livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

-32Մոդայիկ կանայք տղամարդկանց զգեստապահարնից վերցրել են համարյա ամեն ինչ ՝ տաբատներ, պիջակներ, երկարաճիտ կոշիկներ (бoтинки) և սովորական կլասսիկ վերնաշապիկներ: Բայց դիզայներները գտել են վերջինիս համար նոր տարբերակ, նրանք ստեղծել են շրջազգեստ-վերնաշապիկ:
Շրջազգեստ-վերնաշապիկը այս սեզոնի գլխավոր տրենդն է: Այն իր մեջ պարունակում է տղամարդկային պրակտիկություն և կանացի հմայք, դրա համար այն պետք է լինի իրեն մոդայիկ համարող ցանկացած  կնոջ զգեստապահարանում: Տղամարդու կլասսիկ վերնաշապիկը կանայք մտցրել են իրնեց զգեստապահարան արդեն շատ երկար ժամանակ: Նույնիսկ լեգենդար Կոկո Շանելը հագնում էր տղամարդու վերնաշապիկ՝ հասկանալով, որ այդպես նա ընդգծում է իր փխրունությունը և կանացիությունը: Իսկ շրջազգեստ-վերնաշապիկը հայտնի է նորաձևության մեջ ոչ այնքան շուտ, բայց ամրապնդել է իր հիմքերը: Այն շատ պոպուլյար է դարձել ցանկացած դիզայների մոտ:


Շրջազգեստ-վերնաշապիկի առավելությունները


Ամենաառաջինը, այն շատ հարմար է: Նրա միջոցով կարելի է ստեղծել տարբեր կերպարներ: Նաև ամառվա շոգին այն մարմնին թույլ է տալիս շնչել, չսահմանափակելով շարժումները: Ուղղահայաց կոճակները տեսողական ձգում են ֆիգուրան: Բայց չկարծեք, որ շրջազգեստ-վերնաշապիկը թաքցնում է իրանը: Եթե կապել գոտի, ապա այն հակառակը, կնդգծի գեղեցկությունը: Շրջազգեստ-վերնաշապիկը շատ ունիվերսալ հագուստ է: Այն կարելի է կրել աշխատանքի գնալիս, գրասենյակ, հանգստավայր կամ երեկույթի գնալիս …. Վերնաշապիկն իր մեջ ունի խստություն և ոճ միաժամանակ: Այժմ նաև մոդայիկ և ակտուալ են ջինսային շրջազգեստ-վերնաշապիկները ամենօրյա զբոսանքների համար:

 

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/19667.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում