livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՔիչ առաջ ավարտվեց «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ` արժանանալով Գրան պրիի:

Ի դեպ, «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» մրցույթում, թեպետ Հայաստանը գտնվում էր լավագույն 15-ի մեջ, սակայն, ցավոք, հնգյակում չընդգրկվեց: Արդյունքում «Միսս Ֆեյսբուք Տիեզերք 2014» տիտղոսին արժանացավalt Պորտուգալիան ներկայացնող մասնակիցը` ՖԻԼԻՊԱ ԼԱԶԱՐՈՆ: Իսկ Միսսերի մեջ լավագույն հնգյակում էին Անդորրան, Իսպանիան, Ռուանդան եւ Սուրինամը:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միսս եւ Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը:

Հիշեցնենք նաեւ, որ «Միստեր եւ Միսս Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային մրցույթը ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն է ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց ու աղջիկներին: Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր:alt Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: Ուշագրավ է այն, որ կան երկրներ, որոնք  ընտրում են իրենց մասնակցին եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ, ամենակարեւորը` այս մրցույթում հաղթող ճանաչված «Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը» եւ «Միսս Ֆեյսբուք Տիեզերքը» կստանան համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ ունենալու հնարավորություն: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում