livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԿայացավ «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի հերթական փուլը: Առաջին փուլը հաղթահարած 50 Միստրերից եւ Միսսերից մնացին միայն 25-ը, որոնց թվում են նաեւ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ,  նույն մրցույթում Բելգիան ներկայացնող հայազգի դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ինչպես նաեւ «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014»-ի հայաստանյան մասնակից, մոդել ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԸ:


«ԵՍ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԳՐԱՆ ՊՐԻ»


Ի դեպ, մրցույթի ժյուրիի կազմում է նաեւ հայտնի մոդել, գրող ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ում հետ էլ «Զարուհին» զրուցեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014»-ից:alt

- Էմիլ, լինելով «Միստեր Ֆեյսբուք տիեզերք 2014» մրցույթի ժյուրիի կազմում` ըստ Ձեզ, ի՞նչ շանսեր ունի հայաստանյան ներկայացուցիչն այս մրցույթում:

- Նախ ասեմ, որ այս տարի ժյուրիի կազմում եմ, որովհետեւ անցած տարի նույն մրցույթի եզրափակչում զբաղեցրի առաջին հորիզոնականը: Ես հայաստանյան մասնակցից` Դավիթ Ղարիբյանից ակնկալում եմ Գրան Պրի, քանի որ արժանի է եւ ունի բոլոր շանսերը:

- Ի դեպ, «Միստեր Ֆեյսբուք տիեզերք 2014»-ում այս տարի երկու հայ կա` Հայաստանը ներկայացնում է Դավիթ Ղարիբյանը, Բելգիան` Սարգիս Սիմոնյանը: Ո՞ւմ եք փորձելու սատարել մինչեւ եզրափակիչ փուլ:

- Դավիթն իմ լավ ընկերներից է, սակայն մեր մյուս հայրենակցին էլ եմ սատարում: Աստված առաջ, թող տղաները հասնեն եզրափակիչ եւ իրենց արժանվույն տեղերը զբաղեցնեն:

- Քանի որ նախորդ տարի ինքդ էիր մասնակցում այս մրցույթին, որքանո՞վ եք այն համարում կարեւոր ու ի՞նչ կարելի է ակնկալել այս մրցույթից:

- Երբեմն անհրաժեշտ է մրցել, թեկուզ լավագույնների հետ: Բացի այդ, այն կարեւոր է նաեւ հետագա գործունեության համար էլ:


«ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎՍ ԿԼԻՆԻ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ»


Մրցակցության մասին էլ որոշ մանրամասներ պարզեցինք վերոնշյալ մրցույթում Հայաստանը ներկայացնող Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻՑ:

alt- Դավիթ, հաղթանակը, կարծես թե, մոտենում է, ի վերջո, ո՞րն է այս մրցույթում հերթական փուլը հաղթահարելու գաղտնիքը:

- Ինչպես նախորդ, այնպես էլ այս փուլում հաղթանակի գրավականը դա նորին մեծություն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իմ ընկերների եւ երկրպագուների ակտիվությունն է:

- Բելգիան ներկայացնող հայ երիտասարդը նույնպես մրցույթի «Թոփ 25»-ում է: Այս փուլում պատրաստվո՞ւմ եք մրցել նրա հետ:

- Ինչպես նախկինում նշել եմ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ Սարգիս Սիմոնյանի հաղթանակը եւս կլինի իմ հաղթանակը, քանի որ հայերիս շանսերն էլ ավելի են մեծանում: Մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ Սարգիսի հետ մենք մրցակիցներ չենք, այլ թիմակիցներ ենք: Ես նրան մաղթում եմ բարձր հորիզոնականներ:

- Անդրադառնանք նաեւ «Միսս Ֆեյսբուք տիեզերք 2014» մրցույթին…

- «Միսս Ֆեյսբուք Հայաստանի» շանսերը նույնպես մեծ են, քանի որ Սեդա Տոնոյանը եւս ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ արժանի թեկնածու է:


«ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԵՏ Է»


Իսկ «Միսս Ֆեյսբուք Հայաստան 2014» տիտղոսը կրող մոդել ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԸ հաստատակամ գնում է դեպի հաղթանակ, ինչի մասին էլ անկեղծացավ մեզ հետ.

- Շատ հաճելի է յուրաքանչյուր փուլ հաղթահարելը եւ ավելի մոտ զգալը հաղթանակի բերկրանքը, որը միշտ սպասված է լինում մրցույթի մասնակիցներից  յուրաքանչյուրի համար: Չէ՞ որ բոլորն էլ մասնակցում են հաղթանակի ակնկալիքով:

- Սեդա, ըստ Ձեզ, հիմնական մրցակցությունը ո՞ր երկրների միջեւ է:

- Կարծում եմ` յուրաքանչյուր երկիր մրցակցության մեջ է: Քանի որ մրցույթն ընթանում է օնլայն քվեարկության միջոցով, այդ պատճառով այդքան էլ կանխատեսելի չէ ընթացքն ու արդյունքը:alt

- Որքանո՞վ եք կարեւորում Ձեզ համար այս մրցույթը:

- Ինձ համար յուրաքանչյուր միջազգային մրցույթ անչափ կարեւոր է եւ պատասխանատու, քանի որ ներկայացնում եմ իմ երկիրը: Շնորհակալ եմ բոլորին աջակցության, ուշադրության եւ հետեւողականության համար: Իսկապես անչափ հաճելի է եւ պարտավորեցնող, երբ տեսնում եմ, թե ինչպես են քվեարկում իմ օգտին հայրենակիցներս:

- «Միսս Ֆեյսբուք տիեզերք 2014» մրցույթին զուգահեռ ընթանում է նաեւ «Միստեր Ֆեյսբուք տիեզերք 2014» մրցույթը, որտեղ երկու հայ երիտասարդ ունենք: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նախ տղաներին հաջողություն կմաղթեմ, իսկ ակնկալիքներս շատ մեծ են նրանցից, քանի որ արդեն իսկ հաջողությունը մեզ հետ է: Կարծում եմ` ոչինչ չի փոխվի մինչ հաղթանակ:


«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԸ ԿՀԱՍՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԲԵՐԻ»


«Միստեր Ֆեյսբուք Բելգիա 2014» տիտղոսը ինչպես արդեն նշել էինք, նույնպես բաժին հասավ հայերին, քանի որ «Միստեր Ֆեյսբուք տիեզերք 2014» միջազգային մրցույթում Բելգիան ներկայացնում է դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես փաստաբան Կարեն Օհանյան: Մրցույթում իր մասնակցության եւ ակնկալիքների մասին խոսելով` «Զարուհու» հետ զրույցում Սարգիսը նախ նշեց.

-Առհասարակ ակնկալիքներ չունեմ այս մրցույթից: Ճիշտն ասած, այն սկսվեց ինձ համար շատ անսպասելի եւ հետո արդեն ուշ էր հետադարձ ճանապարհ ընտրելու համար: Երբ ընտրվեցի «Միստեր Ֆեյսբուք Բելգիա 2014», որեւէ մեծ դժվարություն չկար, այնպես որ ներկա պահին էլ կարիք չկա «Միստեր Ֆեյսբուք տիեզերք 2014»-ի համար լարվելու: Ինչպիսին էլ լինի արդյունքը պիտի համարել, որ սա մի մեծ փորձ է եւ, ինչու ոչ, մի նոր պրակտիկա է այս ասպարեզում: Եվ չնայած մրցույթից հետո մեծ ընկերություններից առաջարկություններ են սպասվում եւ նկարահանումներ, բայց, ինչպես գիտեք, շոու-բիզնեսի աշխարհում ամեն ինչ փոթորիկի պես է: Կարող ես հաղթել որեւէ մրցույթում, բայց չունենաս ապագա, կամ հակառակը, այսինքն` մասնակցելով ունենաս մի փոքր առավելություն ու մեծ փուլեր հաղթահարես:

alt- Իսկ հետեւո՞ւմ եք «Միսս Ֆեյսբուք տիեզերք» միջազգային մրցույթին:

- Ճիշտն ասած, հազիվ իմ մասնակցությանն են կարողանում հետեւել, բայց տեսել եմ, որ «Միսս Ֆեյսբուք Հայաստան 2014»-ը նույնպես «Թոփ 50»-ից անցել է «Թոփ 25»-ի մեջ: Մաղթում եմ, որ Սեդա Տոնոյանը հասնի եզրափակիչ եւ, ինչու ոչ, հաղթանակը Հայաստան բերի:

- Տղաների մրցույթում «Թոփ 25»-ում է նաեւ հայաստանյան մասնակիցը: Ժամանակին Դուք նշել էիք, որ չեք մրցակցում նրա հետ, իսկ այս փուլո՞ւմ:

- Ինչը ժամանակին եմ նշել, նույնը այսօր էլ կարող եմ ասել: Ինչո՞ւ մրցակցել նման մրցույթում իմ հայրենակցի հետ: Դա աբսուրդ է, այստեղ կարեւորն այն է, որ «Միստեր Ֆեյսբուք տիեզերք» մրցույթին մասնակցելու համար ընտրվում է ամեն երկրից մի ներկայացուցիչ, մինչդեռ այս տարի շանս ստեղծվեց, որ երկու տարբեր երկիր ներկայացնեն հայ երիտասարդները:

- Ո՞րն եք համարում հերթական փուլը հաղթահարելու Ձեր բաղադրատոմսը:

- Մնալ բնական, առանց «շաբլոնի» կամ ձեւավորումների: Հարցը միայն փուլ անցնելը չէ, այլ ուրախ լինել ներկա պահին հաղթահարած փուլում: Մնացած առումով կարող եմ ասել, որ «լայքեր» հավաքելը չի նշանակում առաջին տեղ գրավել, քանի որ եզրափակչում առաջին տեղ գրավողը ընտրվում է ժյուրիի կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում