սակայն եթե ընտրեք հենց այս լողազգեստի տեսակը, ապա կլինեք լողափի ամենաոճային հանգստացողը:

1

Ծաղկային պրինտով լողազգեստ
Ծաղկային պրինտն ընդհանրապես այս տարվա ամենանորաձեւ միտումներից է:

2

 

Տանկինի
Լողազգեստի տեսակ է, որտեղ կրծկալի փոխարեն օգտագործվում է երկար թոփ: Սա շատ հարմար է հատկապես լողափային խնջույքների համար. չէ որ կարելի է լողազգեստի վրայից հագնել երկար կիսաշրջազգեստ եւ վայելել երեկոն:3

Գրաֆիկական պրինտով լողազգեստ
Սեւ-սպիտակ գծերը, վանդակներն ու երկրաչափական մարմինները նույնպես իջել են նորաձեւության հարթակից լողափ եւ շատ արդիական են:
Ռետրո ոճի ներքնազգեստ
Կրկին արդիական են մի քանի տասնամյակ առաջ նորաձեւ բարձր մեջքով լողազգեստները:

4

Դեղին լողազգեստ
Դեղինն իդեալական տարբերակ է լողազգեստի համար: Ամենաարեւային եւ տաք այս երանգն ընդգծում է արեւարյուքն ու գեղեցիկ համադրություն է ստեղծում այս սեզոնի մյուս ոճային գույների հետ:6

Մոնոկինի
Առաջին անգամ երկար տարիների ընթացքում մոնոկինին ավելի նորաձեւ է, քան բիկինին: Վառ գույնի միացյալ լողազգեստն այս ամռան ամենաթեժ նորությունն է:7

Բանդաժային լողազգեստ
Ամուր բանդաժային լողազգեստը լավագույն տարբերակը չի լողալու համար: Սակայն ամուր կտորը շտկում է կազմվածքը եւ ընդգծում դրա առավելությունները:

8

Մետալիկ էֆեկտով լողազգեստ
Այս տարի ոճային մետալիկ էֆեկտով լողազգեստը շատ ազդեցիկ եւ անսովոր տեսք կհաղորդի ձեզ:

9

Սպորտային լողազգեստ
Լողազգեստի սպորտային մոդելը հարմար է թե՛ լողափին, թե՛ պարապմունքներին: Հատկապես արդիական են մի քանի գույնի համադրությամբ լողազգեստները:10

Պատրաստեց
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում