livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

noradzevԵրբ խոսքը գնում է նրան, թե ինչ հանգուստով դիմավորել Ամանորը, բոլոր դիզայներները, այդ թվում նաեւ` նորաձեւության սիրահարները, անմիջապես փորձում են մտաբերել գալիք տարվա խորհրդանիշը: Իսկ ի՞նչ հագուստով դիմավորել 2012 թվականը` Վիշապի տարին: Բազմաթիվ խորհուրդներից ամենակարեւորն այն է, որ ինչ հագուստ էլ ընտրեք, անպայման հաշվի առեք Վիշապի նախասիրությունները եւ հաճույքները:

Աստղաբանները տարին Վիշապինը համարելով` չէին էլ պատկերացնի, թե նորաձեւության համար որքան կարեւոր է լինելու այդ կենդանու մաշկի գույնը եւ նախասիրությունները: Չէ՞որ ամբողջ աշխարհում մարդիկ անում են ամեն հնարավորն ու անհնարինը հաճոյանալու` այս դեպքում ոչ այդքան բարի ու հաճելի կենդանուն: Ինչեւէ, ստացվում է այնպես, որ տասներկու տարին մեկ գունային առումով ներաձեւությունը կրկնվում է` պարզապես ստանալով ավելի մոդեռն ու ժամանակակից լուծումներ: Վիշապի տարում նախընտրելի գույներից մեկը հայերիս համար սիրելի սեւ գույնն է: Ոմանք էլ այն համոզմունքին են, թե տարվա խորհրդանիշ գույները պետք է առավել մոտ լինեն դեղինին` ոսկեգույնին: Վիշապը, համարվելով դիմակահանդեսի կենդանի նախապատվությունը, տալիս է ոսկեգույն եւ կարմիր երանգներին: Ուստի, նրան հաճելի կլինի, երբ դուք տարին դիմավորեք վառ գույների ու հետաքրքիր ձեւվածքի հագուստով: Այս դեպքում կարեւորը, որ ընտրված զգեստը փայլի ու արտահայտիչ դարձնի տիրուհու արտաքինը: Կարելի է նաեւ զուսպ սեւ հագուստի հետ համադրել ոսկյա զարդեր կամ ոսկեգույն աքսեսուարներ: Վերջին տարբերակը երեւի ավելի հոգեհարազատ է հայուհիների համար: Հնարավոր է նաեւ օգտագործել ճիշտ հակառակը` վառ ու արտահայտիչ գույնի զգեստների հետ համադրել սեւ աքսեսուարներ:

 Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏ ԸՆՏՐԵԼ  ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տարվա խորհուրդը` սեւ Վիշապի տարին, արդեն ձեզ հուշում է, որ գույնի առումով ամեն ինչ պարզ է: Համոզված եղեք` սեւ գույնի  փայլփլուն զգեստը դուր կգա Վիշապին: Երկրորդ տեղում է ոսկեգույն երանգով ընտրված հագուստը: Իսկ, ահա, երրորդ տեղում կարմիր կրակի գույնն է, որը դիմակահանդեսներ սիրող կենդանուն անտարբեր չի թողնի ձեր հանդեպ: Աստղաբանները նաեւ պնդում են, որ Վիշապի գույներից կարելի է համարել նաեւ կանաչը, քանի որ Չինաստանում վիշապը ներկայացվում է կարմիր-կանաչ կենդանու կերպարով: Եվ վերջում, գույների շքերթը կարելի է ավարտել ջրի երանգներով, քանի որ ի վերջո վիշապը նաեւ ջրային կենդանի է:

Հագուստի համար կտոր ընտրելիս կամ զգեստ գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն լինի շիֆոնից կամ շոլկից` ձեզ ավելի եթերային, թեթեւ ու տոնական դարձնելու համար: Տարին դիմավորելու համար նույնպես կարող եք ընտրել կաշվե կտորից հագուստներ, հատկապես` վագրի:

Ի՞ՆՉ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԿՐԵԼ  ԱՄԱՆՈՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼԻՍ

 

noradzev1

Վիշապը հայտնի է հնությամբ, այդ իսկ պատճառով այս տարի Ամանորի գիշերը հնաոճ

աքսեսուարներ օգտագործելը  ակտուալ կլինի: Գաղտնիք չէ նաեւ, որ վիշապը հարստություն եւ զարդեղեն պահպանելու նկատմամբ մեծ սեր ունի: Այս տարի դուք կարող եք հանգիստ այն կրել ձեզ վրա, քանի որ ձեր զարդերն արդեն ունեն պահապան: Բայց, բառիս բուն իմաստով, նրանք անպայման պետք է լինեն թանկարժեք զարդեր: Ի դեպ, լավ կլինի կազմակերպել նաեւ դիմակահանդես, քանի որ վիշապը այն շատ է սիրում: Այդ դեպքում կերպար ստանալու համար կարող եք օգտագործել ամեն ինչ, միայն թե տրամադրություն եւ տպավորություն ստեղծվի: Տեղին կլինի նաեւ վառ կարմիր հագուստ կրելը: Դիմակահանդեսին ջրահարսի կերպարով ներկայանալը կլինի ամենաիդեալական տարբերակով հաճոյանալ տարվա խորհրդանիշին:

Ի՞ՆՉ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՈՒՄ ԱՆԵԼ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ

Ոչ խիստ դասական լուծումներն ու խիստ վարսահարդարումը թույլ կտա ձեզ հանգիստ ու ուրախ դիմավորել Ամանորը: Պետք է անել թույլ, կարելի է ասել աննկատ դիմահարդարում: Միայն թե ցանկալի է օգտագործել փայլող եւ միանգամից աչքի զարնող մազակալներ:

 

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Հ.Գ. Սիրելի՛ հայուհիներ, կարեւոր չէ, թե դուք ինչ հագուստով կդիմավորեք Ամանորը, կլինե՞ք նորաձեւ, թե՞ ոչ, Վիշապին «դո՞ւր կգաք, թե՞ ոչ», կարեւորը` դուք լինեք սիրված, սիրեք եւ գալիք տարում ապրեք անհոգ ու ջերմ, բարի մթնոլորտում: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում