livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

model«Թոփ մոդել Հայաստան փրոդաքշն» ազգային ասոցիացիայի կողմից արդեն ավանդույթ դարձած «Թոփ մոդել Երեւան 2014» մրցույթում Ավան համայնքի միջին տարիքային խմբում` գլխավոր մրցանակի արժանացած ՄԻԼԵՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ երազանքը մեկն է` դառնալ պրոֆեսիոնալ մոդել: Իսկ մինչ այդ, Միլենան 30 մասնակիցների հետ դուրս գալով բեմ` իր մոդելային ժպիտով ոչ միայն գրավեց հանդիսականին, այլ նաեւ արժանացավ «Զարուհի» ամսագրի համակրանքին: «Զարուհու» հետ զրույցում Միլենան անկեղծացավ, որ բեմում ժպիտն ի սրտե էր.

model1-Ժպիտս արհեստական չէր, ես սիրում եմ բեմը եւ միշտ էլ ցանկացել եմ մոդել դառնալ: Երբ իմացա, որ այդպիսի մրցույթ է անցկացվում, միանգամից ցանկացա ուժերս փորձել եւ մասնակցեցի: Սա իմ առաջին մրցույթն էր, եւ արժանացա գլխավոր մրցանակի: Ինքս ներքուստ սպասում էի այդ մրցանակին, եւ երբ հայտարարվեց իմ անունը, չգիտեմ ինձ հետ ինչ կատարվեց, անբացատրելի պահ էր, կարծես երկնքում լինեի:

- Միլենա, սովորաբար ծնողները դեմ են լինում ու գերադասում են, որ իրենց երեխան` հատկապես աղջիկը, հաճախի պարի կամ այլ խմբակների: Իսկ ք՞ո ծնողները:

- Շատ նորմալ, ոչ մի բացասական վերաբերմունք, ինչո՞ւ պիտի չցանկանային: Հայրիկս նույնիսկ ուշադրություն էլ չդարձրեց, մայրիկս էլ` ինձ ավելի էր ոգեւորում: Նա ինձանից շատ էր ցանկանում, որ մասնակցեի մրցույթին ու հաղթեի: Բայց նաեւ ասում էր, որ հնարավոր է, որ չհաղթեմ ու ինձ խորհուրդ էր տալիս, որ չհաղթելու դեպքում` չկոտրվեմ: Ես հոգեբանորեն պատրաստ էի, որ կարող էի նաեւ չհաղթել, բայց ես միշտ ասում էի` ոչ, ես պիտի հաղթեմ: Եվ ահա իմ ցանկությունն իրականացավ:

model2- Իսկ ընկերներդ ինչպե՞ս արձագանքնեցին:

- Անկեղծ ասած, նրանք էլ էին սպասում իմ հաղթանակին: Իմ մտերիմ ընկերուհին նույնպես մասնակցում էր մրցույթին, եւ երբ ընդմիջում էր, ու բոլորը սպասում էին արդյունքներին, ասում էին` Միլենա դու պիտի հաղթես: Իսկ հաղթանակից հետո բոլորն էլ շնորհավորում էին ու շատ լավ ընդունեցին իմ հաղթանակը:

- Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին, ովքեր ցանկանում են, որ իրենք էլ այդ ճանապարհով գնան:

- Միայն կարող եմ ասել, որ այն պիտի բնածին լինի, պիտի ինքդ ցանկանաս: Եթե կա ցանկություն, ապա` հաստատ կհասնես նպատակիդ: Իսկ ես ցանկանում եմ շարունակել այդ ուղղությամբ եւ բարձունքների հասնել` ոչ միայն մոդելային կարիերայում: Իսկ առաջիկայում ես դեռ պիտի մասնակցեմ «Թոփ մոդել Երեւան» մրցույթին, որից հետո նոր «Թոփ մոդել Հայաստան»-ին: Սպասումներս շատ են, երազանքներ էլ` անհամար: Իմ ամենամեծ երազանքն է աշխատել «Վիկտորիա սիքրեթում»` որպես մոդել: Ուսմանս մեջ նույնպես երազանքներ ունեմ` հայտնի համալսարաններում սովորելու, շատ եմ ցանկանամ հոլիվուդյան դերասանուհի դառնալ: Ընդհանրապես, բեմը կարծես ինձ գրավում է, սիրում եմ երբ մոդելները քայլում են, ու նրանց նայում է հանդիսատեսը... Չեմ կարող բացատրել այդ զգացումը, ուղղակի ես սիրում եմ բեմը:

- Միլենա ունե՞ս սիրելի մոդել, որին կցանկանայիր նմանվել:

- Այո, հիմնականում «Վիկտորիա սիքրեթի» մոդելներից մի քանիսին եմ սիրում, եւ կցանկանամ նրանց նմանվել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում