altՈճաբան-դիզայներ ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԸ այս օրերին պատրաստվում է իր նոր «ԻՄ ԵՐԱԶ» հավաքածուի ցուցադրություն-վաճառքին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, Սեւանա լճի կենտրոնում:

Նշենք, որ խոստումնալից միջոցառումը կազմակերպվում է բարեգործական նպատակներով: altՀավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «ԵՐԱԶ» բարեգործական հիմնադրամին, ինչի շնորհիվ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաները ձեռք կբերեն շաքարաչափերի թեստ-երիզներ` տնային պայմաններում հիվանդությունը վերահսկելու համար: Ուշագրավ է այն, որ Ա.Նիկոլյանի ստեղծած կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված հագուստների վրա արտատպված է լինելու փոքրիկների երեւակայությամբ նկարված պատկերները: Ի դեպ, ոճաբան-դիզայները այս նախաձեռնությամբ տոգորված օրերս սոցցանցում է տեղադրել իր փոքրիկ «գործընկերների» հետ լուսանկարների շարք, որն այսպես է մեկնաբանել. «Ահա եւ մեր թիմը... Մենք միասին ստեղծել ենք այս հավաքածուն, որը պատրաստվում ենք ներկայացնել ձեր դատին հուլիսի 5-ին: Սա այն դեպքն է, երբ արվեստն է բարեգործության միջոց»: Ապա անկեղծանում է. «Ես այս հավաքածուի վրա աշխատում եմ շատ վաղուց եւ ցանկանում եմ , որ մեր հանդիպման օրը «ԻՄ ԵՐԱԶԸ» վերջապես դառնա մեր բոլորի ԵՐԱԶԸ»: