livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

uU Can մոդելային ստուդիայի եւ «Երեւան» հեռուստաընկերության համատեղ նախաձեռնությամբ շուտով հեռուստադիտողի դատին կհանձնվի U Can («Դու կարող ես») մոդելային հաղորդումը:

 Արդեն իսկ կայացել են մրցույթի նախընտրական երկու փուլերը, որոնց արդյունքում հարյուրավոր մասնակիցներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց 14-ին (7 աղջիկ եւ 7 տղա), որոնք մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ երկու ամսում կվերածվեն իսկական մոդելների: Ի դեպ, անաչառ եւ բծախնդիր ժյուրիի անդամներն են` նախագծի հեղինակ, պրոդյուսեր Մանե Մխիթարյանը, նկարիչ-մոդելավորող Գեւորգ Շադոյանը, դեֆիլեի մասնագետ Արմին-Ագոբը եւ ոճաբան Նոյ Սիմոնյանը:

Ucan-casting-DSCF0898 Ինչպես «Զարուհու» հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ ՄԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ. «Նախագծի նպատակն է` երիտասարդ աղջիկներին եւ տղաներին հնարավորություն տալ մոդելային ասպարեզում իրենց կարիերան սկսել եւ այն շարունակել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մենք հարյուրավոր մասնակիցներից ընտրել ենք նրանց, ովքեր իսկապես կարող են եւ իրենց հետ կաշխատենք ողջ անձնակազմով, որպեսզի օգնենք դառնալ պրոֆեսիոնալ»:

Իսկ թե ովքեր կարող են հաղթահարել մրցութային փուլերն ու հաջողության հասնել, պարզեցինք ժյուրիի անդամ, դեֆիլեի մասնագետ ԱՐՄԻՆ-ԱԳՈԲԻՑ. Ucan-casting-DSCF0894«Նախեւառաջ ինքնավստահություն պետք է ունենան, հետո պետք է հասկանան, որ իրենք, իրոք, համապատասխանում են որոշակի չափանիշների: Իհարկե, ամեն մի մոդել տարբեր համաչափություններ ունի, այնպես չէ, որ բոլոր մոդելները նույնն են, եւ բոլորն էլ պետք է նույն չափերի լինեն: Պարզապես ամեն մի մոդել իր յուրահատկության մեջ սիրուն է, եւ այստեղ ամենակարեւորը, ինքնավստահությունն ու համաչափ մարմին ունենալն է: Ես չեմ ասում գեղեցիկ լինելը, քանի որ համաչափությունից հետո նոր կարեւորվում են մնացածը,  այսինքն` ճաշակով լինելը, որն արդեն ձեւավորվում է պրոֆեսիոնալ ճանապարհը բռնելով»:

Չմոռանանք նշել, որ U Can մոդելային հաղորդումը կվարի հենց U Can ստուդիայի շրջանավարտ, մոդել ՀԱՅԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ անկեղծանալով ասաց. «Շատ զգացված էի առաջարկի համար, որովհետեւ չէի սպասում, թե որպես հաղորդավար ելույթ կունենամ, բայց հույս ունեմ, որ լավu5 կլինի: Ճիշտն ասած` այդքան էլ հարթ անցում չէր մոդելինգից դեպի հաղորդավարության, բայց մի քիչ ջանք կատարելով` կարծես թե ստացվում է եւ, իհարկե, շատ կցանկանամ շարունակել այն համատեղել մոդելինգի հետ»:

Դե, ինչ մեզ մնում է անխափան եթեր մաղթել նախագծին ու եւս մեկ անգամ կրկնել. «Դու կարող ես»:


u1

u3u4u7

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում