livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱյսօր մեկնարկել է «Միստեր Ֆեյսբուք 2014» միջազգային մրցույթի առաջին փուլը: Այժմ մրցույթին մասնակցում է 111 երկրից ընտրված Միստերները, որոնցից առաջին փուլը հաղթահարած 50 լավագույները կմրցեն միմյանց հետ: Իսկ 50 լավագույնների ընտրությունը լինելու է հետեւյալ կերպ.

Ա) 25 մասնակից ընտրվելու է մրցույթի պաշտոնական կայքով (http://www.missmister.info/) իրականացվող քվեարկությամբ, որտեղ պետք է պարտադիր գրանցվել, այնուհետեւ քվեարկել ձեր նախընտրած մասնակցի օգտին 

Բ) 15 մասնակից ընտրվելու է, ըստ «Միստեր FB 2014» ֆեյսբուքյան պաշտոնական էջում քվեարկված «լայքերի» (ձայների)

Գ) 10 մասնակից ընտրվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, ովքեր կքվեարկեն մասնակիցների նկարների օգտին:

Նշենք, որ կազմակերպիչների որոշմամբ  յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ մասնակից եւ վերջինիս համաձայնությամբ էլ որպես տվյալ երկրի «Միստեր»` նա մասնակցում է միջազգային մրցույթին: Այս տարի Հայաստանը ներկայացնում է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹalt ՂԱՐԻԲՅԱՆԸ, ով լրջորեն պատրաստվել է մրցույթին ու հաղթական է տրամադրված: Ավելին` օրերս տեղի ունեցավ նրա նոր ֆոտոշարքի լուսանկարահանումը, ինչի մասին «Իրավունքի» հետ զրույցում վերջինս նշեց. «Այս ֆոտոշարքը հատուկ հենց մրցույթի համար է արված: Լուսանկարիչը Մելինե Պողոսյանն է, դիմահարդարը` Լուսինե Կոստանյանը, որը նաեւ իմ գործընկերն է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ վարսահարդարումը կատարել է Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էդվարդ Պողոսյանը»: Ապա անդրադառնալով «Միստեր Ֆեյսբուք 2014» միջազգային մրցույթին հավելեց. «Հայերիս կոչ կանեի ակտիվություն ցուցաբերեին եւ իրենց «լայքերը» չխնայեին: Չէ՞ որ  բացի մրցույթի ժյուրիի անդամներից, ժյուրիի վերտուալ անդամ դառնում եք հենց դուք: Եվ, իհարկե, ձեր ակտիվ մասնակցությամբ կօժանդակեք մեր հաղթանակին, քանի որ իրական հաղթողները հենց բոլորս ենք լինելու, երբ Հայաստանն այստեղ էլ լինի առաջինը»: Ի դեպ, altվերոնշյալ ֆոտոշարքի նկարահանման ընթացքում ո՛չ ավել, ո՛չ պակաս Դ. Ղարիբյանը զենք պահեց լուսանկարչի վրա, սակայն սարսափելի ոչինչ տեղի չունեցավ, քանի որ դա հերթական կերպարն էր, որով հանրության դատին կներկայանա հայտնի մոդելը: Նկարահանման աշխատանքների մասին «Իրավունքը» զրուցեց նաեւ լուսանկարիչ ՄԵԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.

- Ուղիղ չորսուկես ժամ տեւեց Դ.Ղարիբյանի նոր ֆոտոշարքի նկարահանումը: Ինչո՞վ էր պայմանավորված` դժվա՞ր էր նրա հետ աշխատելը, թե՞ Դուք եք բծախնդիր:

- Ճիշտն ասած, ինքս ինձ շատ խիստ եմ մոտենում: Եթե նույնիսկ լուսանկարը լավն է լինում, փորձում եմ էլ ավելի լավին ձգտել: Այդ պատճառով էլ մի քիչ փորձում եմ մոդելին էլ զգաստ պահել, ինքս էլ ինձ թույլ չեմ տալիս, որ ինչ-որ անիմաստ ժամանակ վատնենք: Իսկ Դավիթի հետ շատ հեշտ է աշխատելը ու նույնքան հաճելի:alt

- Մոտավորապես քանի՞ կերպարով հանդես եկավ Դավիթ Ղարիբյանը:

- Կերպարները բավականին հետաքրքիր էին ու շատ, երեւի մոտավորապես մի 10 կերպար: Վստահ եմ, որ հանրությունն այս անգամ կտեսնի ավելի հետաքրքիր, ավելի գրավիչ, նույնիսկ սեքսուալ ու հմայիչ կերպարներ ֆոտոշարքում: Շատ ոչ ստատիկ ու դինամիկ անցան լուսանկարահանումները: Ինձ թվում է` այն նույնքան լավ  տպավորություն կթողի հանրության վրա:

- Արդյուքնը Ձեզ գոհացրե՞ց:

-  Իհարկե, հուսով եմ, որ նկարներն իր նպատակին կծառայեն: Մրցույթին հաջողություն եմ մաղթում Դավիթին:

Իսկ դիմահարդար ԼՈՒՍԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում հավելեց. «Մենք շատ լավ ընկերներ ենք Դավիթի հետ ու մի հայացքից արդեն գիտենք, ով ինչ պետք է անի ու ինչ պետք է արվի: Շատ հեշտ է իր հետ աշխատելը ինչպես միշտ, այնպես էլ այսօր»:

Այնպես որ, մինչ Դ. Ղարիբյանը կհրապարակի իր նոր, մի փոքր նաեւ սկանդալային ֆոտոշարքը, բոլորին հորդորում եք քվեարկել «Միստեր Ֆեյսբուք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մեր մասնակցի օգտին հետեւյալ հղումով`

https://www.facebook.com/misterfacebuniverse/photos/a.851886618168285.1073741843.373049142718704/852728858084061/?type=3&;theater

Իհարկե, նաեւ վստահ ենք, որ 48 անձից բաղկացած միջազգային մոդելինգի ասպարեզում հայտնի ժյուրիի անդամները նույնպես իրենց ձայնը կտան Հայաստանին` քվեարկելով Դ. Ղարիբյանի օգտին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում