livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

miss1Վերջերս անդրադարձել էինք այն թեմային, որ "Միսս Հայաստան" ազգային գործակալությունը երեք տարվա դադարից հետո որոշել է կազմակերպել "Միսս Հայաստան 2011"գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: Սակայն մրցույթին հայտ ներկայացրած աղջիկները չեն համապատասխանում չափանիշներին եւ, ինչպես համացանցում է շրջանառվում, նրանք թմբլ-մմբլ աղջիկներ են: Իսկ "Միսս Հայաստան"ազգային գործակալության գործադիր տնօրեն ՄԱՄԻԿՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ մեզ տված հարցազրույցում դա բացատրեց նրանով, որ իրենք ինչ-որ չափով ստիպված են քանակ ապահովել:

Իմանալով, որ, իբր, տարիներ առաջ էլ կազմակերպիչները նման խնդրի առաջ են կանգնած եղել, "Միսս Հայաստան"ազգային գործակալության նախկին գործադիր տնօրեն, այժմ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ մեզ հետ ունեցած զրույցում նույնիսկ զարմացավ.

- Հակառակը, այն ժամանակ շատ էին հայտեր ներկայացնողները, եւ մենք մտածում էինք հնարքներ գտնել, որ քչերը մասնակցեն, որովհետեւ հնարավոր չէր այդքանին ընդգրկել մրցույթում: Նույնիսկ 200-ից ավելի էին լինում հայտերը:

- Իսկ պարտադի՞ր է, որ հայտերը լինեն 200-ը:

- Չգիտեմ, թե ինչի համար է 200 հոգին պարտադիր, եթե բեմ բարձրանում են ընդամենը 20-25 աղջիկ: Չնայած ընտրության համար, երեւի թե, պետք է, որպեսզի նորմալ ընտրություն կատարեն:

- Այն ժամանակ գեղեցկուհիներին ընտրելիս ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել:

- Առաջնորդվել ենք միայն մի բանով, որ Հայաստանում ամենագեղեցիկ աղջիկները դուրս գան բեմ, եւ աշխարհը մեզ ճանաչի ոչ միայն երկրաշարժով եւ հազար ու մի բաներով, այլ նաեւ գեղեցկությամբ: Դա մեզ հաջողվեց անել հինգ տարի, մինչեւ գողացան այդ մրցույթը... Եվ հիմա ոչ մի կերպ չեն կարողանում ոչինչ տեղից շարժել: Պետք էր ժամանակին վերացնել լկտիությունը, եւ այդ գողությունը չկատարեին: Այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ եւ իր հունով կգնար: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Երբ նման բաների մեջ այսպիսի անառողջ տարրեր են մտցնում, արդյունքը դա է լինում: Իհարկե, ունեինք գեղեցկուհիներ, որոնք միջազգային փառատոներին, մրցույթներին մասնակցեցին, եւ շատ հաճելի էր, երբ թերթերում գրում էին, որ Հայաստանում ապրում են ամենագեղեցիկ կանայք: Նման բաների համար արժեր դա անել: Բայց որոշ մարդիկ որոշեցին դրա վրա ինչ-որ ուրիշ բաներ կառուցել, հետեւանքն էլ տեսնում եք, թե ինչ եղավ: Այս ամենի պատճառն այն է, որ պրոֆեսիոնալ մարդիկ չեն կազմակերպում մրցույթը եւ անում են ուրիշ մտադրություններով: Ես նույնիսկ չգիտեմ, թե հիմա ով է դրանով զբաղվում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում