livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

mod1«Թոփ մոդել Հայաստան» փրոդաքշնը տարիներ շարունակ անցկացնում է մոդելային մրցույթներ, որը հնարավորություն է ընձեռնում ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի տարբեր համայնքների 3-23 տարեկաններին, ովքեր ունեն մոդելի նախադրյալներ, փորձեն իրենց այս ասպարեզում:

Ինչպես մրցույթի կազմակերպիչներն են փաստում` այն հնարավորություն է տալիս նախագծի բոլոր մասնակիցներին մի քանի ամիս տեւող դասընթացների ընթացքում սովորել ճիշտ կեցվածք եւ գեղեցիկ քայլվածք: Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին կարողանում է իր խորհուրդներով ուղղորդել մասնակիցներին, քանի որ նրանցից շատերը մնում են մոդելային ասպարեզում եւ շարունակում մոդելի կարիերան:  Իսկ ոմանց համար էլ` սա պարզապես փորձ է:

Նշենք, որ անկախ մրցույթի արդյունքներից, բոլոր մասնակիցներին տրվում են մրցույթի վկայագրեր: Որպես մրցույթի ինֆորմացիոն հովանավոր` «Զարուհի» ամսագիրը եւ zaruhi.com կայքը մասնակիցների համար նույնպես սահմանել էր մրցանակ` «Զարուհու հմայք», որն այս անգամ տրվեց «Թոփ մոդել Էջմիածին-2014» մրցույթի կրտսեր տարիքային խմբում հանդես եկող 5-ամյա Մարամ Հակոբյանին:

«Զարուհին» զրուցելով 5-ամյա հրաշք-փոքրիկի հետ` պարզեց, որ սա Մարիամի առաջին բեմելը չէր, քանի որ նա արդեն հասցրել է տարբեր բեմերից հանդիսատեսին ներկայացնել իր գեղեցիկ պարերը: Չնայած «Թոփ մոդել Էջմիածին-2014» մրցույթում նա արժանացել է նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, սակայն արդեն հստակ որոշել է, թե ինչ մասնագիտություն է ընտրելու. «Երբ մեծանամ, մոդելային մրցույթների չեմ մասնակցելու, որովհետեւ ուզում եմ բժիշկ դառնալ: Սիրում եմ նաեւ նկարել ու պարել»,- ասում է Մարիամը:

modelՓոքրիկին առաջինը շնորհավորել է մայրը, նրա ուրախությունը կրկնապատկվել է, երբ մանկապարտեզում նրան դիմավորել են ջերմությամբ եւ շնորհավորել: «Մարիամը գերակտիվ երեխա է, նա մի քանի խմբակների է հաճախում, որտեղ չի սպառվում նրա էներգիան, քանի որ տուն վերադառնալուց հետո կրկին նույն աշխուժությամբ շարունակում է երգել ու պարել»,- ահա այսպես է բնութագրում փոքրիկին մայրը` Գայանեն:

Մարիամը «Թոփ մոդել Էջմիածին-2014» մրցույթին մասնակցել է տատիկի խորհրդով` նա էլ մասնակցել է միայն հաղթելու տրամադրությամբ, քանի որ նրա հայրը` բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, բոլոր մրցույթներից վերադառնում է հաղթանակած, եւ Մարիամն էլ փորձում է հետեւել հայրիկի օրինակին: «Քանի որ Մարիամը դեռ 5 տարեկան է, սկզբից բոլորը դեմ էին, որպեսզի նա մասնակցի որեւէ մրցույթի կամ դուրս գա բեմ: Հիշում եմ, Արամ Խաչատրյան համերգասրահում Մարիամը պետք է ելույթ ունենար, ինչը այդքան էլ նրա պապիկի սրտով չէր, բայց երբ տեսավ Մարիամի փայլուն ելույթը, համոզվեց, որ բեմը «սիրում է» փոքրիկին»,- նշում է Մարիամի տատիկը` տիկին Կարինեն:

Շուտով Մարիամը Հայաստանից կմեկնի, պատճառը մեկն է` շատ է ուզում հայրիկի կողքին լինել, ով այս օրերին գտնվում է Մոսկվայում, բայց խոստանում է, որ կրկին կվերադառնա Հայաստան, քանի որ իր հայրենիքը եւ մանավանդ ծննդավայրը` Էջմիածինը շատ է սիրում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում